Իսսա Դիոպ

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Իսսա Դիոպ (ֆր.՝ Issa Diop, հունվարի 9, 1997(1997-01-09)[1], Թուլուզ[2]), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Վեստ Հեմ Յունայթեդի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։

Իսսա Դիոպ
Issa Diop
Դիոպը Վեստ Հեմի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Issa Laye Lucas Jean Diop
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Սենեգալ Սենեգալ
Ծննդյան ամսաթիվ հունվարի 9, 1997(1997-01-09)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Թուլուզ[2]
Հասակ 194 սմ
Քաշ 92 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ
Համար 23
Պատանեկան կարիերա
2004-2006 Ֆրանսիա Բալմա
2006-2015 Ֆրանսիա Թուլուզ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2015 Ֆրանսիա Թուլուզ B 7 (0)
2015-2018 Ֆրանսիա Թուլուզ 85 (6)
2018-ներկա Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ 48 (1)
Ազգային հավաքական
2013 Ֆրանսիա Ֆրանսիա Մ16 4 (0)
2013 Ֆրանսիա Ֆրանսիա Մ17 5 (0)
2015 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 2 (0)
2015-2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 20 (3)
2017 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 3 (0)
2016-2018 Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 6 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 3-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 3-ի, 2020

Ակումբային կարիերա խմբագրել

Թուլուզ խմբագրել

Դիոպը Թուլուզի ակադեմիայի սան է[4]։ Նա սկսեց մարզվել ակումբի առաջին թիմի հետ 2015 թվականի սեպտեմբերին և կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը նոյեմբերին։ Դիոպը Թուլուզի առաջին թիմ տեղափոխվեց Ալբան Լաֆոնի, Զինեդին Մաշաշի և Ալեքսիս Բլենի հետ[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի նոյեմբերի 28-ին՝ Նիսի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը խփեց դեկտեմբերի 2-ին՝ Տրուայի դեմ խաղում[7][8]։

 
Դիոպը Թուլուզի կազմում 2018 թվականին

2016 թվականի օգոստոսի 20-ին՝ Բորդոյի դեմ խաղում Դիոպը իր երկրորդ գոլը խփեց պրոֆեսիոնալ կարիերայում[9]։ 2017 թվականի փետրվարի 11-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բաստիայի դեմ խաղում[10]։ Ապրիլի 29-ին ֆրանսիացին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Թուլուզի ավագի թևկապով[11]։ 2017 թվականի հոկտեմբերին Դիոպը դարձավ ակումբի հիմնական ավագը։ Թուլուզի առաջին թիմի կազմում նա անցկացրեց 95 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[12]։

Վեստ Հեմ Յունայթեդ խմբագրել

2018 թվականի հունիսի 19-ին Դիոպը 5 տարվա պայմանագիր կնքեց Վեստ Հեմ Յունայթեդի հետ[13][14][15]։ Ակումբը նրա համար վճարեց 22 միլիոն ֆունտ ստերլինգ[16][17]՝ դարձնելով Վեստ Հեմի պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը[18][19]։ Այնուամենայնիվ, 1 ամիս անց Ֆելիպե Անդերսոնը գերազանցեց Դիոպի ռեկորդը[20][21]՝ Վեստ Հեմ տեղափոխվելով 35 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց[22][23]։ Իր դեբյուտը Դիոպը նշեց օգոստոսի 25-ին՝ Արսենալի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով ինքնագոլի հեղինակ[24][25]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 28-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Ուիմբլդոնի դեմ խաղում[26][27]։ Պրեմիեր Լիգայում իր առաջին գոլը ֆրանսիացին խփեց 2019 թվականի փետրվարի 22-ին՝ Ֆուլհեմի դեմ խաղում[28][29]։ 2018-19 մրցաշրջանում Դիոպը անցկացրեց 38 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[30]։

Միջազգային կարիերա խմբագրել

Դիոպը ծնվել է Ֆրանսիայում մարոկկացի մորից և սենեգալցի հորից[31][32]։ Այնուամենայնիվ, նա հանդես է եկել Ֆրանսիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2016 թվականին Դիոպը Մ19 հավաքականի հետ հաղթեց Եվրոպայի առաջնությանը[33]՝ գոլի հեղինակ դառնալով եզրափակչում[34][35] և ընդգրկվելով առաջնության խորհրդանշական հավաքականում[36]։ Ֆրանսիայի Մ20 հավաքականի կազմում նա մասնակցեց 2017 թվականի աշխարհի առաջնությանը[37]՝ անցկացնելով 4 հանդիպում[38]։ Իր դեբյուտը մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում նշեց 2016 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Ուկրաինայի դեմ խաղում[39]։ 2018 թվականի հոկտեմբերին Դիոպը պաշտոնապես հայտարարեց, որ ներկայացնելու է Ֆրանսիան միջազգային ասպարեզում[40][41][42]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 3-ի դրությամբ[43]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Թուլուզ 2015–16 Լիգա 1 21 1 1 0 1 0 23 1
2016–17 30 2 1 0 0 0 31 2
2017–18 34 3 2 0 5 0 41 3
Ընդհանուր 85 6 4 0 0 0 6 0 95 6
Վեստ Հեմ Յունայթեդ 2018–19 Պրեմիեր Լիգա 33 1 2 0 3 1 38 2
2019–20 15 0 0 0 2 0 17 0
Ընդհանուր 48 1 2 0 0 0 5 1 55 2
Կարիերայի ընդհանուր 133 7 6 0 0 0 11 1 150 8

Նվաճումներ խմբագրել

Միջազգային խմբագրել

Ֆրանսիա Մ19

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն. 2016[33]

Անհատական խմբագրել

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնության խորհրդանշական հավաքական. 2016[36]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 FootballDatabase.eu(բազմ․) — 2007.
  3. «France - I. Diop - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  4. «Who Is Issa Diop? | West Ham Till I Die». www.westhamtillidie.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  5. «FEATURE | Issa Diop – West Ham are purchasing a future leader, but not a finished product | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  6. «FC Toulouse - OGC Nice, Nov 28, 2015 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  7. «ES Troyes AC - FC Toulouse, Dec 2, 2015 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  8. «TOULOUSE THRASH TROYES IN RELEGATION SIX-POINTER». www.ligue1.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  9. «FC Toulouse - FC Girondins Bordeaux, Aug 20, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  10. «FC Toulouse - SC Bastia, Feb 11, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  11. «AS Monaco - FC Toulouse, Apr 29, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  12. Wilmot, Lee (2018 թ․ հունիսի 21). «Everything you need to know about West Ham's new centre-back Diop». footballlondon. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  13. «West Ham sign sought-after French defender Issa Diop | West Ham United». www.whufc.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  14. «West Ham confirm Issa Diop has signed from Toulouse in a club-record deal». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 19. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  15. «West Ham sign defender Diop for club-record fee». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  16. «Issa Diop: West Ham sign Toulouse defender for club record £22m». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 19. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  17. «West Ham confirm £22m Diop signing». Evening Standard (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  18. Editorial, Reuters. «West Ham sign French defender Diop for club record fee». U.S. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  19. «West Ham sign Toulouse star Issa Diop for club-record £22m». Mail Online. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  20. «Felipe Anderson: West Ham sign Lazio midfielder for club record fee». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 15. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  21. «West Ham sign Felipe Anderson for club-record fee». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 15. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  22. Sport, Telegraph (2018 թ․ հուլիսի 15). «West Ham sign Felipe Anderson from Lazio for club-record fee». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  23. «West Ham sign Felipe Anderson from Lazio for club-record fee». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  24. «Arsenal FC - West Ham United, Aug 25, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  25. «Issa Diop makes Premier League history with own goal against Arsenal | Goal.com». www.goal.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  26. «AFC Wimbledon - West Ham United, Aug 28, 2018 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  27. «AFC Wimbledon 1–3 West Ham United». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  28. «West Ham United - Fulham FC, Feb 22, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  29. «West Ham 3-1 Fulham: Javier Hernandez's controversial goal helps earn hosts win». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  30. «Issa Diop | Football Stats | West Ham | Age 22 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  31. «Nine things you need to know about new signing Issa Diop | West Ham United». www.whufc.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  32. «Who is Issa Diop? Arsenal and Tottenham target currently making waves at Ligue 1 side Toulouse». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ փետրվարի 15. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  33. 33,0 33,1 UEFA.com. «Under-19 - Imperious France take third Under-19 title». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  34. UEFA.com. «Under-19 - France-Italy». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  35. «France U19 vs. Italy U19 - Football Match Report - July 24, 2016 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  36. 36,0 36,1 uefa.com (2016 թ․ օգոստոսի 3). «Under-19 - Technical report - The UEFA technical team – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  37. «France U20 World Cup Squad Announced | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  38. FIFA.com. «FIFA U-20 World Cup Korea Republic 2017 - France - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  39. «Ukraine U21 - France U21, Sep 2, 2016 - UEFA European Under-21 Championship qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  40. «West Ham's Issa Diop confirms international future is with France». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  41. «'I'll only play for France' - West Ham's Issa Diop ditches Morocco and Senegal for World Cup champions | Goal.com». www.goal.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  42. Magiya, Tinotenda (2018 թ․ հոկտեմբերի 17). «Africa: Issa Diop Swears Allegiance to France Not Senegal or Morocco». allAfrica.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  43. «Issa Diop». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսսա Դիոպ» հոդվածին։