Իվան Ցարևիչն ու Գորշ Գայլը 2

Իվան Ցարևիչն ու Գորշ Գայլը 2 (ռուս.՝ Иван Царевич и Серый волк 2), «Мельница» ստուդիայի և СТВ-ի ռուսական լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ։ Վարձույթի է դուրս եկել 2013 թվականի դեկտեմբերի 26-ին[1]։

Իվան Ցարևիչն ու Գորշ Գայլը 2
Иван Царевич и Серый волк 2
Տեսակմուլտֆիլմ
Ժանրարկածային ֆիլմ, կինոկատակերգություն, ընտանեկան ֆիլմ և ֆենթեզի
Շարքի մասն էԻվան Ցարևիչն ու Գորշ Գայլը
ՌեժիսորՎլադիմիր Տորոպչին
ՍցենարիստԱլեքսանդր Բոյարսկի
ՀնչյունավորումՆիկիտա Եֆրեմով, Ալեքսանդր Բոյարսկի, Միխայիլ Բոյարսկի, Իվան Օխլոբիստին, Իրինա Ռախմանովա, Օլեգ Կուլիկովիչ, Անատոլի Պետրով և Yekaterina Gorokhovskaya?
ՊրոդյուսերՍերգեյ Սելյանով և Ալեքսանդր Բոյարսկի
ԵրաժշտությունՄիխայիլ Չերտիշչև
Հնչյունային օպերատորՎլադիմիր Գոլոունին
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ԸնկերությունՄելնիցա և CTB կինոընկերություն
ԴիստրիբյուտորНаше кино
Տևողություն73 րոպե
ՇարքԻվան Ցարևիչն ու Գորշ Գայլը
ՊրիկվելԻվան Ցարևիչն ու Գորշ Գայլը
ՍիկվելԻվան Ցարևիչը և Գորշ գայլը 3
Թվականդեկտեմբերի 26, 2013
Պարգևներ
Բյուջե$3 000 000
Շահույթ20 962 988 $

Սյուժե խմբագրել

Մի անգամ գիտնական կատուն բարձրաձայն կարդում է Պուշկինի «Ռուսլան և Լյուդմիլա» պոեմը։ Դա լսում է Վասիլիսան և երազում է ռոմանտիկայի ու արկածների մասին։

Իվանն ու Վասիլիսան արդեն մեկ տարի ամուսնացած են և համարվում են պետության երկրորդ դեմքերը։ Իվանը համարյա միշտ զբաղված է քաղաքական գործերով՝ իրապես վարելով ռազմական նախարարի պաշտոնը, իսկ կինը ձանձրանում է։ Դրա պատճառով ամուսինները կռվում են, և թագավորը, Գայլն ու կատուն մտածում են, թե ինչպես կարելի է նրանց հաշտեցնել։ Կատուն դիմում է «ծեր չարագործ» Չեռնոմորի օգնությանը, որը վաղուց կորցրել էր իր մորուքը և այդուհետ աշխատում էր որպես ծաղրածու։ Վասիլիսային հաջողությամբ գողանալու համար նրան խոստանում են շատ հեռու թագավորության թատրոնում Օթելլոյի դերը, որովհետև նա հոգով ողբերգակ էր։ Բայց կախարդի քրոջ՝ չղջիկ Նաինայի և Չեռնոմորի «երկկողմանի անեծք»-ի պատճառով «նշանակման վայրերում» այդ հերոսներին սպասվում է խառնաշփոթ, թռիչք դեպի Լուսին և այլն...

Դերերը հնչյունավորել են խմբագրել

Դերասան Դեր
Նիկիտա Եֆրեմով Իվան Ցարևիչ
Ալեքսանդր Բոյարսկի Գորշ գայլ
Տատյանա Բունինա Վասիլիսա
Միխայիլ Բոյարսկի Գիտնական կատու
Իվան Օխլոբիստին Արքա
Իրինա Ռահմանովա Գորտ
Մաքսիմ Սերգեեվ Չերնոմոր
Անդրեյ Լյովին Դյուցազուններ
Անատոլի Պետրով Ավագ
Ելենա Շուլման Ջրահարս
Եկատերինա Գորխվսկայա Նաինա

Մրցանակներ խմբագրել

  • 2015 թվականին ֆիլմը արժանացել է «Ոսկե արծիվ» մրցանակին՝ որպես լավագույն անիմացիոն ֆիլմ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել