Իջմե, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[1]։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից 8 կմ հարավ-արևելք, Եփրատ գետի ձախափնյա մասում, Մաստար լեռան արևմտյան փեշին։

Գյուղ
Իջմե
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառԽարբերդի գավառ
Այլ անվանումներԻչմա, Իչման, Իչմե, Իջմա
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Իջմե (Աշխարհ)##
Իջմե (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

1895 թվականին թուրքերը տանջամահ են արել գյուղի 40 երևելի հայերի։ Գյուղն ավերվել, կողոպտվել, իսկ բնակիչները կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

XIX դարի վերջին ուներ 200 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությւոն, հողագործությունն ու արհեստներն էր՝ հիմնականում կոշկակարությունը։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Իջմեն ուներ Ս. Նիկողոս անունով եկեղեցի։ 1915 թվականին թուրքերը եկեղեցին դարձրել են մզկիթ։ Գյուղի մոտակայքում, Զարդարիչ գյուղի մոտ գտնվում էր Աբդլմսեհ վանքը։

Կրթություն խմբագրել

Գյուղն ուներ վարժարան, որտեղ սովորում էին 50 սաներ։

Վարչական բաժանում խմբագրել

Իջմեն բաժանված էր Իջմե Ներքին և Իջմե Վերին թաղերի[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Խարբերդի նահանգի Խարբերդի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 684

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 381