Իսրայել Չարնի
Իսրայել Չարնի (Israel W. Charny, 1931, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), հրեա հոգեբան, սոցիոլոգ և պատմաբան, ցեղասպանության ճանաչված մասնագետ[2], պրոֆեսոր։
Իսրայել Չարնի Israel Charny | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1931 Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | պատմաբան, սոցիոլոգ և հոգեբան |
Հաստատություն(ներ) | Թել Ավիվի համալսարան |
Գործունեության ոլորտ | հոգեբանություն և հասարակագիտություն |
Ալմա մատեր | Թեմփլի համալսարան և Ռոչեստերի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] և եբրայերեն[1] |
![]() |
Չարնին երկհատոր Encyclopedia of Genocide հանրագիտարանի խմբագիրն է[3], և Երուսաղեմի Հոլոքոստի ու ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրենը[4]։
Բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ է։ Հիմնական աշխատությունները նվիրված են ցեղասպանությունների համեմատական ուսումնասիրությանը. ցեղասպանության սպառնալիքի վաղ հայտնաբերման և կանխարգելման հնարավորություններին։ Մասնակցել է ցեղասպանության հարցերին նվիրված մի շարք միջազգային գիտական կոնֆերանսների (Թել Ավիվ, 1982 թ., Երևան, 1990 թ.), հանդես եկել զեկուցումներով։ Առաջարկում է ստեղծել մարդու իրավունքների և ցեղասպանության կանխման համաշխարհային կենտրոն։ Ողջակիզման և ցեղասպանության ինստիտուտի «Ինտերնետ» բյուլետենի խմբագիրն է. «Ինտերնետի» 1990 թ.-ի ապրիլ ամսվա համարը նվիրված է Թուրքիայում հայերի ցեղասպանության 75-ամյակին։
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ On the Historiography of the Roma and Sinti "Gypsies" and the Holocaust, by Dr. Samuel D. Sinner, 2006-08-10, Roma Press Agency
- ↑ Peres stands accused over denial of 'meaningless' Armenian Holocaust by Robert Fisk - The Independent, London, Apr 18, 2001
- ↑ On Armenian Genocide, Politics Trumps Truth
ՀրատարակություններԽմբագրել
- Encyclopedia of Genocide
- Genocide: a critical bibliographic review
- "A Classification of Denials of the Holocaust and Other Genocides", Journal of Genocide Research 2003, 5 (1), pp. 11–34.
ԵրկերԽմբագրել
- The Turks, Armenians and Jews in Israel W. Chamy and Shamai Davidson (Eds ),
- The Book of the International Conference on the Holocaust and Genocide. Book One, Tei-Avtv, 1983.։
- Genocide։ The Ultimate Human Rights Problem, In Social Issues Resource Series։ Human Rights, v. 2, 1986, article N 57.
ՀղումներԽմբագրել
- Կենսագրություն
- Ի. Չարնի. «Իսրայելի ժողովուրդը գիտի Հայոց ցեղասպանության մասին, նրանք այն չեն ժխտում»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |