Իսպանա-մարոկկոյական պատերազմ

Իսպանա-մարոկկոյական պատերազմ, հայտնի է նաև որպես Աֆրիկյան պատերազմ (իսպ.՝ La Guerra de África), Իսպանական կայսրության նվաճողական պատերազմն ընդդեմ Մարոկկոյի թագավորության, որը սկսվել է 1859 թվականի հոկտեմբերի 2-ին[1][2]։

Իսպանա-մարոկկոյական պատերազմ
Աֆրիկայի գաղութային բաժանում

Թվական հոկտեմբերի 2, 1859 - ապրիլի 26, 1860
Վայր Մարոկկո, Հյուսիսային Աֆրիկա
Արդյունք Իսպանիայի հաղթանակ
  • Մարոկկոն ճանաչում է իսպանական գերիշխանությունը Սեուտայում և Մելիլյայում
  • Մարոկկոն վճարում է 100 միլիոն պասետա ռազմատուգանք
Հակառակորդներ
Իսպանիա Իսպանիա Մարոկկո Մարոկկո
Հրամանատարներ
Իսպանիա Իզաբելա II
Իսպանիա Անտոնիո դե Ալանո
Իսպանիա Լեոնոլդո օ'Դոնել
Իսպանիա Խուան դե Սավալա
Իսպանիա Ժոան Պրիմ
Մարոկկո Մուհամեդ IV
Կողմերի ուժեր
140,000 35,000–40,000

Պատերազմող Իսպանիան նպատակ ուներ ամրապնդել իր սահմանները Ջիբրալթարի նեղուցի հարակից տարածքներում՝ նվաճելով Հյուսիսային Աֆրիկայի ափամերձ մի շարք բնակավայրեր։

Նախապատմություն խմբագրել

19-րդ դարում Մարոկկոն պատերազմներում բազմաթիվ պարտություններ է կրում եվրոպացի նվաճողներից։ Հատկապես ակնառու էր 1844 թվականի ֆրանս-մարոկկոյական պատերազմը[3], որտեղ ֆրանսիական բանակն առանց լուրջ դժվարության պարտության է մատնում վերջինիս։ 1856 թվականին բրիտանացիները մարոկկոյական կողմին հարկադրում են ստորագրել երկկողմ համաձայնագիր, որով սահմանափակվում էր Մարոկկոյի մաքսային պարտավորություններն ու վերջ էր դրվում արքայական մենաշնորհին։

Աչքի տակ ունենալով Մարոկկոյի պարտությունները՝ իսպանական բանակը նախապատրաստվում է ներխուժել աֆրիկյան մայրցամաք։ Պատերազմի սկսման համար իսպանացիներին անհրաժեշտ էր ընդամենը շարժառիթ։

Պատերազմի ընթացք խմբագրել

1859 թվականի վերջին մարոկկայական ցեղերը սկսում են ապստամբել Սեուտա կղզում կենտրոնացված իսպանական կայսերական կայազորների դեմ։ Իսպանիան անտեսելով Մեծ Բրիտանիայի հետ կնքած պայմանագիրը ներխուժում է Մարոկկոյի տարածք՝ խախտելով Մարոկկոյի խաղաղ կարգավորման բրիտանական պլանները։ Իսպանական կայազորներն արագորեն պարտության են մատնում սուլթական զորքերին և սրընթաց կերպով զարգացնում մարտավարական հաջողությունները։

1860 թվականի փետրվարի 3-ին իսպանական զորքերը հաստատվում են Տետուանում։ Նրանք երկու օր շարունակ ռմբակոծում են քաղաքը և քաոս ստեղծում հարակից բնակավայրերում։ Քաղաքը լքում են բազմաթիվ մարդիկ, շատերը վնասվում են։ Մարոկկացի պատմաբան Ահմադ իբն Խալիդ ալ-Նասիրին իսպանական ռմբակոծություններն ու թալանը ներկայացնում են հետևյալ կերպ․

  Քաղաքում խռովություն է սկսվել ․․․ ամբոխը ձեռքերը լայն բաց արած շարժվում է դեպի ավարը և նույնիսկ նորմալ մարդիկ են դեն նետել պարկեշտության թիկնոցները։ Արաբները ևս խռովության ընթացքում սկսեցին կողոպտել և գողանալ։ Նրանք կոտրում էին տների և խանութների դռները ․․․ մի ամբողջ գիշեր մինչև արևի առաջին ճառագայթների շողարձակելը
- Ահմադ իբն Խալիդ ալ-Նասիրի
 

Պատերազմի ավարտ խմբագրել

Տետուանի ճակատամարտից հետո իսպանացիների հաղթանակն անխուսափելի էր[4][5]։ Բրիտանական կողմը ճնշում էր գործադրում թե՛ մարոկկացիների, թե՛ իսպանացիների նկատմամբ՝ խաղաղություն հաստատելու պահանջով։ Հաղթանակած Իսպանիան հայտարարում է, որ կայսերական բանակն իր առաջխաղացումը կկասեցնի միայն 100 միլիոն պասետա ռազմատուգանքի վճարումից հետո։

Շուտով բրիտանացիները վճարում են ռեպարացիայի մի մասը, իսկ մինչև գումարի լրիվ մարումը իսպանական ուժերը զբաղեցնում են Տեուտան։ Շուտով իսպանական արքունիքը մաքսային գործակալներ է ուղարկում Մարոկկոյի նավահանգիստներ՝ առևտրային եկամուտները որպես փոխհատուցում գանձելու նպատակով։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Cronica de la Guerra de África (իսպաներեն). N. Mabule y B. Compagni. 1859.
  2. Pedro Antonio de Alarcón, ( (1880). Diario de un testigo de la Guerra de Africa (Spanish). Oxford University. Impr. Central á cargo de V. Saiz. {{cite book}}: |first= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «la guerra de africa 1859». 2013 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  4. La batalla de Tetuán Արխիվացված Փետրվար 5, 2008 Wayback Machine
  5. Las Batalla de Tetuán Արխիվացված Հունվար 14, 2008 Wayback Machine