Ալեքսանդր Իսակ (շվեդ.` Alexander Isak, սեպտեմբերի 21, 1999(1999-09-21)[1], Սոլնա, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), շվեդ ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս գերմանական «Բորուսիա»-ի և Շվեդիայի ազգային հավաքականի կազմում։

Ալեքսանդր Իսակ
շվեդ.` Alexander Isak
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ալեքսանդր Իսակ
Ազգությունը շվեդ
Քաղաքացիությունը Շվեդիա Շվեդիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 21, 1999(1999-09-21)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Սոլինա, Շվեդիա
Հասակ 190 սմ
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա
Պատանեկան կարիերա
2005-2015 Շվեդիա ԱԻԿ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015-2017 Շվեդիա ԱԻԿ 24 (10)
2017-ներկա Գերմանիա Բորուսիա 0 (0)
Ազգային հավաքական
2016-ներկա Շվեդիա Շվեդիա Մ21 1 (0)
2017-ներկա Շվեդիա Շվեդիա 2 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 12, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 28, 2017

Ակումբային կարիերա խմբագրել

«ԱԻԿ» խմբագրել

Ալեքսանդրը 6 տարեկան հասակում միացել է շվեդական «ԱԻԿ»-ին։

Թիմի հիմնական կազմում նա իր դեբյուտը նշել է 2016 թվականի փետրվարի 28-ին` Շվեդիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Տենուլտա»-ի դեմ խաղում։ Նա փոխարինման է դուրս եկել 75-րդ րոպեին[2]։ Շվեդական ակումբի կազմում իր առաջին գոլը Իսակը խփել է 2016 թվականի ապրիլի 7-ին` Շվեդիայի առաջնության շրջանակներում կայացած «Էստերսունդա»-ի դեմ խաղում[3]։

2016 թվականի մայիսի 3-ին Իսակը 2 տարվա պայմանագիր է կնքել «ԱԻԿ»-ի հետ[4]։

«Բորուսիա» խմբագրել

2017 թվականի հունվարի 23-ին Ալեքսանդր Իսակը 9 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է գերմանական «Բորուսիա»։ Նա թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։

Միջազգային կարիերա խմբագրել

Շվեդիայի ազգային հավաքականի կազմում Ալեքսանդր Իսակը իր դեբյուտը նշել է 2017 թվականի հունվարի 8-ին` Կոտ դ'Իվուարի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Դիվիզիոն Լիգա Գավաթ Միջազգային Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
ԱԻՍ 2016 Ալսվենսկան 24 10 2 3 3 0 29 13
Բորուսիա Դորտմունդ 2016/17 Բունդեսլիգա 0 0 1 0 0 0 1 0
Արդյունք 24 10 3 3 3 0 30 13

Միջազգային խմբագրել

Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Շվեդիա 2017 2 1
Արդյունք 2 1

Ձեռքբերումներ խմբագրել

  • Գերմանիայի գավաթակիր - 2016/17

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Talangen förlänger tre år med AIK» (շվեդերեն) — aftonbladet.se. Վերցված է 21 июня 2016-ին.
  3. «Skrev AIK-historia – yngst någonsin» (շվեդերեն) — aftonbladet.se. Վերցված է 21 июня 2016-ին.
  4. «Alexander Isak skriver nytt kontrakt med AIK» (շվեդերեն) — expressen.se. Վերցված է 21 июня 2016-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Իսակ» հոդվածին։