Իսպանիայի հրապարակ (Սևիլյա)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իսպանիայի հրապարակ (այլ կիրառումներ)

Իսպանիայի հրապարակ (իսպ.՝ Plaza de España, Seville), հրապարակ Սևիլյայի Մարիա Լուիզայի զբոսայգում, Իսպանիայում։ Հիմնադրվել է 1928 թվականին, 1929 թվականի Իբերո-Ամերիկյան ցուցահանդեսի համար։ Սա Ռեգիոնալիզմ ճարտարապետության կարևորագույն օրինակ է, Իսպանիայի ճարտարապետության Նեո-ռենեսանս և Նեո-Մուդեխար ոճերի խառնուրդ է[3]։

իսպ.՝ Plaza de España[1]
Իսպանիայի հրապարակ
Plaza de España (Sevilla) - 01.jpg
Հարավային աշտարակը և գետը
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա[2][1]
ՏեղագրությունՍևիլյա[2][1]
ՎայրՄարիա Լուիզայի զբոսայգի
Կազմված էII Región Militar?
Ստեղծում1928
Անվանվել էԻսպանիա
Ժառանգության կարգավիճակԻսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[2] և Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1]

ՊատմությունԽմբագրել

Մարիա Լուիզայի զբոսայգիԽմբագրել

1929 թվականին Սևիլյայում կայացավ Իբերո-Ամերիկյան համաշխարհային ցուցահանդեսը, որը կայացավ Մարիա Լուիզայի այգում (Parque de María Luisa)։ Պուրակը նախագծվել է Ժան-Կլոդ Նիկոլաս Ֆորեսթիերի (Jean-Claude Nicolas Forestier) կողմից[3]։ Քաղաքի ողջ հարավային հատվածը վերափոխվել էր այգու և մեծ բուլվարների։ Կենտրոնում Մարիա Լուիզայի այգին էր «Մավրերի պարադիսական ոճը»՝ կես մղոն սալիկապատված շատրվաններով, տաղավարներով, պարիսպներով, լճակներով, նստարաններով և ամառանոցներով։ Ցուցահանդեսի համար կառուցվել են բազմաթիվ բարձրահարկ շենքեր[4]։

Իսպանիայի հրապարակԽմբագրել

Իսպանիայի արդյունաբերական և տեխնոլոգիական ցուցանմուշները ցուցադրելու համար, Մարիա Լուիզայի այգու մոտ կառուցվեց Իսպանիայի հրապարակը, որը նախագծել էր Անիբալ Գոնզալեսը (Aníbal González)։ Գոնզալեսը համադրում է 1920-ական թվականների Ար-դեկո և «mock Mudejar» և Նեո-Մուդեխար-ի ոճերը։ Իսպանիայի հրապարակը կիսաշրջանաձև է։ Կենտրոնում՝ Vicente Traver շատրվանն է։ Հրապարակի պարիսպներից շատերը սալիկապատ են, և յուրաքանչյուրը ներկայացնում է Իսպանիայի տարբեր նահանգները[5]։

Այսօր Իսպանիայի հրապարակը հիմնականում բաղկացած է կառավարության շենքերից։ Այգու վերջում, տեղի ամենահայտնի առանձնատները դարձել են թանգարաններ։ Ամենածայրինն ընդգրկում է քաղաքի հնագիտական հավաքածուները։

Իսպանիայի հրապարակը օգտագործվել է որպես ֆիլմերի նկարահանման վայր, օրինակ՝ 1962 թվականի Լոուրենս Արաբացի ֆիլմը։ Շենքերից մեկն օգտագործվել է որպես «Աստղային պատերազմներ» ֆիլմերի նկարահանման վայր[6]։

ՀամայնապատկերներԽմբագրել




Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Digital Guide to the Cultural Heritage of Andalusia (իսպ.)
  2. 2,0 2,1 2,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  3. 3,0 3,1 [http://www.sevilla5.com/monuments/plespana.html «Plaza De Espa�a And Maria Luisa Park Sevilla - Seville»]։ www.sevilla5.com։ Վերցված է 2017-08-07 
  4. «Maria Luisa Park The City of Seville parks and gardens, Sevilla Andalucia, Spain»։ www.andalucia.com (en-GB)։ Վերցված է 2017-08-07 
  5. «Seville Plaza de España square The City of Seville main sights, Sevilla Andalucia, Spain»։ www.andalucia.com (en-GB)։ Վերցված է 2017-08-07 
  6. Symington, Andy (2004). "Sevilla". Andalucia (4. edition. ed.). Bath: Footprint Handbooks. p. 76. ISBN 9781903471876.