Իոսիֆ Եվստաֆիևիչ Կրաչկովսկի (ռուս.՝ Иосиф Евстафиевич Крачковский, 3 հուլիսի, 1854, Վարշավա, Լեհաստան, Ռուսական կայսրություն18 ապրիլի, 1914, Կանեդաբիա, Իտալիա), ռուս գեղանկարիչ-բնակարիչ։ Բանաստեղծ Դմիտրի Կլենովսկու հայրն է։

Իոսիֆ Կրաչկովսկի
ռուս.՝ Иосиф Евстафиевич Крачковский
Ծնվել էհուլիսի 3, 1854(1854-07-03)
ԾննդավայրՎարշավա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 18, 1914(1914-04-18) (59 տարեկան)
Մահվան վայրCadenabbia, Իտալիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար
Ուշագրավ աշխատանքներViolets from Nice?
Պարգևներ
Արվեստի կայսերական ակադեմիայի մեծ ոսկե մեդալ և Արվեստի կայսերական ակադեմիայի մեծ ոսկե մեդալ
ԱնդամակցությունԳեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն
 Iosif Krachkovsky Վիքիպահեստում
«Ուկրաինական երեկո» (ռուս.՝ «Украинский вечер», 1889)

Կենսագրություն

խմբագրել

Իոսիֆ Կրաչկովսկին ծնվել է 1854 թվականի հուլիսի 3-ին Վարշավայում (որոշ աղբյուրներում որպես նկարչի ծննդավայր նշված է Սանկտ Պետերբուրգը)՝ ազնվականի ընտանիքում[1]։

1871 թվականին Իոսիֆ Կրաչկովսկին՝ որպես ազատ ունկնդիր, սկսել է հաճախել Գեղարվեստի կայսերական ակադեմիա. սովորել է պրոֆեսոր բարոն Մ. Կլոդտի մոտ։

1878 թվականին «Առավոտ» (ռուս.՝ «Утро») նկարի համար արժանացել է Ակադեմիայի փոքր ոսկե մեդալի, իսկ հաջորդ տարի նրան «Երեկո» (ռուս.՝ «Вечер») կտավի համար Իոսիֆ Կրաչկովսկուն շնորհվել է մեծ ոսկե մեդալ և առաջին աստիճանի նկարչի կոչում։ 1880 թվականին արքունիքի հաշվին ուղարկվել է արտասահման՝ կատարելագործելու իր վարպետությունը։ Եղել է Բեռլինում, Դյուսելդորֆում, Մյունխենում, Միլանում և Մադրիդում, մի որոշ ժամանակ բնակվել է Փարիզում, որտեղից էլ տարբեր վայրեր է մեկնել նկարներ անելու նպատակով։ 1884 թվականին վերադարձել է Սանկտ Պետերբուրգ։ Արտասահմանում ստեղծած իր կտավների համար Իոսիֆ Կրաչկովսկին արժանացել է ակադեմիկոսի կոչման։ Այդ ժամանակից ի վեր նա բնակվել և աշխատել է Սանկտ Պետերբուրգում։

1902 թվականին Սանկտ Պետերբուրգում՝ Գեղարվեստի խրախուսման կայսերական ընկերության ցուցասրահում, բացվում է Իոսիֆ Կրաչկովսկու անհատական ցուցահանդեսը։ 1908 թվականին Իոսիֆ Կրաչկովսկու անհատական ցուցահանդեսներն են կազմակերպվում Փարիզում և Նիցցայում։ Նրա աշխատանքները ցուցադրվել են նաև Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության և Պետրոգրադի նկարիչների միության կազմակերպած ցուցահանդեսներում։ 1913 թվականին Իոսիֆ Կրաչկովսկին դարձել է Ա. Կուինջիի միության անդամ։

Իոսիֆ Կրաչկովսկին մահացել է 1914 թվականի ապրիլի 18-ին Իտալիայի Կադենաբիա բնավայրում, որ տեղակայված է Կոմո լճի ափին[1]։

1916 թվականին Պետրոգրադում կազմակերպվել է նկարչի հիշատակին նվիրված ցուցահանդես։

Աշխատանքներ

խմբագրել

Իոսիֆ Կրաչկովսկու բազմաթիվ բնանկարներից լավագույնն են համարվում «Ձմեռային տեսարան Պետերբուրգի արվարձաններում» (ռուս.՝ «Зимний вид в окрестностях Петербурга», 1887), «Երեկո» (ռուս.՝ «Вечер»), «Մշնթաղ» (ռուս.՝ «Сумерки», 1887), «Ամռան վերջին» (ռուս.՝ «В конце лета», 1889), «Ամպրոպից առաջ» (ռուս.՝ «Перед грозой»), «Բնանկար Ղրիմում» («ռուս.՝ Крымский пейзаж»)[2] և այլ նկարներ։

Նկարչի աշխատանքները պահվում են տարբեր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում, այդ թվում՝ Ռուսական պետական թանգարանում, Տրետյակովյան պատկերասրահում, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի գիտահետազոտական թանգարանում։

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Энциклопедический словарь Брокгауза и Ефрона, (1890—1907)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոսիֆ Կրաչկովսկի» հոդվածին։