Իսլամական արվեստի թանգարան (Դոհա)

Իսլամական արվեստի թանգարան (արաբ․՝ متحف الفن الإسلامي‎‎), թանգարան Կատարի մայրաքաղաք Դոհայում, ստեղծվել է ճարտարապետ Յույ Մին Փեյի նախագծով։ Պատկերասրահի ներքին ձևավորումը մշակել է ճարտարապետ Ժան Միշել Վիլմոտի թիմը։

Իսլամական արվեստի թանգարան
Museum of Islamic arts SOP.jpg
Տեսակպատկերասրահ
ԵրկիրFlag of Qatar.svg Կատար[1]
ՏեղագրությունԴոհա[1]
ՎայրԴոհա
Պատկանում էQatar Museums Authority?
Ղեկավարության նստավայրԴոհա, Կատար
Հիմնադրված էնոյեմբերի 22, 2008
Կոորդինատներ: 25°17′43.01″ հս․ լ. 51°32′21.01″ ավ. ե. / 25.2952806° հս․. լ. 51.5391694° ավ. ե. / 25.2952806; 51.5391694
Կայքmia.org.qa

Պատմություն և նկարագրությունԽմբագրել

Թանգարանի շենքը կառուցվել է հին իսլամական ճարտարապետության ոճով։ Այն իր տեսակով դարձել է Պարսից ծոցի արաբական հանրապետություններում, ունի իսլամական մշակույթի խոշոր հացվաքածու, հետազոտական ինստիտուտ և գրադարան։ Թանգարանին է պատկանում նաև բարձրակարգ IDAM ռեստորանը, որն առաջարկում է արաբական մոտիվներով ֆրանսիական և միջերկրածովյան խոհանոց։

Թունիսցի գրող և արվեստագետ Սաբիհա Ալ Հեմիրը 2006-2008 թվականներին աշխատել է որպես թանգարանի հիմնադիր և տնօրեն։

Թանգարանի ամբողջ տարածքը 45 000 մ² է, այն գտնվում է Դոհա նավահանգստի ծայրամասում՝ Դոհա ծովածոցի հարավային վերջնամասում։

Թանգարանի շինարարությունը իրականացրել է Baytur Constr.Co. (Թուրքիա) ընկերությունը։ Այն ավարտվել է 2006 թվականին, սակայն թանգարանի ինտերիերը հետագայում ենթարկվել է տարաբնույթ փոփոխությունների Կատարի էմիրի մասնակցությամբ[2]։ Լայն հասարակությանը հասանելի է դարձել 2008 թվականի դեկտեմբերի 8-ին[3]։

ՀավաքածուԽմբագրել

 
Թանգարանի ներքին ինտերիերը

Թանգարանում ներկայացված է իսլամական մշակույթի առարկաների հավաքածու՝ հավաքված 1980-ական թվականների վերջերին։ Իր մեջ ներառում է գեղանկարչություն, Տեքստիլ արդյունաբերություն և խեցեգործություն։ Սա աշխարհում իսլամական գտածոների լիարժեք հավաքածուներից մեկն է, առարկաների, որոնք գտնվել են կամ ծագել են Իսպանիայում, Եգիպտոսում, Իրանում, Իրաքում, Թուրքիայում, Հնդկաստանում և Կենտրոնական Ասիայում[4]։ Էքսպոզիցիաների ցուցադրության առանձնահատկությունը կայանում է մութ, առանց լուսավորության, յուրաքանչյուր ցուցանմուշի վրա ուղղված լույսի շողերի սրահներում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM — 1994.
  2. Музей официально открыт 22 ноября 2008 года «Qatar's Islamic Art Museum to open Nov. '08»։ Kuwait News Agency։ հունվարի 23, 2008։ Վերցված է 2013-10-23 (չաշխատող հղում)
  3. «Islamic Art Museum opens»։ Gulf Daily News։ նոյեմբերի 23, 2008։ Վերցված է 2013-10-23 
  4. Урусов, Николай Владимирович|Nicolai Ouroussoff (2008-11-24)։ «In Qatar, an I. M. Pei Museum of Imposing Simplicity - NYTimes.com»։ www.nytimes.com։ Վերցված է 2013-10-23 

Արտաքին հղումներԽմբագրել