Իվան Պիրիս

իտալացի ֆուտբոլիստ

Իվան Ռոդրիգո Պիրիս (իսպ.՝ Iván Rodrigo Piris, մարտի 10, 1989(1989-03-10)[1][2][3], Itauguá, Central Department, Պարագվայ), պարագվայցի ֆուտբոլիստ, Պարագվայի հավաքականի և Ուրուգվայի Դեպորտիվո Մալդոնադո ֆուտբոլային ակումբի աջ պաշտպան։

Իվան Պիրիս
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Իվան Ռոդրիգո Պիրիս Լեգուիզամոն
Քաղաքացիությունը  Պարագվայ և  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ Մարտի 10, 1989
Ծննդավայր Իտաուգուա, Պարագվայ Պարագվայ
Հասակ 174 սմ
Քաշ 68 կիլոգրամ
Դիրք Աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Դեպորտիվո Մալդոնադո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2011
2011-
2011-2012
2012-2013
Սերրո Պորտենյո
Դեպորտիվո Մալդոնադո
Սան Պաուլու (վարձավճար)
Ռոմա (վարձավճար)
41 (1)
0 (0)
20 (1)
17 (0)
Ազգային հավաքական
2007–2011
2011-
Պարագվայ Մ-20
Պարագվայ
15 (0)
10 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Հունվարի 13, 2013:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ Հունվարի 13, 2013

Ակումբային կարիերա խմբագրել

Սերրո Պորտենյո խմբագրել

Պիրիսը 3 տարի անցկացրեց պարագվայական ակումբում, նա մեծ դեր ունեցավ 2011 թվականի Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում Սերրո Պորտենյոյի մինչև կիսաեզրափակիչ հասնելուն։ 2011 թվականին ֆուտբոլիստի իրավունքները գնեց ուրուգվայական Դեպորտիվո Մալդոնադո ֆուտբոլային ակումբը, նույն թվականի հուլիսի 19-ին 2 տարվա վարձավճարային պայմանագիր կնքեց բրազիլական Սան Պաուլու ակումբի հետ։

Սան Պաուլու խմբագրել

Պիրիսը իր նոր թիմին միացավ 2011 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությունից հետո։ Սան Պաուլուի փոխնախագահը կիսվեց ֆուտբոլիստի մասին իր տպավորություններով ակումբի պաշտոնական կայքին. «Մի քանի ամսվա աշխատանքներից հետո ակնհայտ կդառնա այս ֆուտբոլիստի որակները և կարծում եմ, որ այս ֆուտբոլիստի հաջողությունները կուրախացնեն մեզ։ Պիրիսը երիտասարդ ֆուտբոլիստ է, ով ունի մեծ պոտենցիալ։»

Ռոմա խմբագրել

2012 թվականի օգոստոսի 1-ին Պիրիսը վարձավճարով տեղափոխվեց իտալական Ռոմա, որտեղ նա պետք է ստանար 0, 7 միլիոն եվրո, ինչպես նաև 2012/13 մրցաշրջանի ավարտին իտալական կողմը իրավունք էր վերապահում գնել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը 4 միլիոն եվրոյով։

Միջազգային կարիերա խմբագրել

Ամերիկայի գավաթի 2011 թվականի խաղարկությունում Պիրիսը հանդես էր գալիս Պարագվայի հավաքականում, թիմը նրա հետ միասին հասավ մինչև եզրափակիչ, կիսաեզրափակիչում Պարագվայը հաղթեց Վենեսուելային, սակայն եզրափակիչ խաղում 3-0 հաշվով պարտություն կրեց հարևան Ուրուգվայի հավաքականից։

Նվաճումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել