Իսլի Հիդի

Ալբանացի ֆուտբոլիստ

Իսլի Հիդի (ալբ․՝ Isli Hidi, հոկտեմբերի 15, 1980(1980-10-15)[1][2][3], Տիրանա, Ալբանիա), ալբանացի ֆուտբոլիստ, Կիպրոսի Ապոլոն ֆուտբոլային ակումբի դարպասապահ։

Իսլի Հիդի
Քաղաքացիությունը  Ալբանիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 15, 1980(1980-10-15)[1][2][3] (43 տարեկան)
Ծննդավայր Տիրանա, Ալբանիա
Հասակ 190 սանտիմետր
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Կենսագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1988 թվականին, Տիրանա քաղաքի համանուն Տիրանա ՖԱ-ում։ Ալբանիայի առաջնության առաջին մրցաշրջանում Հիդին անց է կացրել ընդամենը 4 խաղ։ Հիդին իր տեղը զիջել էր մեկ այլ դարպասապահի՝ Բլենդի Նալբանիին։ Ալբանիայի առաջնության 3 մրցաշարերում իր թիմում նա անց է կացրել ընդամենը 7 խաղ։ 2000 թվականի հուլիսի 19-ին դեբյուտել է եվրոգավաթներում՝ ՈւԵՖԱ չեմպիոնների լիգայում մոլդովական Զիմբրու ակումբի դեմ խաղում[4]։ 2 հանդիպումների արդյունքում «Զիմբու»-ն հաղթել է 4:6 հաշվով։ 2001/2002 Ալբանիայի առաջնությունում Բալըշեր քաղաքի «Բյուլիս» ՖԱ-ի կազմում դառնալով հիմնական դարպասապահ, անց է կացրել 24 խաղ։ Այնուհետև վերադարձել է «Տիրանա» և դարձել է ակումբի հիմնական խաղացող։ 2005 թվականին Հիդին «Մետալուրգ» ֆուտբոլային ակումում համարվել է նորեկ[5]։. «Տիրանայի» կազմում Իսլի Հիդին խաղացել է 117 խաղ, 6 անգամ եղել է առաջնության հաղթող, մեկ անգամ Ալբանիայի գավաթի և 4 անգամ Ալբանիայի սուպերգավաթի հաղթող։

2007 թվականի ամռանը տեղափոխվել է «Կրիվբաս» ՖԱ։ 2007 թվականի սեպտեմբերի 22-ին՝ Ուկրաինայի ֆուտբոլի առաջնությունում՝ «Զակարպատյե» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում (2:3) դեբյուտել է 22 անգամ[6], այդ խաղի ընթացքում Հիդին բաց է թողել Միրոսլավ Բունդաշի և Իվան Կոզորիզի 11 մետրանոց տուգանային հարվածի գոլերը։ 2007-2008 թվականների Ուկրաինայի ֆուտբոլի առաջնությունում Հիդին անց է կացրել 18 խաղ և բաց է թողել 22 գնդակ։ 2008 թվականի ամռանը ֆուտբոլային արենդի կանոնների համաձայն 6 ամսով տեղափոխվել է Լարնակա քաղաքի «Ալկի» ակումբ, որտեղ խաղացել է 12 խաղ։ Ավելի ուշ Հիդին վերադարձել է «Կրիվբաս»։ 2009/10 մրցաշրջանում Հիդին անց է կացրել ընդամենը 9 խաղ, քանի որ իր տեղը զիջել է այլ դարպասապահների՝ Անտոն Կանիբոլոտցկի, Վյաչեսլավ Կեռնոզենկո, Անդրեյ Ֆյոդորենկո։

2010 թվականի ամռանը Տիրանայից տեղափոխվել է Դինամո։ Ֆուտբոլային ակումբի կազմում անց է կացրել 10 խաղ։ 2011 թվականի հունվարին Նիկոսիայի Օլիմպիակոս-ի հետ կնքել է պայմանագիր։ Ակումբը դարպասապահի համար վճարել է 30 հազար եվրո։ Ակումբում անց է կացրել 10 խաղ։ 2011-2013 թվականներին հանդիսացել է Լիմասոլի «ԱԵԼ» ՖԱ-ի խաղացող, որտեղ նա անց է կացրել 6 խաղ։

2013 թվականի օգոստոսին տեղափոխվել է Լիմասոլայի մեկ այլ ակումբ՝ «Ապոլոն»

Կարիերան հավաքականում խմբագրել

Ալբանիայի ազգային հավաքականում սկսել է խաղալ 2005 թվականի մայիսի 29-ին Լեհաստանի ազգային հավաքականի դեմ ընկերական հանդիպման ժամանակ (1:0), խաղի 1-ին րոպեին Հիդին բաց թողեց Մացեյ Ժուրավսկու խփած գնդակը։ Ազգային հավաքականի կազմում անց է կացրել 17 խաղ։

Նվաճումներ խմբագրել

  • Ալբանիայի չեմպիոն (6)՝ 1998-1999, 1999-2000, 2002-2003, 2003-2004, 2004 -2005, 2006-2007 թվականների Ալբանիայի ֆուտբոլի առաջնություն։
  • 1999 թվականի Ալբանիայի գավաթի գավաթակիր
  • 2000, 2003, 2005, 2006 Ալբանիայի սուպերգավաթի գավաթակիր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. [«Վիճակագրությունը UEFA.com կայքում (ռուս.)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին. Վիճակագրությունը UEFA.com կայքում (ռուս.)]
  5. «Потенциальные новички. Исли Хиди и Тефик Османи» (ռուսերեն). Неофициальный сайт ФК «Металлург» (Запорожье). 2005. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 26.06.2010-ին.
  6. «Протокол матча» (ռուսերեն). Чемпионат.ру. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 26.06.2010-ին.

Արտաքին հղումներ խմբագրել