Իսպանիա զբոսայգի (Մեխիկո)
Իսպանիա զբոսայգի (իսպ.՝ Parque España), հասարակական զբոսայգի Մեխիկոյի Կոնդեսա շրջանի Colonia Hipódromo տարածքում։
Տեսակ | քաղաքային այգի |
---|---|
Երկիր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Վարչատարածք | Մեխիկո |
Տեղագրություն | Cuauhtémoc, Մեխիկո, Մեքսիկա |
Բացվել է | 1921, սեպտեմբերի 21 |
Այգին գտնվում է Nuevo León, Sonora և Parque España փողոցների միջև։ Բացվել է 1921 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Մեքսիկայի անկախության պատերազմի 100-ամյա տարելիցի առթիվ։ Այգում է գտնվում Լազարո Կարդենասի հուշարձանը[1]։ Այգին նախագծվել է մեքսիկացի ժամանակակից քաղաքային ճարտարապետ Խոսե Լուիս Կուևասի կողմից։ Այգին ունի ցեմենտե կամրջակով փոքրիկ լճակ[2]։
2008 թվականին այգին վերանորոգվել է. ծախսվել է շուրջ 12 միլիոն պեսո։ Նորամուծություններից են Խավիեր Սանչեսի կողմից ստեղծված խաղահրապարակները[3]։ 2009 թվականին այգին հռչակվեց որպես «Երաժշտության և պոեզիայի տարածք» (Territorio de Música y Poesía)[1]։
-
Լազարո Կարդենասի հուշարձանը
-
Ճարտարապետ Խավիեր Սանչեսի կառուցած խաղահրապարակը
-
Արահետ Իսպանիա զբոսյագում
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Lina (2010 թ․ հունվարի 13). «De paseo por el Parque España… Su historia y el lugar…». MX-DF.net (Spanish). Mexico. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Secretariat of Tourism of the Mexican Federal District
- ↑ «Inaugura Ebrard remodelación en Parque España». El Universal (Spanish). Mexico City. Notimex. 2008 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 8-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)