Իվան Ցարևիչը և Գորշ գայլը 3
«Իվան Ցարևիչը և Գորշ գայլը 3», ռուսական «Մելնիցա» (ռուս.՝ «Мельница») և «ՍՏՎ» (ռուս.՝ «СТВ») ընկերությունների մուլտիպլիկացիոն ֆիլմը։ Վարձույթի համար թողարկվել է 2016 թվականի հունվարի 1-ին[1][2]։ Մուլտֆիլմի հեռուստատեսային պրեմիերան կայացել է «ՌԵՆ ՏՎ»-ով 2016 թվականի մայիսի 9-ին[3]։
Իվան Ցարևիչը և Գորշ գայլը 3 ռուս.՝ Иван Царевич и Серый волк 3 | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ, կինոկատակերգություն և ֆենթեզի |
Շարքի մասն է | Իվան Ցարևիչն ու Գորշ Գայլը |
Ռեժիսոր | Դարինա Շմիդտ |
Սցենարիստ | Լեոնիդ Բարաց և Ռոստիսլավ Խայիթ |
Հնչյունավորում | Նիկիտա Եֆրեմով, Իվան Օխլոբիստին, Միխայիլ Բոյարսկի, Ալեքսանդր Բոյարսկի, Անատոլի Պետրով, Դմիտրի Վիսոցկի, Օլեգ Կուլիկովիչ և Կոնստանտին Բրոնզիտ |
Պրոդյուսեր | Սերգեյ Սելյանով և Ալեքսանդր Բոյարսկի |
Երաժշտություն | Միխայիլ Չերտիշչև և Վալենտին Վասենկով |
Երկիր | Ռուսաստան |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Մելնիցա և CTB կինոընկերություն |
Տևողություն | 76 րոպե |
Շարք | Իվան Ցարևիչն ու Գորշ Գայլը |
Պրիկվել | Իվան Ցարևիչն ու Գորշ Գայլը 2 |
Սիկվել | Ivan Tsarevich and the Gray Wolf 4? |
Թվական | հունվարի 1, 2016 |
Բյուջե | 4 000 000 $ |
Շահույթ | 9 535 522 $ |
Սյուժե
խմբագրելՀեռավոր թագավորությունում լրանում է թագավորի 150-ամյակը, և նա որոշում է, որ բավական է աշխատել. ժամանակն է հանգստանալու կառավարական գործերից։ «Ես հոգնել եմ։ Ես հեռանում եմ». այս ասելով՝ միապետը վերցնում է կարթն ու դույլը և հեռանում գյուղի մի խուլ վայր։ Պետությունը պաշտպանելու խնդիրը մնում է Իվան Ցարևիչի և նրա ընկեր Գորշ գայլի ուսերին։ Վասիլիսան նեղանում է իր ամուսնուց, քանի որ վերջինս մինչ օրս իր համար չի կազմակերպել ամուսնական ճանապարհորդություն դեպի արտերկիր։ Ամուսինները Կատվի և Գայլի հետ նստում են կախարդական գորգի վրա և մեկնում ճանապարհորդության։ Իրենց փոխարեն ընկերները թողնում են մի հասարակ խրտվիլակ, որը Իվանի մեղքով կենդանանում է անեծքից և սկսում իր կանոնները հաստատել արքայությունում։ Խրտվիլակի կանգնած վայրում հայտնվում է հիպնոտիկ ազնվամորու ջեմի աղբյուր, և հանկարծակի Հեռավոր թագավորությունում սկսվում են կատարվել արմատական փոփոխություններ։ Վերադառնալուց հետո ընկերները չեն կարողանում ճանաչել իրենց հայրենիքը։
Դերերի հնչյունավորումներ
խմբագրելԴերասան | ԴԵր |
---|---|
Նիկիտա Եֆրեմով | Իվան Ցարևիչ |
Տատյանա Բունինա | Վասիլիսա |
Իվան Օխլոբիստին | Արքա |
Միխայիլ Բոյարսկի | Գիտնական կատու |
Մարիա Ցվետկովա | Թղթակից/գորգ-ինքնաթիռ |
Միխայիլ Խրուստալյով | Պալկ Պալկովիչ (Պալ Պալիչ) |
Ալեքսանդր Բոյարսկի | Գայլ |
Անատոլի Պետրով | Ավազակ-կկու |
Դմիտրի Վիսոցկի | Նիհար, երգիչ |
Օլեգ Կուլիկովիչ | Գեր |
Ռոման Նիկիտին | Կեշա «չորս պահարան» |
Կոնստանտին Բրոնզիտ | Գայլաձուկ |
Յակով Պետրով | Գերմանական մսագործ |
Ալեքսանդր Դեմիչ | Իվան կապիկ |
Անդրեյ Կուզնեցով | Ամերիկայի նախագահ |
Բյուջե և եկամուտներ
խմբագրել«Իվան Ցարևիչը և Գորշ գայլը 3» մուլտֆիլմը մեծ էկրաններին հայտնվել է 2016 թվականի հունվարի 1-ին։ Ֆիլմի բյուջեն կազմել է 4 միլիոն դոլար և 17 օրվա վարձույթի ընթացքում կուտակել է 10,08 միլիոն դոլար եկամուտ[4]՝ վստահ հաղթանակ կրելով ամանորյա «ֆիլմի պայքարում»[5]։
Մրցանակներ
խմբագրել- 2016 - Իկար մրցանակ «Վարձույթով ֆիլմ» անվանակարգում[6]
Գրախոսություն
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ В новогоднем российском прокате победил отечественный мультик
- ↑ Лидером новогоднего проката в России стал мультфильм «Иван Царевич и Серый Волк 3»
- ↑ «Иван Царевич и Серый Волк — 3». Продолжение сказки покажут по ТВ
- ↑ Сборы мультфильма «Иван Царевич и Серый Волк 3» преодолели отметку $10 млн! 20.01.2016
- ↑ «Иван Царевич и Серый Волк 3» — победитель новогодней кинобитвы!
- ↑ Новости от 8.04.2016
- ↑ «Иван Царевич — 3»: сказка ложь, да в ней политика
- ↑ Павел Соломатин. «Иван Царевич и Серый Волк-3»: Прогулка по граблям
- ↑ Рецензии к фильму Иван Царевич и Серый Волк-3
Արտաքին հղումներ
խմբագրել- «Իվան Ցարևիչը և Գորշ գայլը 3» մուլտֆլիմը «Мельница» կայքում
- «Իվան Ցարևիչը և Գորշ գայլը 3» մուլտֆլիմը «СТВ» կայքում