Վիշիվանկա (ուկրաիներեն՝ "вишива́нка" [[|ʋɪʃɪˈʋanka]] կամ "виши́ванка" [[|ʋɪˈʃɪʋanka]]), սլավոնական ավանդական զգեստ, տարազ, որը ներառում է սլավոնական ազգային ասեղնագործության նմուշներ։ Ունեցել է բազմաթիվ տարատեսակներ։ Սովորաբար ստեղծվել է ջուլհակահաստոցով ստեղծված տնային քաթանից։ Տեղային առանձնահատկությունները սովորաբար արտահայտված էին կտորի նախշազարդերով։

Պատմություն խմբագրել

Սլավոնների մոտ ասեղնագործության ավանդույթը ձևավորվել է դեռևս նախաքրիստոնեական ժամանակաշրջանում, ունի բազմադարյա պատմություն։ Սա ապացուցվել է հնագիտական պեղումների և ճանապարհորդների փաստագրած նյութերի արդյունքների հիման վրա։

Փաստեր խմբագրել

2006 թվականից Ուկրաինայում մայիսի երրորդ հինգշաբթին անցկացվում է վիշիվանկայի միջազգային ամենամյա տոնը[1]։

Պատկերասրահ խմբագրել

 
 
 
 
 
 
 
Ուկրաինական էմիգրանտները Կանադայում ազգային զգեստով, 1911 թվական
Ուկրաինական էմիգրանտները Կանադայում ազգային զգեստով, 1911 թվական  
 
 
 
Տարբեր տարածաշրջանների ուկրաինական տարազը դրոշմանիշներում
Տարբեր տարածաշրջանների ուկրաինական տարազը դրոշմանիշներում  
 
Դարագանի դիմանկարը, 1860 թվական
Դարագանի դիմանկարը, 1860 թվական  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Всесвітній день вишиванки — план заходів 2016» (ուկրաիներեն). Жінка-УКРАЇНКА. 2016. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել