Իսլամական ագրարային հեղափոխություն

Իսլամական ագրարային հեղափոխություն (նաև՝ արաբական ագրարային հեղափոխություն, միջնադարյան կանաչ հեղափոխություն), արաբական խալիֆայությունում գյուղատնտեսական խոշոր բարեփոխումներ և դրա հետ կապված՝ իսլամական Ոսկե դարաշրջանում՝ մ. թ. ա. 8-13-րդ դարերում, առաջընթաց երկրագիտության, բնական գիտությունների և տնտեսագիտության բնագավառում[1][2][3]։ Տերմինը 1974 թվականին առաջարկել է պատմաբան Էնդրյու Ուոթսոնը։

Եվրոպայից հարավ մինչև Կենտրոնական Ասիա Արաբական խալիֆայության հաստատման արդյունքում ստեղծվել է գլոբալ տնտեսություն, որը թույլ է տվել արաբական և մուսուլմանական այլ առևտրականների իրականացնել լայն առևտրափոխանակում խալիֆայության ամբողջ տարածքում և նրա սահմաններից դուրս․ տարածել տարատեսակ մշակաբույսեր և գյուղատնտեսական տեխնոլոգիաներ, արաբական աշխարհի գյուղատնտեսական մշակաբույսերից բացի, սորգո (Աֆրիկա), ցիտրուսային մրգեր (Չինաստան), Հնդկաստանի տարբեր մշակաբույսեր (մանգո, բրինձ, բամբակ, շաքարեղեն)[1]։ ... Մի շարք հետազոտողներ այս ժամանակահատվածը անվանում են «բերքի գլոբալիզացիա»[4]։ Նոր մշակույթների ի հայտ գալը, գյուղատնտեսության մեքենայացումը հանգեցրել են տնտեսության մեծ տեղաշարժերի, բնակչության բաշխման, ցանքատարածությունների տեսակների[5], գյուղատնտեսական արտադրության, բնակչության եկամուտների, քաղաքաշինության, աշխատանքի բաշխման[1]։

ԱշխարհագրությունԽմբագրել

Արաբական խալիֆայության ձևավորման ժամանակ նախկինում մեկուսացված շատ շրջաններ միավորվել էին մեկ պետության մեջ, որի պատճառով նրանց միջև սկսվել է ինտենսիվ գիտական, առևտրային և տնտեսական փոխանակում[6]։ Իսլամական ծովագնացները սկսել են ակտիվորեն ուսումնասիրել հարևան շրջանները՝ ներառյալ Եվրոպան, Չինաստանը և Հնդկաստանը։

Գլոբալիզացման ազդեցությունը աստիճանաբար աճել է և նրա գագաթնակետը խալիֆայության գոյության հետագա փուլերում պատմագրության մեջ կոչվել է Իսլամի Ոսկե դար[7]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Andrew M. Watson (1974), «The Arab Agricultural Revolution and Its Diffusion, 700—1100», The Journal of Economic History 34 (1), pp. 8-35.
  2. A. M. Watson (1981), «A Medieval Green Revolution: New Crops and Farming Techniques in the Early Islamic World», in The Islamic Middle East, 700—1900: Studies in Economic and Social History
  3. Zohor Idrisi (2005), The Muslim Agricultural Revolution and its influence on Europe, FSTC
  4. The Globalisation of Crops, FSTC
  5. Andrew M. Watson (1983), Agricultural Innovation in the Early Islamic World, Cambridge University Press, ISBN 0-521-24711-X.
  6. John M. Hobson (2004), The Eastern Origins of Western Civilisation, p. 29-30, Cambridge University Press, ISBN 0-521-54724-5.
  7. Subhi Y. Labib (1969), «Capitalism in Medieval Islam», The Journal of Economic History 29 (1), p. 79-96.

ԳրականությունԽմբագրել

  • Donald Routledge Hill, Islamic Science And Engineering, Edinburgh University Press (1993), ISBN 0-7486-0455-3
  • George Sarton, The Incubation of Western Culture in the Middle East, A George C. Keiser Foundation Lecture, March 29, 1950, Washington DC, 1951
  • Maya Shatzmiller (1994), Labour in the Medieval Islamic World, Brill Publishers, ISBN 90-04-09896-8
  • Watson, Andrew. Agricultural innovation in the early Islamic world. Cambridge University Press.