Իվան I Դանիլովիչ Կալիտա

(Վերահղված է Իվան Կալիտաից)

Իվան I Դանիլովիչ Կալիտա (1288[1], 1304[2][3] կամ նոյեմբերի 1, 1288(1288-11-01), Մոսկվա, Մոսկվայի մեծ իշխանություն - մարտի 31, 1340, մարտի 31, 1341[3], մարտի 13, 1341[2] կամ մարտի 31, 1340(1340-03-31), Մոսկվա, Մոսկվայի մեծ իշխանություն), Մոսկվայի իշխան 1325 թվականից, Վլադիմիրի մեծ իշխան 1328 թվականից։ Դաժան և խորամանկ, խելացի և համառ կառավարող էր։ Մեծ դեր է խաղացել Մոսկվայի իշխանության հզորացման, նրա շուրջը ռուս, հողերի միավորման գործում՝ այդ նպատակի համար օգտագործելով Ոսկե Հորդայի օգնությունը։ Անխնա ճնշել է ժողովրդական դժգոհությունները, հաշվեհարդար է տեսել քաղաքական հակառակորդների՝ մյուս ռուս, իշխանների հետ։ Ազդեցությունը տարածվել է Հյուսիս-Արևելյան Ռուսիայի Մի շարք հողերի վրա (Տվեր, Պսկով, Նովգորոդ)։ Նա կուտակել է մեծ հարստություն (այստեղից «կալիտա»՝ «քսակ» մականունը), որն օգտագործել է այլ իշխանություններից ու տիրույթներից հողեր գնելու համար։ Նրա օրոք Մոսկվան դարձել է համայն Ռուսիայի պատրիարքի նստավայրը, դրվել է Մոսկվայի քաղաքական և տնտեսական հզորության հիմքը և սկսվել է Ռուսիայի տնտեսական վերելքը։

Իվան I Դանիլովիչ Կալիտա
Иван I Данилович Калита
Ծնվել է՝1288[1], 1304[2][3] կամ նոյեմբերի 1, 1288(1288-11-01)
ԾննդավայրՄոսկվա, Մոսկվայի մեծ իշխանություն
Մահացել է՝մարտի 31, 1340, մարտի 31, 1341[3], մարտի 13, 1341[2] կամ մարտի 31, 1340(1340-03-31)
Վախճանի վայրՄոսկվա, Մոսկվայի մեծ իշխանություն
Արխանգելսկի վանական համալիր
Երկիր Մոսկվայի մեծ իշխանություն և Ռուսական իշխանություններ
ՏոհմՌյուրիկովիչներ
քաղաքական գործիչ
ՀայրDaniel of Moscow?[3]
ՄայրAgrippina? և ենթդ․ Vasilisa of Rostov?[4][5]
ԵրեխաներSimeon of Moscow?, Իվան II[6], Andrei Ivanovich?, Evdokia Ivanovna?[7], Maria Ivanovna?[7] և Q108804466?
Հավատքուղղափառություն

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 420