Այվան Ռոբերտ Մարկո Միլատ (այլ տառադարձությամբ՝ Իվան, անգլ.՝ Ivan Robert Marko Milat, դեկտեմբերի 27, 1944(1944-12-27), Guildford - հոկտեմբերի 27, 2019(2019-10-27)[1][2], Long Bay Correctional Centre, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա[2] և Սիդնեյ, Ավստրալիա), բալկանյան ծագումով ավստրալիացի սերիական մարդասպան, որը երկար ժամանակ համարվում էր Ավստրալիայի միակ մոլագարը։

Իվան Միլատ
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 27, 1944(1944-12-27)
ԾննդավայրGuildford
Քաղաքացիություն Ավստրալիա
Մահվան ամսաթիվհոկտեմբերի 27, 2019(2019-10-27)[1][2] (74 տարեկան)
Մահվան վայրLong Bay Correctional Centre, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա[2] կամ Սիդնեյ, Ավստրալիա
Մահվան պատճառԿոկորդի քաղցկեղ[2]
Սպանություն

Կենսագրություն

խմբագրել

Դատապարտվել է և պատիժը կրել բանտում 1970-ականներին։

Սպանությունների շարք

խմբագրել

Հանցագործությունները կատարել է 1990-ականների առաջին կեսին Նոր Հարավային Ուելսում իրեն լավ ծանոթ տարածաշրջանում՝ սպանելով ընդհանուր առմամբ 7 զբոսաշրջիկների՝ 2 տղամարդու և 5 կնոջ: Զոհերից 2-ը եղել են բրիտանացիներ, 2-ը՝ ավստրալիացիներ, 3-ը՝ գերմանացիներ։ Սպանել է հրազենով, հաճախ սկզբում կապելով զոհերին, այնուհետև նրանք օգտագործելով որպես թիրախ: Որոշ զոհեր սպանվել են դանակի հարվածներով, իսկ առնվազն մեկին նա գլխատել է: Մեղավոր է ճանաչվել նաև կողոպուտի համար, այդ թվում՝ առանց սպանության:

Հետաքննություն

խմբագրել

Դատապարտվել է 1996 վականին: Դատապարտվել է 7 ցմահ ազատազրկման և լրացուցիչ 18 տարվա ազատազրկման։ Միլատի գործում դեռևս թերի հաստատված ասպեկտներ կան: Մասնավորապես, կասկածվում է նաև մի քանի չբացահայտված բռնաբարություններ և սպանություններ կատարելու մեջ, սակայն դրանց մասնակցությունը չի հաջողվել ապացուցել։ Ըստ հետաքննության որոշ մասնակիցների՝ Միլատն ունեցել է օգնական։ Զոհերից երկուսին կապել են, այնուհետև զգալի հեռավորությունից ինքնաձիգով կրակել են գլխին, իսկ մյուս հինգը սպանվել են դանակով, որոշ դեպքերում զոհերի մարմինների վրա եղել են տասնյակ դանակահարության հետքեր։ Քրեական հոգեբանները հակված են կարծելու, որ առաջին դեպքում մարդասպանը փորձել է անմիջականորեն չկապվել զոհերի հետ, միգուցե արյունով չկեղտոտվելու համար, երկրորդում տեղի է ունեցել զոհերի դիտավորյալ սադիստական խոշտանգում։ Միլատի հանցակիցի ներկայությունը հաստատվում է նաև այն փաստով, որ գրեթե բոլոր զոհերը ճանապարհորդել են զույգերով, ինչը շատ դժվար կդարձներ միայնակ հանցագործի համար միաժամանակ վերահսկել երկու զոհին[3]:

Կյանքը բանտում

խմբագրել

Միլատը բազմիցս փորձել է վերանայել գործը։ Դրա համար նա ոչ միայն խնդրագրեր է գրել, այլև կուլ է տվել ածելիներ և (2009 թվականին) կտրել է իր մատերից մկեը (պլաստիկ դանակով): Փորձել է մատը ծրարի մեջ ուղարկել Ավստրալիայի Գերագույն դատարան։ Բժիշկները չեն կարողացել այն հետ կարել[4]:

2019 թվականի մայիսին Միլատի մոտ ախտորոշվել է կերակրափողի քաղցկեղ: Բուժումից հետո սերիական մարդասպանի վիճակը որոշ չափով բարելավվել է, և նրան վերադարձրել են բանտ։ Այնուամենայնիվ, օգոստոսի 9-ին Միլետը կրկին ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Իվան Միլատը մահացել է 2019 թվականի հոկտեմբերի 27-ին առավոտյան ժամը 04:07-ին 74 տարեկան հասակում՝ իր հանցանքների համար բանտում անցկացնելով ավելի քան 25 տարի:

Մշակույթում

խմբագրել
  • «Գայլերի փոս», «Գայլերի փոս 2» ֆիլմը և նրա «Գայլերի փոս» հեռուստասերիալը։
  • Ավստրալական Goulburn Ghost Tours տուրիստական ընկերությունը հատուկ շրջագայություն է կազմակերպել Բելանգլո անտառում, որտեղ Միլատը թաքցրել է սպանվածների մարմինները: Սակայն հանրության ճնշման տակ ստիպված չեղարկել են այն[5]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 https://10daily.com.au/news/australia/a190517cwhyx/backpacker-serial-killer-ivan-milat-is-dead-20191026
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 https://www.abc.net.au/news/2019-10-27/ivan-milat-dies-in-sydney/11342686
  3. «Австралийский маньяк Айван (Иван) Милат — истребитель туристов». Արխիվացված է օրիգինալից 2020-02-15-ին. Վերցված է 2020-02-15-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 40 (օգնություն)
  4. «В знак невиновности, серийный убийца отрезал себе палец». novostey.com. 2009-01-27. Արխիվացված է օրիգինալից 2015-07-15-ին. Վերցված է 2015-07-15-ին.
  5. «В Австралии отменили лесные экскурсии по следам известного маньяка». Газета.Ru. Արխիվացված է օրիգինալից 2015-07-15-ին. Վերցված է 2015-07-15-ին.