«Այլա» (թուրքերեն՝ Ayla), թուրք ռեժիսոր Ջան Ուլքայի ֆիլմը։ Ֆիլմը Թուրքիայի կողմից առաջադրվել է «Օսկար» կինոմրցանակի՝ «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում, սակայն չի կարողացել անցնել որակավորման փուլը[2][3]։

Այլա
անգլ.՝ Ayla: The Daughter of War
Երկիր Թուրքիա
Ժանրռազմական ֆիլմ
Թվականհոկտեմբերի 27, 2017
Լեզութուրքերեն, անգլերեն և կորեերեն
ՌեժիսորՋան Ուլքայ
ԴերակատարներԻսմայիլ Հաջըօղլու, Չեթին Թեքինդոր, Ալի Աթայ, Ալթան Էրքեքլի, Մուրատ Յըլդըրըմ, Կիմ Սոլ Խյոն, Թաներ Բիրսել[1], Էրիկ Ռոբերտս[1], Էսրա Դերմանջըօղլու[1], Մերալ Չեթինքայա[1] և Դամլա Սյոնմեզ[1]
ԵրաժշտությունՖահիր Աթաքօղլու
Պատմվածքի վայրԹուրքիա
ԿինոընկերությունWarner Bros.
Տևողություն125 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Կորեական պատերազմի ժամանակ թուրքական բրիգադի սերժանտ Սուլեյմանը, որը կռվում էր ՄԱԿ-ի ուժերի կազմում, փրկում է սառած կորեացի աղջնակի կյանքը։ Նա իր խնամքի տակ է վերցնում երեխային և տալիս նոր անուն՝ Այլա։ Պատերազմից հետո Սուլեյմանը չի կարողանում որդեգրել որբ երեխային՝ կառավարությունից ստանալով մերժում։ Պատճառը նրա ամուսնացած չլինելն էր։ Նա ստիպված է լինում աղջկան հանձնել մանկատուն։

Դերասանական կազմ խմբագրել

Արտադրություն խմբագրել

«Այլա» ֆիլմի սցենարը հիմնված է Կիմ Ըն ջայի և Սուլեյման Դիլբիրլիղի իրական պատմությունը, որոնց միավորումը, վավերագրական ֆիլմի տեսքով, ցուցադրվել է 2010 թվականին հարավկորեական MBC հեռուստաալիքով։ Վավերագրական ֆիլմը կոչվում էր «Kore Ayla»[4][5][6]։ Ֆիլմի քասթինգը տեղի է ունեցել 2016 թվականին, Հարավային Կորեայում։ Փոքրիկ Այլայի դերը բաժին է հասել Կիմ Սոլին, որը ավելի վաղ նկարահանվում էր «Պատասխան 1988-ին» հարավկորեական հեռուստասերիալում[6]։ Կո Ըն Մինը ստացել է փոքրիկ Այլայի մոր դերը[7]։ Ֆիլմի նկարահանման հովանավորը դարձել է «Turkish Airlines» թուրքական պետական ավիաընկերությունը՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հետ համատեղ։ Նկարահանումների մեծ մասը տեղի են ունեցել Թուրքիայում[4][8]։ Ֆիլմի նկարահանման աշխատանքներն ավարտվել են 2017 թվականի հունիսի վերջին[7]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • 2017 թվականի հոկտեմբերի 21՝ Քեյփթաունի միջազգային կինոփառատոնի «Լավագույն մոնտաժ» մրցանակ[9],
  • 2017 թվականի նոյեմբերի 2՝ Սիդնեյի կինոփառատոնի Ասիական միջազգային կինոփառատոնի «Լավագույն ֆիլմ» մրցանակ[10],
  • 2017 թվականի դեկտեմբերի 8՝ Ոսկե տուրիզմ մրցանակի ոսկե կինոմրցանակ[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Ayla». Box Office Mojo. Վերցված է 13 апреля 2018-ին.
  3. «Ayla». The Numbers. Վերցված է 13 апреля 2018-ին.
  4. 4,0 4,1 «Türkiye'nin Oscar adayı belli oldu». Հուրիեթ. 24 августа 2017. Վերցված է 13 апреля 2018-ին.
  5. «'MBC 스페셜' 한국전쟁 고아소녀 아일라(김은자), 60년 만에 만난 터키 아버지와 눈물의 포옹». Busan Ilbo. 6 марта 2017. Վերցված է 13 апреля 2018-ին.
  6. 6,0 6,1 «'응팔' 진주 김설, 한국-터키 합작영화 '아일라' 주연 발탁» [Kim Seol, who played Jin-ju in 'Reply 1988', chosen for role in South Korea–Turkey joint production 'Ayla']. Newsen. 23 ноября 2016. Վերցված է 13 апреля 2018-ին.
  7. 7,0 7,1 «고은민, 한국*터키 합작영화 '아일라'출연…터키 현지촬영 완료». Korea Economic Daily Television. 4 июля 2017. Վերցված է 13 апреля 2018-ին.
  8. Betul, Sinem (2 мая 2017). «'Ayla,' a movie based on a heart-breaking 65-year-old real-life story». korea.net. Վերցված է 13 апреля 2018-ին.
  9. Türkiye’nin Oscar adayı 'Ayla’ya ödül
  10. Ayla’ya Bir Ödül de Los Angeles’tan
  11. Ayla’ya bir ödül daha

Արտաքին հղումներ խմբագրել