Զարդարիչ
Զարդարիչ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[1]։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից 26 կմ արևելք, Արածանիի ձախ ափից 5 կմ հեռու։
Գյուղ | ||
---|---|---|
Զարդարիչ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառ | Խարբերդի գավառ | |
Այլ անվանումներ | Զարդառիճ, Զարդերեճ, Զարդրիչ, Զարթրիչ, Զարտարիչ, Զերդերիչ | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 23000 | |
|
Աշխարհագրություն
խմբագրելՏարածքը հարթավայրային էր։
Պատմություն
խմբագրելԳյուղըն իր տարածքով համապատասխանում է Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի հին Զարդառիճ գյուղին։ Ուներ զուտ հայ բնակիչ։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
խմբագրել1872-1873 թվականներին ուներ 29 տուն, իսկ XX դարի սկզբին՝ 60 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքն անանսապահություն, երկրագործությունն ու արհեստներն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԶարդարիչն ուներ Ս. Խաչ անունով եկեղեցի։ Գյուղի մոտ գտնվող Մաստան լեռան վրա գտնվում էր Աբդլմսեհի կամ Զարդարիչ վանքը։
Կրթություն
խմբագրելՍ. Խաչ եկեղեցուն կից XIX դարի կեսերից գործում էր փոքրիկ վարժարան[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Խարբերդի նահանգի Խարբերդի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 276
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 665)։ |