Իսմայիլ Հաջըօղլու
Իսմայիլ Հաջըօղլու (թուրքերեն՝ İsmail Hacıoğlu, նոյեմբերի 30, 1985, Ստամբուլ, Թուրքիա[1]), թուրք դերասան ու մոդել, Ֆեներբահչե ակումբի նախկին ֆուտբոլիստ Մեհմեթ Հաջըօղլուի որդին։
Իսմայիլ Հաջըօղլու թուրքերեն՝ İsmail Hacıoğlu | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 30, 1985 (38 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտություն | դերասան և հեռուստատեսային դերասան |
Ծնողներ | հայր՝ Mehmet Hacıoğlu? |
Ամուսին(ներ) | Vildan Atasever? |
Կենսագրություն
խմբագրելԻսմայիլ Հաջըօղլուն ծնվել է 1985 թվականի նոյեմբերի 30-ին Ստամբուլում։ Նրա նախնիները ներկայիս Թուրքիայի տարածք են գաղթել Բուլղարիայից։ Դեռևս հինգերորդ դասարանից սկսել է խաղաղ թատերական ներկայացումներում։ Թատերական արվեստի դասեր է ստացել Մյուջդաթ Գեզեն արվեստի կենտրոնում։ Շուրջ երկու թատերաշրջան հանդես է եկել այնտեղ։ Նա խաղացել է նաև Այդողան Թամեր և Էրդալ Դումանի մասնավոր թատրոնում, իսկ այնուհետ՝ Ստամբուլի երիտասարդական թատրոնում։ Մյուջդաթ Գեզեն արվեստի կենտրոնում սովորելու ժամանակ, սկսել է զբաղվել գովազդների կրկնօրինակմամբ։ «Ստամբուլի հեքիաթը» հեռուստասերիալում նկարահանվելու ժամանակ ընդունվել է Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարանի պետական կոնսերվատորիան, սակայն ավելի ուշ դուրս է մնացել համալսարանից[2]։
Անձնական կյանք
խմբագրել2010 թվականին Իսմայիլ Հաջըօղլուն ամուսնացել է դերասանուհի Վիլդան Աթասևերի հետ[3]։ Զույգը բաժանվել է 2015 թվականի հունվարի 21-ին[4]։
2016 թվականի փետրվարի 5-ին Հաջըօղլուն ամուսնացել է Դույգու Քայա Քումարքիի հետ[5]։ Նրանք ունեն Եմին անունով դուստր։ Քումարքին ու Իսմայիլ Հաջըօղլուն բաժանվել են 2020 թվականի հուլիսին[6]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Անվանում | Դեր |
---|---|---|
2022 | Հատում. լավ է, որ դու կաս Էրեն | Ֆերհաթ Գեդիք |
2019 | Անգիտակից սեր | Յուսուֆ |
2019 | Թուրքական Հերկուլես. Նայիմ Սուլեյմանօղլու | Մեհմեթ |
2017 | Այլա | Սուլեյման Դիլբիրլիղի |
2010 | Սինյորա Էնրիկա | Էքին |
Շնագայլ | Աքըն | |
2009 | Կառավարիչը | Սարփ Ուչար |
2007 | Սիրո և պատվիր համար | Մուրաթ |
2006 | Քննություն | Մերթ |
2005 | Ստամբուլի հեքիաթը | Ֆիքո |
2002 | Հանդիպում | Օսման |
2001 | Ինձ հաջողություն մաղթիր (ֆիլմ) | Չաղլար |
Հեռուստասերիալներ
խմբագրել- Ընկերս (2002)
- Ստամբուլի հեքիաթը (2003–2005)
- Սպիտակ հարսնածաղիկ (2005–2007)
- Ծաղրածուն ու նրա դուստրը (2007)
- Գիշերային ձայներ (2008)
- Կասկած (2011)
- Փախուստ (2011)
- Օսմանյան ապտակ (2013)
- Քառորդ Զեյրեքի հետ (2015)
- Առանց արարողակարգի (2017)
- Էլ Քութի պաշարում (2018)
- Երեխա (2019–2020)
- Զմրուխտե փյունիկ (2020)
- Դատարկություն (2021)
- Բանտարկյալ (2021–)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Gsgazete.com. «İsmail Hacıoğlu kimdir, hangi dizlerde oynamıştır?». www.gsgazete.com (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Archived copy». www.biyografi.net.tr. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «GİZLİCE EVLENDİLER». Milliyet (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Vildan Atasever-İsmail Hacıoğlu çifti boşandı». Milliyet (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «İsmail Hacıoğlu ile Duygu Kaya Kumarki evlendi - Magazin Haberleri». web.archive.org. 2019 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «İsmail Hacıoğlu ile Duygu Kumarki'nin 4 yıllık evliliği 10 dakikada bitti». www.hurriyet.com.tr (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Sinematurk'te İsmail Hacıoğlu
- Beyazperde'de İsmail Hacıoğlu
- Իսմայիլ Հաջըօղլու Internet Movie Database կայքում