Իոսեբ Նոնեշվիլի (վրաց.՝ იოსებ ნონეშვილი, ապրիլի 6, 1918(1918-04-06)[1], Կարդանախ, Անդրկովկասյան ԴՖՀ[1] - հոկտեմբերի 18, 1980(1980-10-18), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի բանաստեղծ։ Շոթա Ռուսաթավելու անվան մրցանակակիր։

Իոսեբ Նոնեշվիլի
იოსებ ნონეშვილი
Ծնվել է1918 ապրիլի 6
ԾննդավայրԿարդանախ, Անդրկովկասյան ԴՖՀ[1]
Վախճանվել էհոկտեմբերի 18, 1980(1980-10-18) (տարիքը 62)
Վախճանի վայրԹբիլիսի
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Մասնագիտությունբանաստեղծ
Ազգությունվրացի
Քաղաքացիություն Անդրկովկասյան ԴՖՀ,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներՇոթա Ռուսաթավելու անվան մրցանակ
ԶավակներԱլեքսանդր Նոնեշվիլի

Պատմաբան, հնագետ Ալեքսանդր Նոնեշվիլու հայրը։

Կենսագրություն խմբագրել

Իոսեբ Նոնեշվիլին ծնվել է 1918 թվականին։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1938 թվականին «Մեր սերունդ» ամսագրում։ 1940 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1943-1946 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 12 տարի խմբագրել է մանկական «Դիլա» («Առավոտ») ամսագիրը, այնուհետև՝ «Լիտերատուրուլի Սաքարթվելո» («Գրական Վրաստան») թերթը։ Եղել է Վրաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ Ունի բանաստեղծությունների և պոեմների շուրջ 30 ժողովածու[2][3]։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։

Թաղված է Դիդուբեի պանթեոնում։

Հիշատակ խմբագրել

Նոնեշվիլու ծննդավայր Կարդանախի գյուղում գործում է նրա անվան թանգարանը։

Գրականություն խմբագրել

  • ზ. ბაბუნაშვილი, თ. ნოზაძე, „მამულიშვილთა სავანე“, თბ., 1994

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Нонешвили Иосиф Элиозович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Սրտի ձայն, Վրաց բանաստեղծները Հայաստանին և հայերին, Երևան-Թբիլիսի, «Հայաստան» և «Սաբճոթա Սաքարթվելո» հրատարակչություններ, 1970
  3. იოსებ ნონეშვილი