Իսպանական ամոթ (հայտնի է նաև «Կողմնակի ամոթ» կամ «ամոթ ուրիշի փոխարեն» անուններով), ամոթի զգացում, որն առաջանում է այլ մարդու գործողությունների պատճառով։ Ի տարբերություն շփոթության ընդհանուր զգացումի՝ կողմնակի ամոթը չի առաջանում ամոթաբեր արարքին մասնակցելիս, այլ՝ ուրիշ մարդու կողմից այդ արարքը գործելու պատճառով։ Այս զգացումը կարող է հանրօգուտ համարվել, և կարծիք կա, թե այն առաջանում է սոցիալապես ու մշակութապես ընդունելի վարքի հետևանքով[1][2]։

Կողմնակի ամոթը հաճախ դիտարկվում է որպես չարախնդության (գերմ.՝ schadenfreude) հականիշ, որն ուրիշի դժբախտությունից, նվաստացումից կամ շփոթմունքից բավականություն ստանալու հույզն է[3][4]։

Կողմնակի ամոթը տարբերվում է զգայական վարակից, որը բնութագրվում է որպես մարդու կողմից այլ մարդկանց զգացումների անգիտակցական կրկնօրինակում[5]։ Զգայական վարակը մարդկանց կողմից վեր է ածվում խմբային հույզերի։ Հուզական վարակի համար տվյալ գործողության հետևանքով հույզեր պետք է առաջանան մի քանի մարդու մոտ, այնինչ կողմնակի ամոթի դեպքում բավական է հուզականության դրսևորում միայն ականատեսի մոտ[6]։ Ավելին, մարդը կարող է կողմնակի ամոթի զգացում ունենալ անգամ այն դեպքում, երբ ինքն ամբոջղապես մեկուսացած է[7]։

Ինչպես ուրիշի փոխարեն այլ հույզեր, ուրիշի փոխարեն ամոթը ևս ունի առաջնային հույզի հատկանիշները։ Այնուամենայնիվ, ի տարբերություն խմբային հույզերի, կողմնակի ամոթը դրսևորվում է այն հատկանիշներով, որոնցով կողմնակի մարդու մոտ դրսևորվում է առաջնային ամոթի զգացումը։ Սոցիալական շփոթություն ապրած մարդիկ կարող են ունենալ այնպիսի ծանոթ ախտանշաններ, ինչպիսիք են կարմրելը[7][8], քրտնարտադրությունը, դողը, սրտխփոցը և սրտխառնոցը[9][10]։ Այլ, ավելի մեղմ ախտանշաններից են այլ ուղղությամբ նայելը և ընդհանուր դիսկոմֆորտը։

Հոգեբանական հիմք խմբագրել

Էմպաթիա խմբագրել

Կողմնակի ամոթը, որը հայտնի է նաև էմպաթիկ ամոթ անունով, ներքին կերպով կապված է էմպաթիային։ Էմպաթիան ուրիշի զգացմունքները հասկանալու կարողությունն է, որն ուժեղ հույզ է համարվում` այլասիրությունը, հանրօգուտ վարքը[8] և խմբային հույզերը առաջ մղելու համար, մինչդեռ էմպաթիայի պակասը կապված է հակասոցիալական վարքի հետ[11][12]։ Շփոթեցնող իրավիճակում դիտողը կարեկցում է այդ իրավիճակում հայտնված զոհին` ինքը ևս շփոթության զգացում արտահայտելով։ Ավելի շատ կարեկցանք ցուցաբերող մարդիկ ավելի են հակված «իսպանական ամոթ» զգալուն[13]։ Հույզերը ճանաչելու կարողությունը հավանաբար բնածին է[14], քանի որ կարող է ձեռք բերվել անգիտակցաբար։ Այնուամենայնիվ, այն կարելի է վարժեցնել և որոշակի արդյունքի հասնել[15]։

Ինքնապրոյեկցիա խմբագրել

Հոգեբանական պրոյեկցիան հոգեբանության ու հոգեվերլուծության տեսություն է, ըստ որի մարդն անցանկալի հույզերից իրեն պաշտպանում է` դրանց գոյությունը իր մեջ մերժելով և իրեն այլ հույզեր վերագրելով[16]։ Պրոյեկցիան սովորական, ամենօրյա կյանքի մաս է[17]։ Կողմակի ամոթը և կողմնակի այլ հույզեր, այնուամենայնիվ, գործում են ինքնապրոյեկցիային հակառակ։ Անցանկալի հույզը կրում է մեկ այլ մարդ, և կողմնակի մարդը դրան համապատասխան հույզը պրոյեկտում է իր վրա[18]։ Օրինակ, հեշտորեն խաբող մեկը կարող է կողմնակի ամոթ զգալ, եթե ինքնապրոյեկտի ստի մեջ բռնված մեկ այլ մարդու իրավիճակը։

Մշակութային նշանակություն խմբագրել

Շփոթեցնող իրավիճակները հաճախ առաջանում են սոցիալական իրավիճակներում, որպես հասարակության ակնկալիքների ձախողման արդյունք և օգնում են հասկանալ, թե ինչն է ընդունելի համարվում տվյալ հասարակության կողմից[1][8][11][17][19]։ Եթե շփոթմունքը մեկուսացնում է զոհին, ապա ուրիշի հանդեպ զգացած ամոթը զոհի և կողմնակի մարդու միջև սոցիալական կապ է ստեղծում[2][13]։

Իսպանական ամոթը հումորում խմբագրել

Շփոթեցնող իրավիճակները երկար ժամանակ օգտագործվել են սիթքոմներում, սքետչներում, հումորային հաղորդումներում և ամենօրյա կատակներում։ Կադրից այն կողմ լսվող ծիծաղն ավանդաբար օգտագործվել է հանդիսատեսին ճիշտ պահին ծիծաղել հուշելու համար։ Բայց քանի որ կադրից այն կողմ հնչող ծիծաղը հեռացվել է սիթքոմներից, շփոթեցնող իրավիճակները հեռուստատեսությամբ այժմ ուղեկցվում են լռությամբ` ստեղծելով նոր` cringe comedy ժանրը[20][21][22], որը ներառում է քննադատության արժանացող մի շարք հեռուստաշոուներ, ինչպես, օրինակ, ամերիկյան Օֆիս հեռուստասերիալը[23][24]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Hoffman, Martin L. (1990 թ․ հունիսի 1). «Empathy and justice motivation». Motivation and Emotion (անգլերեն). 14 (2): 151–172. doi:10.1007/BF00991641. ISSN 0146-7239.
  2. 2,0 2,1 Williams, Kipling D. (2007). «Ostracism». Annual Review of Psychology. 58 (1): 425–452. doi:10.1146/annurev.psych.58.110405.085641. PMID 16968209.
  3. «The Opposite Of Schadenfreude: Vicarious Embarrassment». NPR.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  4. Curiosity. «This is why you don't like cringe comedies». RedEye Chicago (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  5. Hatfield, Elaine; Cacioppo, John T.; Rapson, Richard L. (2016 թ․ հունիսի 22). «Emotional Contagion». Current Directions in Psychological Science (անգլերեն). 2 (3): 96–100. doi:10.1111/1467-8721.ep10770953.
  6. Barsade, Sigal G. (2002 թ․ դեկտեմբերի 1). «The Ripple Effect: Emotional Contagion and its Influence on Group Behavior». Administrative Science Quarterly (անգլերեն). 47 (4): 644–675. CiteSeerX 10.1.1.476.4921. doi:10.2307/3094912. ISSN 0001-8392. JSTOR 3094912.
  7. 7,0 7,1 Nikolić, Milica; Colonnesi, Cristina; de Vente, Wieke; Drummond, Peter; Bögels, Susan M. (2015 թ․ հունիսի 1). «Blushing and Social Anxiety: A Meta-Analysis». Clinical Psychology: Science and Practice (անգլերեն). 22 (2): 177–193. doi:10.1111/cpsp.12102. ISSN 1468-2850.
  8. 8,0 8,1 8,2 Feinberg, Matthew; Willer, Robb; Keltner, Dacher (2012 թ․ հունվար). «Flustered and faithful: embarrassment as a signal of prosociality». Journal of Personality and Social Psychology. 102 (1): 81–97. doi:10.1037/a0025403. ISSN 1939-1315. PMID 21928915.
  9. Acarturk, C.; de Graaf, Ron; van Straten, A.; Have, M. Ten; Cuijpers, P. (2008 թ․ ապրիլ). «Social phobia and number of social fears, and their association with comorbidity, health-related quality of life and help seeking: a population-based study» (PDF). Social Psychiatry and Psychiatric Epidemiology. 43 (4): 273–279. doi:10.1007/s00127-008-0309-1. ISSN 0933-7954. PMID 18219433.
  10. «NIMH » Social Anxiety Disorder: More Than Just Shyness». www.nimh.nih.gov (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  11. 11,0 11,1 Parrott, W. Gerrod (2001). Emotions in Social Psychology: Essential Readings (անգլերեն). Psychology Press. ISBN 9780863776823.
  12. de Waal, Frans B.M. (2007 թ․ դեկտեմբերի 21). «Putting the Altruism Back into Altruism: The Evolution of Empathy». Annual Review of Psychology. 59 (1): 279–300. doi:10.1146/annurev.psych.59.103006.093625. ISSN 0066-4308. PMID 17550343.
  13. 13,0 13,1 Krach, Sören; Cohrs, Jan Christopher; Loebell, Nicole Cruz de Echeverría; Kircher, Tilo; Sommer, Jens; Jansen, Andreas; Paulus, Frieder Michel (2011 թ․ ապրիլի 13). «Your Flaws Are My Pain: Linking Empathy To Vicarious Embarrassment». PLOS ONE. 6 (4): e18675. doi:10.1371/journal.pone.0018675. ISSN 1932-6203. PMC 3076433. PMID 21533250.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  14. D., Baird, James (2010). Unlock the positive potential hidden in your DNA. Nadel, Laurie, 1948-. Franklin Lakes, NJ: New Page Books. ISBN 9781601631053. OCLC 460061527.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  15. O'Malley, J (1999). Teaching Empathy. America. էջեր 22–26.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  16. C. G., JUNG (1969). ADLER, GERHARD; HULL, R. F. C. (eds.). Collected Works of C. G. Jung, Volume 11: Psychology and Religion: West and East. Princeton University Press. JSTOR j.ctt5hhr4b.
  17. 17,0 17,1 Wade, Carole; Tavris, Carol (2002). Psychology (անգլերեն). Prentice Hall. ISBN 9780130982636.
  18. Mills, Jon (2013 թ․ փետրվարի 1). «Jung's metaphysics». International Journal of Jungian Studies. 5 (1): 19–43. doi:10.1080/19409052.2012.671182. ISSN 1940-9052.
  19. «The Psychology of Embarrassment». World of Psychology (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  20. «Funny Business». tribunedigital-chicagotribune (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  21. «With 'Office,' NBC Goes Off the Beaten Laugh Track (washingtonpost.com)». www.washingtonpost.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  22. «Don't Like Cringe Comedies? You Probably Have Fremdscham». curiosity.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  23. «The Office, "Duel" & 30 Rock, "Flu Shot": Silent but deadly». NJ.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  24. Hartmann, Margaret. «The Science Behind Your Secondhand Embarrassment». Jezebel (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.