Իսպանիայի նախագահ (իսպ.՝ Presidente de la República), Իսպանիայի երկրորդ հանրապետության (1931-1939) ժամանակ երկրի ղեկավարի տիտղոս։ Սահմանելով նախագահի լիազորությունները` հանրապետության սահմանադրության հեղինակները հիմք են ընդունել այն ժամանակ դեռևս գոյություն ունեցող Վայմարյան հանրապետության օրինակը` փորձելով ընդհանուր եզրեր գտնել ամերիկյան ու ֆրանսիական նախագահական համակարգերի միջև[1]։

Բացի Երկրորդ հանրապետությունից` Իսպանիայում նախագահներ են եղել անցման ժամանակահատվածում (թագուհի Իզաբելա II-ի հրաժարականից մինչև Ամադեյ I-ի թագավորումը), ինչպես նաև Իսպանիայի առաջին հանրապետության շրջանում։

Իսպաներենում «պրեզիդենտե դել գոբիերնո» (իսպ.՝ Presidente del Gobierno, բառացի` կառավարության նախագահ) եզրի օգտագործումը գործադիր իշխանության ղեկավարի նշանակությամբ շփոթմունքի տեղիք է տալիս[2]։ Այսպես` 2001 թվականին ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը Իսպանիայի վարչապետին նախագահ է անվանել, այն դեպքում երբ Իսպանիայում 1975 թվականից ի վեր պետության գլուխ է համարվում թագավորը։ Համանման սխալ 2003 թվականին թույլ է տվել Ջեբ Բուշը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Ֆլորիդայի նահանգապետի պաշտոնը[3]։

Պատմություն խմբագրել

Իսպանիայի առաջին նախագահը համարվում է Ֆրանսիսկո Սերանոն, ով 1869 թվականի փետրվարի 25-ին դարձել է գործադիր իշխանության ղեկավար (իսպ.՝ Presidente del Poder ejecutivo): Այդ ժամանակ կառավարության նախագահը գեներալ Ժոան Պրիմ ի Պրատսն էր։ Գործադիր իշխանությունն ու պետությունը Ֆրանսիսկո Սերանոն որպես նախագահ կարճ ժամանակ է գլխավորել։ Նույն 1869 թվականի հունիսի 18-ին նա դարձել է թագավորության ռեգենտ (իսպ.՝ Regente del Reino):

1873 թվականի փետրվարի 11-ին իսպանական Ամադեյ I արքան, բախվելով սոցիալական ճգնաժամին և Կառլիստական երրորդ պատերազմի սկզբին, գահընկեց է եղել։ Փետրվարի 12-ին Կորտեսը Իսպանիայի նախագահ է հռչակել հանրապետական-դաշնային Էստանիսլաո Ֆիգերասին` նրան կարգելով գործադիր իշխանության ղեկավար և պետության գլուխ։ Մինչև հանրապետության անկումը 1874 թվականի դեկտեմբերի վերջին գործադիր իշխանության ու պետության ղեկավարի պաշտոններում իրար փոխարինել են յոթ մարդ։

1930 թվականին Սան Սեբաստիանի պակտի մասնակիցները, որոնք ներկայացնում էին Իսպանիայի քիչ թե շատ հայտնի կուսակցությունները, Նիսետո Ալկալա Սամորայի գլխավորությամբ ձևավորել են «Հանրապետական հեղափոխական կոմիտե», ինչը պատմաբանների կարծիքով դարձել է «Ալֆոնսո XIII-ի միապետության ընդդիմության կենտրոնական իրադարձությունը»[4][5]։ 1931 թվականին արքայի հրաժարականից և Իսպանիան հանրապետություն հռչակելուց հետո կոմիտեն դարձել է Երկրորդ հանրապետության առաջին ժամանակավոր կառավարությունը։ Ապրիլի 14-ից մինչև 1931 թվականի վերջ պետության պաշտոնական գլուխ չի եղել, և ըստ էության այդ բարձր պաշտոնը երկրում զբաղեցրել է կառավարության նախագահը։ 1931 թվականի դեկտեմբերի 11-ին հանրապետության առաջին նախագահի պաշտոնը զբաղեցրել է Ալկալա Սամորան` Հանրապետական հեղափոխական կոմիտեի ղեկավարը` արդյունքում դառնալով հանրապետական առաջին կառավարության ղեկավարը։

Այն բանից հետո, երբ Իսպանիայի քաղաքացիական պատերազմում հաղթեցին նացիոնալիստները գեներալ Ֆրանկոյի գլխավորությամբ, հանրապետականների ղեկավարները փորձեցին պահել հանրապետությունը` ձևավորելով վտարանդի ղեկավար մարմիններ։ 1940-1977 թվականներին եղել է վտարանդի մարմնի ընդամենը չորս նախագահ։ 1977 թվականին նրանցից վերջինը` Խոսե Մալդոնադո Գոնսալեսը, ճանաչել է հետֆրանկոյական Իսպանիայի առաջին ընտրությունների արդյունքները` հայտարարելով Իսպանական հանրապետության վտարանդի մարմինների գործունեության դադարեցման մասին։

Իսպանիայի նախագահների ցանկ խմբագրել

Դիմանկար Ազգանուն Քաղաքական պատկանելություն Լիազորությունների ժամկետ Պաշտոնի անվանում
Ստանձնել է պաշտոնը Ազատել է պաշտոնը Օրեր
  Ֆրանցիսկո Սերանո ի Դոմինգես
իսպ.՝ Francisco Serrano y Domínguez
Լիբերալ միություն 25 փետրվարի, 1869 18 հունիսի, 1869 113 Գործադիր իշխանության նախագահ (իսպ.՝ Presidente del Poder ejecutivo)
  Էստանիսլաո Ֆիգերաս ի Մորագաս
իսպ.՝ Estanislao Figueras y Moragas
Հանրապետական (Դաշնային հանրապետական կուսակցություն) 12 փետրվարի, 1873 11 հունիսի, 1873 119 Իսպանիայի Հանրապետության գործադիր իշխանության նախագահ (իսպ.՝ Presidente del Poder Ejecutivo de la República Española)
одновременно глава государства и правительства
  Ֆրանսիսկո Պի ի Մարգալ
իսպ.՝ Francisco Pi y Margall
Հանրապետական-ֆեդերալիստ (Հանրապետական դաշնային կուսակցություն) 11 հունիսի, 1873 18 հուլիսի, 1873 37
  Նիկոլաս Սալմերոն Ալոնսո
իսպ.՝ Nicolás Salmerón y Alonso
Հանրապետական ցենտրիստ (Հանրապետական դաշնային կուսակցություն) 18 հուլիսի, 1873 07 սեպտեմբերի, 1873 51
  Էմիլիո Կաստելար
իսպ.՝ Emilio Castelar y Ripoll
Չափավոր հանրապետական (Հանրապետական դաշնային կուսակցություն) 07 սեպտեմբերի, 1873 04 հունվարի, 1874 119
  Ֆրանցիսկո Սերանո ի Դոմինգես
իսպ.՝ Francisco Serrano y Domínguez
(4-րդ ժամկետ)
Պահպանողական հանրապետական (Պահպանողական խումբ) 04 հունվարի, 1874 26 փետրվարի, 1874 53
  Խուան դե Սավալա
իսպ.՝ Juan de Zavala y de la Puente
26 փետրվարի, 1874 03 սեպտեմբերի, 1874 189
  Պրակսեդես Մատեո Սագաստա
իսպ.՝ Práxedes Mateo Sagasta
Լիբերեալ-սահմանադրական (Սահմանադրական կուսակցություն) 03 սեպտեմբերի,1874 30 դեկտեմբերի, 1874 118
  Նիսետո Ալկալա Սամորա ի Տորես
իսպ.՝ Niceto Alcalá-Zamora y Torres
Հանրապետական աջ լիբերալ 11 դեկտեմբերի, 1931 30 դեկտեմբերի, 1936 1579 Իսպանիայի Հանրապետության նախագահ (իսպ.՝ Presidente de la República Española)
  Դիեգո Մարտինես Բարիո
իսպ.՝ Diego Martínez Barrio
(ժամանակավոր)
Հանրապետական միություն 07 ապրիլի,1936 11 մայիսի, 1936 34
  Մանուել Ասանյա Դիաս
իսպ.՝ Manuel Azaña Díaz
Հանրապետական ձախ 11 մայիսի, 1936 3 մարտի, 1939 1026

Վտարանդի նախագահներ խմբագրել

Դիմանկար Ազգանուն Կուսակցություն Լիազորության ժամկետ
Ստանձնել է պաշտոնը Ազատել է պաշտոնը Օրեր
Ալվարո դե Ալբորնոս
իսպ.՝ Álvaro de Albornoz y Liminiana
պաշտոնակատար
Հանրապետական ձախ 11 մայիսի, 1940 17 օգոստոսի, 1945 1924
  Դիեգո Մարտինես Բարիո
իսպ.՝ Diego Martínez Barrio
Հանրապետական միություն 17 օգոստոսի, 1945 01 հունվարի, 1962 5981
  Լուիս Խիմենես դե Ասուա
իսպ.՝ Luis Jiménez de Asúa
Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն 11 փետրվարի, 1962 16 նոյեմբերի, 1970 3200
  Խոսե Մալդոնադո Գոնսալես
իսպ.՝ José Maldonado González
Հանրապետական ձախ 16 նոյեմբերի, 1970 01 հուլիսի, 1977 2419

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Stanley G. Payne: Spain's First Democracy: The Second Republic, 1931-1936, pp. 62-3. University of Wisconsin Press, 1993. Google Books
  2. "Joint Press Conference with President George W. Bush and President Jose Maria Aznar". The White House
  3. «Jeb Bush slips on Spanish history». Reuters (անգլերեն). CNN.com. 2003 թ․ փետրվարի 18. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  4. Daniele Conversi: The Basques, the Catalans, and Spain: Alternative Routes to Nationalist Mobilisation, p. 38 Արխիվացված 2013-10-05 Wayback Machine. University of Nevada Press, 2000. Google Books
  5. Paul Preston: Revolution and War in Spain, 1931-1939, p. 192. Routledge, 2002. Google Books