Իվանկովի պատմական և տեղական պատմության թանգարան
Իվանկովի պատմական և տեղական պատմության թանգարան (ուկրաիներեն՝ Іванківський історико-краєзнавчий музей), Ուկրաինայի Կիևի մարզի Իվանկով քաղաքում գտնվող թանգարան, որը, ըստ տեղեկությունների, ավերվել է 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ժամանակ՝ հանգեցնելով նկարչուհի Մարիա Պրիմաչենկոյի ավելի քան քսան աշխատանքների հնարավոր կորստի։
Իվանկովի պատմական և տեղական պատմության թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ուկրաինա |
Տեղագրություն | Իվանկով |
Հասցե | вул. Шевченка, 14, смт Іванків, Вишгородський район, Київська область, 07203 |
Հիմնադրվել է | փետրվարի 22, 1981 |
Կայք | ivankiv-museum.site |
Պատմություն
խմբագրելԻվանկովի պատմական և տեղական պատմության թանգարանը բացվել է 1981 թվականի փետրվարի 21-ին և գտնվում է միջնադարյան ժամանակաշրջանի հնագիտական վայրում։ Թանգարանը ներառել է մի քանի ցուցահանդեսներ Չեռնոբիլի, Աֆղանստանի և Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին[1]։ 2016-2018 թվականներին թանգարանը վերակառուցվել է, որպեսզի տեղավորվեն հավաքածուի ընդլայնումները հիմնադրման օրվանից[2]։ 2021 թվականին թանգարանում տեղի է ունեցել ցուցահանդես՝ նվիրված Իվանկովի հրեական ժառանգությանը[3]։
Հավաքածու
խմբագրելԹանգարանի հավաքածուն ներառել է նկարչուհի Մարիա Պրիմաչենկոյի և Հաննա Վերեսի և նրա դստեր՝ Վալենտինայի տեքստիլ արվեստի աշխատանքներ[1]։ Պրիմաչենկոյի կարիերան սկսվել է Իվանկովի ասեղնագործության կոոպերատիվ ասոցիացիայի կազմում[4]։ Թանգարանի հավաքածուն ներառել է նաև բնագիտական նմուշներ և հնագիտական առարկաներ[1]։
Տեղեկություններ ոչնչացման մասին
խմբագրել2022 թվականի փետրվարի 27-ին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու ընթացքում Իվանկովի ճակատամարտի ժամանակ, թանգարանը, ըստ տեղեկությունների, այրվել է և նկարչուհի Մարիա Պրիմաչենկոյի ավելի քան քսան գործ ոչնչացել է[5][6]։ Այնուամենայնիվ, լրագրող Տանյա Գոնչարովայի սոցցանցերում հրապարակած գրառման համաձայն, տեղի բնակիչները կարողացել են հրդեհից փրկել Պրիմաչենկոյի որոշ աշխատանքներ[7]։ Պրիմաչենկոյի ծոռնուհու՝ Անաստասիա Պրիմաչենկոյի «The Times»-ին տված հարցազրույցի համաձայն, նրա տասը աշխատանքները փրկվել են տեղացի մի մարդու կողմից, ով մտել է թանգարան, երբ այն այրվել է[8]։ Պրիմաչենկոյի ավելի քան 650 այլ աշխատանքներ պահվում են Ուկրաինական դեկորատիվ արվեստի պետական թանգարանի հավաքածուում[9]։
Թանգարանի կորստին արձագանքել է «Վիշհորոդ» պատմամշակութային արգելոցի տնօրեն Վլադա Լիտովչենկոն, ով սոցիալական մեդիայում կորուստը որակել է որպես «անուղղելի»[10]։ Ի պատասխան՝ Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն խնդրել է Ռուսաստանին զրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամակցությունից[11]։ Փետրվարի 28-ին Թանգարանների միջազգային խորհուրդը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով թանգարանի «դիտավորյալ ոչնչացումը (կրակով)», որը «լուսավորում է այս անբարոյական և չհրահրված պատերազմի շոշափելի և անդառնալի ազդեցությունը»[12]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «Музей — Іванківський музей». ivankiv-museum.site. Վերցված է 2022 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Іванківський районний історико-краєзнавчий музей». resource.history.org.ua. Վերցված է 2022 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Іванків єврейський — Іванківський музей». ivankiv-museum.site. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Maria Prymachenko's fantastic world of flowers and animals». blogs.bl.uk (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Russian invaders burn down Ivankiv Museum. Maria Prymachenko's artwork destroyed». Ukrayinska Pravda (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Giorgobiani, Natia (2022 թ․ փետրվարի 28). «A museum with unique works by Maria Primachenko burned down near Kiev». Perild (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Картини Приймаченко врятовано. Селяни винесли їх з палаючого музею. Еспресо.Захід». zahid.espreso.tv (ուկրաիներեն). Վերցված է 2022 թ․ մարտի 2-ին.
- ↑ Schofield, Blanca. «Russia-Ukraine war: How Maria Prymachenko's art was saved from Putin's troops» (անգլերեն). ISSN 0140-0460. Վերցված է 2022 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Russian Forces Destroyed the Wild and Beautiful Art of Maria Prymachenko». www.vice.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Україна втратила понад 20 робіт Марії Примаченко внаслідок нападу Росії – Литовченко». Радіо Свобода (ուկրաիներեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Museum of Maria Pryimachenko's paintings burns down during Russian offensive (video) (видео)». LB.ua. Վերցված է 2022 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Statement by the ICOM-US pertaining to the news of the destruction of the Historical and Local History Museum at Ivankiv». incus.memberclicks.net. Վերցված է 2022 թ․ մարտի 1-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվանկովի պատմական և տեղական պատմության թանգարան» հոդվածին։ |