Իսպանիայի վուելտա
Իսպանիայի վուելտա (իսպ.՝ Vuelta a España), ամենամյա փողոցային բազմօրյա հեծանվարշավ, որը հանդիսանում է երեք գրանտ տուրերից մեկը։
Իսպանիայի վուելտա իսպ.՝ Vuelta a España | |
---|---|
Տեսակ | Հեծանվային մրցաշար |
Ծագման երկիր | Իսպանիա |
Ստեղծվել է | 1935 թվական |
Կարգավիճակ | Հանդիսանում է երեք գրանտ տուրերից մեկը |
Վայր | Իսպանիա և Անդորրա |
Vuelta a España Վիքիպահեստում |
Այն անցկացվում է Իսպանիայի և Անդորրայի տարածքում յուրաքանչյուր տարվա օգոստոս և սեպտեմբերի ամիսներին (սկսած 1995 թվականից, իսկ մինչ այդ կազմակերպվում էր մայիս ամսին)։ Առաջին մրցարշավը տեղի է ունեցել 1935 թվականին[1]։ Միայն երեք մրցավազք է տեղի ունեցել եվրոպական այլ երկրների տարածքում՝ 1997 թվականին Պորտուգալիայում, 2009 թվականին Նիդերլանդներում և Բելգիայում, 2017 թվականին Ֆրանսիայում։
Առաջատարի շապիկ
խմբագրելՄրցաշարի առաջատարի համար նախատեսված է հատուկ գույնի շապիկ, որը նրան պետք է առանձնացնի այլ մրցարշավորդներից այնպես, ինչպես Տուր դը Ֆրանսի (դեղին շապիկ) և Ջիրո դը'Իտալիայի (վարդագույն շապիկ) մրցարշավների դեպքում է։ Իսպանիայի վուելտայի առաջատարի շապիկի գույնը փոխվել է մի քանի անգամ։ Կազմակերպիչները, ովքեր երկարատև դադարներից հետո վերականգնել են մրցարշավը, սովորաբար փոխել են շապիկի գույնը։ 1935 թվականից առաջատարի շապիկը եղել է նարնջագույն, 1941 թվականին այն փոխվել է սպիտակի և կիկին դարձել նարնջագույն 1942 թվականին։ 1945-1950 թվականներին առաջատարները հագել են սպիտակ շապիկ, որի վրա եղել է հորիզոնական կարմիր գիծ։ 1955 թվականին Տուր դը Ֆրանսի նմանությամբ շապիկի գույնը դարձել է դեղին[1]։ Բացառությամբ 1977 թվականի, երբ այն եղել է նարնջագույն, բոլոր տարիներին, այդ թվում 1998 թվականը շապիկը եղել է դեղին գույնի։ 1999 թվականից առաջատարի շապիկի գույնը փոխվել է ոսկեգույն երանգ։ Սակայն 2010 թվականին շապիկի գույն կրկին փոխվել է, և այժմ այն կարմիր գույնի է[2][3]։
Դասակարգում
խմբագրելԳլխավոր դասակարգում
խմբագրելֆր.՝ Classement général - դասակարգում, որի համաձայն որոշում են մրցարշավի հաղթողին։ Դասակարգման առաջատարը հագնում է տարբերակող շապիկ։ Շապիկի կրման ավանդույթն ի հայտ է եկել 1935 թվականին անցկացված առաջին մրցման ժամանակ։ 2010 թվականից առաջատարի շապիկն ունի կարմիր գույն[4][5]։
Իսպանիայի վուելտայի հաղթողներ
խմբագրել- 1960 — Ֆ. դե Մյուլդեր
- 1961 — Ա. Սոլեր
- 1962 — Ռ. Ալտիգ
- 1963 — Ժ. Անկետիլ
- 1964 — Ռ. Պուլիդոր
- 1965 — Ռ. Վոլֆշոլ
- 1966 — Ֆ. Գաբիկա
- 1967 — Յ. Յասեն
- 1968 — Ֆ. Ջիմոնդի
- 1969 — Ռ. Պինժոն
- 1970 — Լ. Օկանյա
- 1971 — Ֆ. Բրակե
- 1972 — Խ. Մ. Ֆուենտե (1)
- 1973 — Է. Մերկս
- 1974 — Խ. Մ. Ֆուենտե (2)
- 1975 — Ա. Տամասես
- 1976 — Խ. Պեսառոդոնա
- 1977 — Ֆ. Մարտենս
- 1978 — Բ. Ինո (1)
- 1979 — Յ. Զուտեմելկ
- 1980 — Ֆ. Ռուպերես
- 1981 — Ջ. Բատալին
- 1982 — Մ. Լեխարետա
- 1983 — Բ. Ինո (2)
- 1984 — Է. Կարիտու
- 1985 — Պ. Դելգադո (1)
- 1986 — Ա. Պինո
- 1987 — Լ. Էրերա
- 1988 — Շ. Կելի
- 1989 — Պ. Դելգադո (2)
- 1990 — Մ. Ջովանետի
- 1991 — Մ. Մաուրի
- 1992 — Տ. Ռոմինգեր (1)
- 1993 — Տ. Ռոմինգեր (2)
- 1994 — Տ. Ռոմինգեր (3)
- 1995 — Լ. Ժալաբեր
- 1996 — Ա. Ցյուլե (1)
- 1997 — Ա. Ցյուլե (2)
- 1998 — Ա. Օլանո
- 1999 — Յ. Ուլրիխ
- 2000 — Ռ. Էրաս (1)
- 2001 — Ա. Կասերո
- 2002 — Ա. Գոնսալես
- 2003 — Ռ. Էրաս (2)
- 2004 — Ռ. Էրաս (3)
- 2005 — Ռ. Էրաս[6] Однако в 2012 году Роберто Эрас был восстановлен в качестве чемпиона Вуэльта Испании 2005 года, когда верховный суд Испании вынес решение в пользу Эраса, ссылаясь на процедурные нарушения, связанные с хранением и обработкой образцов мочи.[7] (4)
- 2006 — Ա. Վինոկուրով
- 2007 — Դ. Մենշով
- 2008 — Ա. Կոնտադոր (1)
- 2009 — Ա. Վալվերդե
- 2010 — Վ. Նիբալի
- 2011 — Խ. Խ. Կոբո
- 2012 — Ա. Կոնտադոր (2)
- 2013 — Ք. Հորներ
- 2014 — Ա. Կոնտադոր (3)
- 2015 — Ֆ. Արու
- 2016 — Ն. Կինտանա
- 2017 — Ք. Ֆրում
- 2018 — Ս. Յեյթս
Միավորային դասակարգում
խմբագրելիսպ.՝ Clasificación por puntos - խաղարկվում է Իսպանիայի վուելտայի շրջանակներում 1945 թվականից։ Հաղթողը որոշվում է հավաքած միավորների քանակով, որոնք հավաքել է ավարտական փուլերում և միջանկյալ ավարտներում։ Այս հաշվարկը կատարվում է կարճ մրցարշավի համար։ Դասակարգման առաջատարը պետք է հագնի կանաչ գույնի շապիկ։
Լեռնային դասակարգում
խմբագրելիսպ.՝ Gran Premio de la montaña - խաղարկվում է Իսպանիայի վուելտայի շրջանակներում 1935 թվականից։ Հաղթողը որոշվում է հավաքած միավորների քանակով, որոնք հավաքել է լեռնային փուլերում և կոչվում է «լեռների թագավոր»։ Դասակարգման առաջատարը պետք է հագնի սպիտակ գույնի կապույտ կետերով շապիկ։
Կոմբինացված դասակարգում
խմբագրելիսպ.՝ Classificació de la combinada - խաղարկվում է Իսպանիայի վուելտայի շրջանակներում 1970 թվականից։ Հաղթողը որոշվում է գլխավոր, լեռնային և միավորային դասակարգումներում իր զբաղեցրած տեղերի լիագումարով։ Այս դասակարգման առաջատարը պետք է հագնի սպիտակ շապիկ։
Ամենաագրեսիվ մրցարշավորդի նվեր
խմբագրելիսպ.՝ Premi de la combativitat - խաղարկվում է Իսպանիայի վուելտայի շրջանակներում 2012 թվականից։ Այն տրվում է ամենաագրեսիվ մրցարշավորդին, ով դրսևորել է ամենամարտական ոգին ու թիմային, հարձակվող ուժ, խիզախություն, արիություն։ Հաղթողը ստանում է նախկին դասակարգման սպիտակ գույնի շապիկ և կարմիր համար։
Թիմային դասակարգում
խմբագրելիսպ.՝ Clasificación por equipos - խաղարկվում է Իսպանիայի վուելտայի շրջանակներում 1935 թվականից։ Հաղթողը որոշվում է երեք մրցափուլերում ցույց տված լավագույն ժամանակ ունեցողըԴասակարգման առաջատարը ստանում է դեղին համար և հեծանվային դեղին գույնի պաշտպանիչ գլխարկ։ Համարը գրվում է սպիտակ գույնի շապիկի վրա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Cycling Revealed». Cycling Revealed. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Union Cycliste Internationale». Uci.ch. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ When is the Criterium route announced. «UCI WorldTour calendar 2012 | Latest News». Cycling Weekly. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Vuelta start in Seville for 2010. Night-time prologue, red to replace gold leader's jersey (15 сентября 2009)
- ↑ Custo Dalmau vestirà de vermell el líder de la Volta a Espanya
- ↑ «Heras contests two year drug ban». BBC Sport. 2005 թ․ փետրվարի 9. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Roberto Heras regains 2005 Vuelta a Espana win». Cycling Weekly. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իսպանիայի վուելտա կատեգորիայում։ |