Իվան Կիրկով (բուլղար․՝ Иван Кирков, հունվարի 1, 1932(1932-01-01)[1][2], Ասենովգրադ, Բուլղարիայի թագավորություն - սեպտեմբերի 19, 2010(2010-09-19)[3][2], Ասենովգրադ, Բուլղարիա), բուլղարացի նկարիչ, 20-րդ դարի երկրորդ կեսի և 21-րդ դարի առաջին տարիների գրաֆիկ։ Իվան Կիրկովի՝ աշխատավոր և խանդավառ փորձարարի ստեղծագործական ուղին ձևավորվել է բազմաթիվ ժանրերի և արվեստի տեսակների ոլորտներում արված փորձերից՝ նկարչություն, հաստոցային գրաֆիկա, նկարազարդում, պաստառ, քանդակ, որմնանկարչություն, խճանկար, բեմանկարչություն։

Իվան Կիրկով
Ի ծնեբուլղար․՝ Иван Николов Кирков
Ծնվել էհունվարի 1, 1932(1932-01-01)[1][2]
ԾննդավայրԱսենովգրադ, Բուլղարիայի թագավորություն
Վախճանվել էսեպտեմբերի 19, 2010(2010-09-19)[3][2] (78 տարեկան)
Մահվան վայրԱսենովգրադ, Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունԲուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա
Մասնագիտություննկարազարդող, նկարիչ և քանդակագործ
Ժանրդիմապատկեր, քանդակագործություն, գրաֆիկա և պլակատ
 Ivan Kirkov Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել
 
Իվան Կիրկով (երկրորդ շարքում՝ կենտրոնում / ակնոցով)

Իվան Կիրկովը ծնվել է 1932 թվականի հունվարի 1-ին Ասենովգրադում (այն ժամանակ՝ Ստանիմակա)։ 1955 թվականին ավարտել է Սոֆիայի արվեստների ազգային ակադեմիան (մասնագիտացումը՝ գեղանկարչություն)։ Նրա ուսուցիչներն են եղել պրոֆեսորներ Իլյա Պետրովը և Կիրիլ Ցոնևը։ 1957 թվականից սկսել է մասնակցել ցուցահանդեսների՝ ներկայացնելով դիմանկարներ, ժանրային կոմպոզիցիաներ, բնանկար։ 1961 թվականին Սոֆիայում կայացած առաջին երիտասարդական ցուցահանդեսում ներկայացրել է «Ծովի մոտ» գեղանկարչական կոմպոզիցիան (որը հարել է ԽՍՀՄ-ում ի հայտ եկած «կոշտ ոճին»[4]), որը դարձել է Բուլղարիայում սուր հասարակական բանավեճի առիթ։ Այդ ժամանակվանից Կիրկովի անունը տեղի գեղարվեստական բեմում սկսել է ասոցացվել նոնկոնֆորմիզմի հետ[5]։

1965-1967 թվականներին աշխատել է որպես երգիծական թատրոնի բեմանկարիչ։ Հեղինակել է դեկորացիաներ Սավա Դոբրոպլոդնիի, Իվան Վազովի, Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացումների համար։ Որպես բեմադրող նկարիչ աշխատել է 1963 թվականին նկարահանված «Տեսուչը և գիշերը» ֆիլմի վրա[6]։

Հանդես է եկել որպես գրքի դիզայներ[7][8]. ստեղծել է գրքերի մակետներ՝ Էլին Պելինի, Ռ. Բոսիլեկի[9], Ցանկո Ցերկովսկու, Իվան Տուրգենևի։ Շատ է զբաղվել նկարազարդմամբ[10][11][12].

 
Իվան Կիրկով Պաննո Սոֆիայի Կենտրոնական կայարանի տոմսարկղերի սրահում, 1974-1976 թթ. Մետաղապլաստե, 200 մ²[13][14]

Որպես մոնումենտալիստ՝ Կիրկովն ստեղծել է դեկորատիվ և քանդակագործական կոմպոզիցիա Սոֆիայի կենտրոնական երկաթուղային կայարանում, որմնանկարներ առաստաղի վրա և համերգային վարագույր Իվան Վազովի անվան ազգային թատրոնի համար։ 80-ականներին դասավանդել է Սոֆիայի ակադեմիայում։

1959 թվականին պարգևատրվել է Բուլղարիայի նկարիչների միության բրոնզե մեդալով։ Իվան Կիրկովի հետահայաց ցուցահանդեսը տեղի է ունեցել Սոֆիայի ազգային պատկերասրահում 2004 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։

Իվան Կիրկովը մահացել է 2010 թվականի սեպտեմբերի 19-ին բրոնխոգեն կարցինոմայից և թաղվել հայրենիքում՝ Ասենովգրադում[15]։ Նկարչի մահվանից հետո անցկացվել են բազմաթիվ ցուցահանդեսներով[16][17]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 https://web.archive.org/web/20101024010422/http://www.vesti.bg:80/index.phtml?tid=40&oid=3272331
  4. Сравнение с «Геологами» (1962) Արխիվացված 2015-05-26 Wayback Machine Павла Никонова, со знаковыми работами Т. Салахова, В. Попкова тех лет убеждает в живучести матрицы соцреализма, пропитавшей эстетику нескольких поколений художников социалистического лагеря.
  5. Павлова, Искра (2012 թ․ դեկտեմբերի 16). «ВПЕЧАТЛЕНИЯ ОТ ЕДНА ИЗЛОЖБА – ИВАН КИРКОВ В МУЗЕЙ „ГЕОРГИ ВЕЛЧЕВ"» (բուլղարերեն). Артео Медия. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  6. «Инспекторът и нощта» (բուլղարերեն). NetCinema.bg. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  7. «Иван Кирков (1932—2010)» (բուլղարերեն). Miroslav.eu. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  8. Оформление книги Արխիվացված 2015-05-26 Wayback Machine чувашского поэта Константина Иванова «Нарспи». «Народна младеж», София, 1961
  9. «Ран Босилек, «Птичка-невеличка» (1970)» (ռուսերեն). katyasanchez / book museum. 2014 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  10. [1]
  11. [2]
  12. [3]
  13. Съвременно българско монументално изкуство 1956-1986 / Стефанов, Христо; Киров, Максимилиян. — София: Петър Берон, 1986. — 279 с.
  14. Генова, Ирина (2014 թ․ մայիսի 30). «ИЗКУСТВОТО ОТ ЕПОХАТА НА КОМУНИЗМА В ХУДОЖЕСТВЕНИЯ МУЗЕЙ СЛЕД КОМУНИЗМА» (բուլղարերեն). LiterNet. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  15. «Почина художникът Иван Кирков» (բուլղարերեն). Mediapool.bg. 2010 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  16. Галерея «Димитар Добрович», Сливен: Выставка к 80-летию со дня рождения художника Ивана Киркова «Експериментаторският дух на художника ИВАН КИРКОВ» (բուլղարերեն). ХУДОЖЕСТВЕНА ГАЛЕРИЯ "ДИМИТЪР ДОБРОВИЧ". 2012 թ․ հունվարի 23. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  17. «Изложба «В памет на Иван Кирков»» (բուլղարերեն). Галерия 8, Варна. 2011. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Կիրկով» հոդվածին։