Իվան Հոնչարի անվան թանգարան
Ժողովրդական մշակույթի ազգային կենտրոն «Իվան Հոնչարի անվան թանգարան» (ուկրաիներեն՝ Національний центр народної культури «Музей Івана Гончара»), ուկրաինական մասնագիտացված հետազոտական, մշակութային-կրթական հաստատություն Կիև քաղաքում՝ Լավրսկայա 19 հասցեում (նախկինում՝ գլխավոր նահանգապետի գրասենյակ)։
Իվան Հոնչարի անվան թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ուկրաինա |
Տեղագրություն | Կիև |
Հասցե | вулиця Лаврська, 19, Київ, УкраїнаԼավրսկայա փողոց (19) |
Հիմնադրվել է | 1993 |
Այցելուներ | 35 000 մարդ |
Կայք | honchar.org.ua(ուկր.) |
Կենտրոնն իրականացնում է ազգագրական ուսումնասիրություններ, դաշտային գիտարշավներ, կազմակերպում է գիտաժողովներ, մշակութային-գեղարվեստական միջոցառումներ, մասնավորապես «Արծիվ» փառատոնը, կապ է հաստատում ժողովրդական նկարիչների, ավանդական մշակույթի կրողների և հետազոտողների հետ։ Թանգարանն իրականացնում է Ուկրաինայի ավանդական մշակույթի լուսաբանում՝ այն ամբողջական և ինքնուրույն դարձնելու, ազգային գիտակցության վերածննդի, ուկրաինական ժողովրդական արվեստի լավագույն ավանդույթների պահպանման և զարգացման, ինչպես նաև Իվան Մակարովիչ Հոնչարի հիշատակը վառ պահելու նպատակով[1]։
Պատմություն
խմբագրելԹանգարանը հիմնադրվել է 1993 թվականին նկարիչ, քանդակագործ և հասարակական գործիչ Իվան Հոնչարի մասնավոր հավաքածուի հիման վրա։ Իր հավաքածուն Հոնչարը սկսել է հավաքել 1950-ականների վերջին։ Ճամփորդելով Ուկրաինայում՝ նկարիչն իր հետ բերել է տարբեր ժամանակներում ստեղծված ժողովրդական արվեստի նմուշներ, որոնք արտացոլում են երկրում մշակութային ավանդույթների բազմազանությունը։ Մի քանի տասնամյակների ընթացքում Հոնչարը ստեղծել է եզակի հավաքածու։
Այն ժամանակ, երբ պետական թանգարանները ուշադրություն էին դարձնում խորհրդային ժամանակաշրջանի մշակութային ձեռքբերումներին, Իվան Հոնչարը չկենտրոնացավ ստեղծագործական գաղափարական նրբությունների վրա։ Նրան հետաքրքրում էր այն, որ իր հավաքածուն արտացոլի ուկրաինական ժողովրդական արվեստի ավանդույթները, որի արդյունքում հասարակական թանգարանը ձեռք բերեց ժողովրդականություն ոչ միայն Ուկրաինայում, այլև արտերկրում և Կիևում դարձավ 1960-ականների շարժման կենտրոններից մեկը[1]։
Հավաքածու
խմբագրելԹանգարանի հավաքածուն ներառում է ավելի քան 15000 ազգագրական և գեղարվեստական ցուցանմուշներ, այդ թվում 2700 նմուշ գործվածք (սրբիչներ, վերնաշապիկներ, շրջազգեստներ, կիսաշրջազգեստներ, գորգեր, ձեռագործ նմուշներ), մոտ 700 կերամիկական նմուշներ (խեցեղեն, խաղալիքներ, սալիկներ), նախշած ձվերի հավաքածու, փայտե փորագրություններ, մետաղական և ապակյա նմուշներ, ժողովրդական երաժշտական գործիքների հավաքածու (կոբզա, բանդուրա, ծնծղա, ֆլեյտա, քնար, տավիղ)։ Ուշագրավ է թանգարանի ուկրաինական ժողովրդական նկարների հավաքածուն, ինչպես նաև սրբապատկերների ազգային նմուշները (500 նմուշ)։ Կենտրոնում պահպանվում է նաև Հոնչարի մասնավոր գրադարանը՝ շուրջ 2750 գրքերով, ինչպես նաև Իվան Հոնչարի բազմաթիվ լուսանկարներ[1]։
Պատկերասրահ
խմբագրել-
«Հովիվների երկրպագությունը», անհայտ նկարիչ, 1650-1700 թթ.
-
Սուրբ Վարվառա 1810/1838
-
Պոչաևի կույսը, 1840/1860
-
Սուրբ Գևորգ, 1700/1740
-
Քրիստոսի ծնունդը, 1690/1710
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Екскурсія музеєм Івана Гончара // «Історична правда»
- Дмитренко Наталя Гончарове коло. У музей
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Հոնչարի անվան թանգարան» հոդվածին։ |