Իսպանիայում Բրազիլիայի դեսպանություն

Իսպանիայում Բրազիլիայի դեսպանություն (իսպ.՝ Embajada de Brasil en España, պորտ.՝ Embaixada do Brasil na Espanha), Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը Իսպանիայում։

Իսպանիայում Բրազիլիայի դեսպանություն
Հավատարմագրված երկիրԲրազիլիա
Ընդունող երկիր Իսպանիա
ԴեսպանՊաուլ Կեսար դե Օլիվեիրա Կամպոս
ՀասցեՖեռնանդո էլ Սանտո փողոց 6
Կայքmadri.itamaraty.gov.br(պորտ.)(իսպ.)
Իսպանիայում Բրազիլիայի դեսպանությունը գտնվում է Իսպանիաում
Իսպանիայում Բրազիլիայի դեսպանություն

Իսպանիայում Բրազիլիայի դեսպանատունը գտնվում է մայրաքաղաք Մադրիդի Ֆեռնանդո էլ Սանտո փողոցում։ Ներկայումս Իսպանիայում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցնում է Պաուլ Կեսար դե Օլիվեիրա Կամպոսը։

Իսպանիայի Բարսելոնա, Ալիկանտե, Բիլբաո, Գրանադա, Լաս Պալմաս դե Գրան Կանարիա, Սանտանդեր, Սանտյագո դե Կոմպոստելա, Սևիլյա, Տարասոնա և Վալենսիա քաղաքներում գործում է նաև Բրազիլիայի Դաշնային Հանրապետության պատվավոր հյուպատոսություն[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել