Ծրար (գերմ.՝ Kuvert[1], ֆր.՝ couvert, couvrir՝ ծածկել), թղթերի կամ հարթ առարկաների պահպանման, փոխանցման պատյան։ Ամենատարածվածները փոստային ծրարներն են (նամակ)։

Փոստային ծրար գովազդային նկարով և տեքստով, ԱՄՆ, 1905 թ․

ՆկարագրությունԽմբագրել

ՌԴ ԳՕՍՏ-ում «s:ГОСТ Р 51506-99|ГОСТ Р 51506-99։ Փոստային ծրարներ։ Տեխնիկական պահանջներ։ Հսկման մեթոդներ» (2000) տրված է հետևյալ բնորոշումը․

Ծրարը թղթից կամ այլ հարմար նյութից պատրաստված հարթ, ուղղանկյունաձև պատյան է, որը փակվում է կպչուն կամ ինքնասոսնձվող, իր կողմերից մեկի երկարությամբ տեղադրված կափույրով։

ԳՕՍՏ-ը թույլատրում է օգտագործել ոչ թափանցիկ տպագրական թուղթ։

ԴասակարգումԽմբագրել

ՌԴ «s:ГОСТ Р 51506-99|ГОСТ»-ի համաձայն ծրարները դասակարգվում են հետևյալ կերպ․

  • չափերով,
  • պատուհանների առկայությամբ,
  • կափույրի տեղադրման դիրքով,
  • վայրը բացատրող և գրառման հերթականությունը նշող ցուցումների առկայությամբ,
  • շրջանառությամբ,
  • արտաքին տեսքի ձևավորմամբ։

Ըստ չափի և պատուհանի առկայությանԽմբագրել

 
C6, C6/C5 և DL ծրարների նախագիծը ևնրա վրա ստացողի հասցեն գրելու լուսամուտի չափսը (չափերը ներկայացված են մմ-ով)

Չափերից կախված առանձնացնում են հետևյալ տիպի ծրարները՝ С6, DL (հարսանեկան հրավերների համար), C5, C4 և B4

Ծրարի նշանակությունը
по ISO 269[2]
Ծրարի չափերը, մմ
ԲարձրությունըH Երկարությունը L
С6 114 162
DL 110 220
C65 114 229
C5 162 229
C4 229 324
B4 250 353

114 × 162 մմ (С6), 110 × 220 մմ (DL), 162 × 229 մմ (C5) չափերով ծրարները կարող են պատրաստվել ուղարկողի և ստացողի հասցեները նշող պատուհաններով և դրանք նշվում են՝ C6/О; DL/О; C5/О։

Ըստ կափույրի տեղադրման դիրքիԽմբագրել

Կախված կափույրի դիրքից առանձնացվում են երկու տեսակ․

  • Ծրարներ կափույրի կողմնային դիրքով, որոնց մոտ կափույրի ծալվածքը համընկնում է ծրարի ձախ կողմին համեմատած դիմային կողմի հետ։
  • Ծրարներ կափույրի վերին դիրքով, որոնց մոտ համընկնում է ծրարի երկարությանը համեմատած դիմային կողմի հետ։

Ըստ հասցեի տեղադրմանԽմբագրել

Հասցեի գրելու տեղից, ցուցումներից, հերթականությունից կախված ծրարները առանձնացնում են երկու խմբի․

  • Ծրարներ, որոնց վրա առկա են հասցեն գրելու ուղղորդող գծեր։
  • Ծրարներ, որոնց վրա առկա են հասցեն գրելու տարածքը սահմանափակող անկյունային տարրեր։

Ըստ շրջանառությանԽմբագրել

Ըստ շրջանառության ծրարներն առանձնացնում են երկու խմբի․

Ծրարների արտաքին երեսը ձևավորում են վեցանիշ կոդ ունեցող դրոշմակնիքով, ստացողի հասցեն գրելու բաժնում հուշող բառերով՝ «ում», «որտեղ», ուղարկողի հասցեն գրելու բաժնում՝ «ումից», «որտեղից», նաև փոստային ինդեքսը գրելու համար նախատեսված շրջանակով, որի վրա գրված են «ստացողի բնակության վայրի ինդեքսը» և «ուղարկողի բնակության վայրի ինդեքսը» հուշող բառերը։

Միջազգային ծրարների արտաքին երեսը ձևավորում են եռանիշ կոդ ունեցող դրոշմակնիքով, որի վրա գրված են «555» ինդեքսը և ուղարկողի հասցեն գրելու բաժնում «ուղարկողի հասցեն» հուշող բառերով։

Ըստ արտաքին տեսքի ձևավորմանԽմբագրել

Ըստ արտաքին տեսքի ձևավորման ծրարները բաժանվում են հետևյալ տեսակների․

  • Առանց դրոշմանիշի սովորական։
  • Առանց դրոշմանիշի պատկերազարդ։
  • Դրոշմանիշով սովորական։
  • Դրոշմանիշով պատկերազարդ։
 
Ավիափոստային ծրար՝ նախապես տպագրված ավիափոստային պիտակով (Գերմանիա, 2005)

Ավիափոստային ծրարԽմբագրել

ՄԻջազգային ծրարները նախատեսված են օդային տրանսպորտով տեղափոխման համար, նշում են «А» տառով։ Միաժամանակ ծրարի ձևավորման մեջ մտնում են նրա դիմային երեսին «PAR AVION (АВИА)» ստորագրությունը և ծայրերին տարբեր գույների գծերով եզրանշումը։

ՆյութԽմբագրել

Ծրարները պատրաստվում են տարբեր նյութերից, հիմնականում թղթի տարբեր տեսակներից և թղթանման նյութերից։

ՊատմությունԽմբագրել

Ծրարը հայտնագործել է թղթի վաճառքով զբաղվող Ս․ Կ․ Բրյուերը (անգլ.՝ S. K. Brewer) 1820 թվականին, Բրայտոնում[3]։ Չինաստանում կարմիր գույնի ծրարներով հիմնականում փող են նվիրում։

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

  • «Почтовый конверт»։ Входы: Средства почтовой связи։ Глоссарий.ru; Web-and-Press։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-20-ին։ Վերցված է 2016-06-20 
  • «Конверт»։ Русско-английский толковый словарь филателистических терминов — К. Юный филателист։ Белпочта։ Արխիվացված օրիգինալից 2012-02-26-ին։ Վերցված է 2009-10-20 
  • Заметки о конвертах различных стран мира, имеющих филателистическое значение
  • «Envelope»։ Articles on E (անգլերեն)։ Memim Encyclopedia; Memim.com։ Արխիվացված օրիգինալից 2016-06-20-ին։ Վերցված է 2016-06-20 

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ժամանակակից գերմաներենում սովորաբար օգտագործվում են Umschlag կամBriefumschlag բառերը։
  2. ISO 269-85. Գրառումներ կատարելու ծրարներ՝չափորն ու նշանակությունը
  3. Rickards M., Envelope, illustrated // The Encyclopedia of Ephemera: A Guide to the Fragmentary Documents of Everyday Life for the Collector, Curator, and Historian / M. Rickards, M. Twyman; Ed. by M. Twyman. — Routledge, NY, USA: Psychology Press, 2000. — P. 135—137. — 402 p. — (Antiques & Collectibles). — ISBN 0-415-92648-3, 9780415926485.(անգլ.)(Ստուգված է 20 Հունիսի 2016)