Երեխա (հեռուստասերիալ)

հեռուստասերիալ

Çocuk (թուրքերեն՝ Çocuk), թուրքական հեռուստասերիալ, որը 2019 թվականի սեպտեմբերի 9-ից մինչև 2020 թվականի հունվարի 28-ը ցուցադրվել է Star TV հեռուստաընկերությամբ։ Հեռուստասերիալն արտադրվել է 1441 Productions ընկերության կողմից։ Հեռուստասերիալի ռեժիսորը Սերքան Բիրինջին է, սցենարիստները՝ Նազլը Սունլու Քաչանը և Հիլալ Յըլդըզը, իսկ պրոդյուսերները՝ Իրֆան Շահինը և Ջենգիզ Դևեջին[1][2][3]։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Նազան Քեսալը, Իսմայիլ Հաջըօղլուն, Սերհաթ Թեոմանը, Մերվե Չաղըրանը, Ջեյդա Աթեշ Թոփլուսոյը, Քենան Աջարը և Մեհմեթ Էմին Գյունեյը[4]։

Երեխա
թուրքերեն՝ Çocuk
Изображение логотипа
Ժանրդրամա
Երկիր{{{2}}} Թուրքիա
Լեզութուրքերեն
ՌեժիսորՍերքան Բիրինջի
Գլխավոր
դերերում
Նազան Քեսալ
Իսմայիլ Հաջըօղլու
Սերհաթ Թեոման
Մերվե Չաղըրան
Ջեյդա Աթեշ Թոփլուսոյ
Քենան Աջար
Մեհմեթ Էմին Գյունեյ
ՊրոդյուսերԻրֆան Շահին
Ջենգիզ Դևեջի
Գործադիր պրոդյուսերԲարըշ Միլան
ՍցենարիստՆազլը Սունլու Քաչան
Հիլալ Յըլդըզ
Նկարահանման վայրՍտամբուլ
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ18
Էկրաններին է2019 թվականի սեպտեմբերի 9-ից 2020 թվականի հունվարի 28
ՀեռուստաալիքStar TV
Ընկերություն1441 Productions
Պատկերի ձևաչափ576i (16:9 SDTV)
1080i (HDTV)
Ձայնի ձևաչափStereo
Կարգավիճակավարտված
Պաշտոնական կայքէջ

Սցենար խմբագրել

Հեռուստասերիալը պատմում է մայրերի մասին, որոնք պատրաստ են ցանկացած զոհողության՝ հանուն իրենց երեխաների բարեկեցության։ Աքչան ունի որդի՝ Էֆե անունով, սակայն բարդ կենսապայմանների պատճառով նա իր որդուն տալիս է Շուլեին՝ հարուստ ընտանիքի հարսնացու, որը չի կարող երեխա ունենալ։ Էֆեն դառնում է ընտանիքի սիրելին և մեծ կարողության ժառանգորդ։ Շուլեն նրան մեծացնում է սեփական երեխայի պես, սակայն մինչ այն պահը, երբ հանկարծ հղիանում է։ Եվ այդ ժամանակ նա կանգնում է ընտրության առաջ, թե ում երեխան պետք է ժառանգորդ դառնա։ Իսկ Աքչան ևս պատրաստ է ամեն ինչի հանուն իր երեխայի։ Իրավիճակը բարդացնում է Ասիեն՝ Շուլեի սկեսուրը, որն ինքն էլ երկար տարիներ թաքցրել է իր գաղտնիքները ընտանիքի մյուս անդամներից։ Ամեն ինչ խառնվում է իրար, երբ բանտից դուրս է գալիս Էֆեի հայրը՝ Հասանը, որն Ասիեի արտամուսնական կապից ծնված երեխան է[5]։

Դերասանական կազմ խմբագրել

Գլխավոր դերասաններ խմբագրել

Դերասան Կերպար Սերիա
Նազան Քեսալ Ասիյե Քարասու 1-18
Իսմայիլ Հաջըօղլու Հասան Չեթին 1-18
Սերհաթ Թեոման Ալի Քեմալ Քարասու 1-18
Մերվե Չաղըրան Աքչա Յըլմազ 1-18
Ջեյդա Աթեշ Թոփլուսոյ Շուլե Աքար Քարասու 1-18
Քենան Աջար Մուրաթ Քարասու 1-18
Մեհմեթ Էմին Գյունեյ Էֆե Քարասու/Չեթին 1-18
Թուրգայ Քանթյուրք Ռըզա Քարասու 16-18

Երկրորդական դերասաններ խմբագրել

Դերասան Կերպար Սերիա
Նիմեթ Իյիգյուն Էմինե Յըլմազ 1-18
Ջանսը Չեքիլի Զեյնեփ Աքար 8-18
Օքդայ Քորունան Օսման Շահին 1-14
Սելդա Աքթունա Մելեք Շահին 1-14
Այլին Արաս Այշե Շահին 1-14

Հեռարձակման ժամանակացույց խմբագրել

Եթերաշրջան Ցուցադրման օր և ժամ Առաջին սերիա Վերջին սերիա Սերիաների քանակ Սերիաների ցանկ Հեռուստաեթերշարջան Հեռուստաընկերություն
1-ին եթերաշրջան Շաբաթ/Երեքշաբթի 20։00 9 սեպտեմբերի, 2019 թվական 28 հունվարի, 2020 թվական 18 1-18 2019-2020 Star TV

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Star TV'nin yeni dizisi Çocuk'tan ilk tanıtım». www.ntv.com.tr (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
  2. «Çocuk dizisinden ilk kare». aksam.com.tr (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
  3. «İsmail Hacıoğlu'nun yeni dizisi belli oldu!». web.archive.org. 2019 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
  4. «Çocuk dizisi neden final yapıyor?». hthayat.haberturk.com (թուրքերեն). 2020 թ․ հունվարի 22. Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
  5. «Ребенок / Cocuk Все серии (2019) смотреть онлайн на русском языке». 1plus1tv.ru. Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել