Իոլանդա Մոնտես
Իոլանադա Իվոն Մոնտես Ֆարրինգտոն (հունվարի 3, 1932[1], Սպոքան, Վաշինգտոն, ԱՄՆ[2], ավելի հայտնի է Տոնգոլելե (Tongolele) բեմական կեղծանունով), Ամերիկայում ծնված մեքսիկացի դերասանուհի, պարուհի։ Համարվում է ամերիկյան ամենահայտնի պարուհիներից մեկը։ Համարվում է նաև գրող և նկարչուհի։ Երեք անգամ կազմակերպվել է նրա աշխատանքների ցուցահանդեսը։
Իոլանդա Մոնտես Tongolele | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1932[1] (92 տարեկան) |
Ծննդավայր | Սպոքան, Վաշինգտոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | exotic dancer, դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և էկրանի աստղ |
Կենսագրություն
խմբագրելԻոլանդա Մոնտեսը ծնվել է 1932 թվականի հունվարի 3-ին Սպոկանում (Վաշինգտոն նահանգ)։ Հայրը՝ Էլմեր Սվեն Մոնտեսը, եղել է իսպանացի, մայրը՝ Էդնա Փերլ Ֆարինգտոնը, շվեդուհի։ Մանկուց նա հրապուրվել է պարերով։ Որպես բալերինա հանդես է եկել Սան Ֆրանցիսկոյում։ 1947 թվականին տեղափոխվել է Մեքսիկա, որտեղ աշխատանքի է անցել Տիվոլի կաբարեում՝ որպես պարուհի և մեծ հաջողությամբ կատարել իր աշխատանքը։ Նույն թվականին հանդես է եկել իր բեմական կեղծանունով՝ Տոնգոլելե։ Պարուհու կարիերան հսկայական հաջողություն է բերել նրան և գրավել կինոգործիչների ուշադրությունը։ 1947 թվականին Իոլանդա Մոնտեսը իր դեբյուտն է կատարել «Գիշերային սեր» ֆիլմում և դրանից հետո նկարահանվել է 28 ֆիլմերում և հեռուստասերիալներում։ 2001 թվականին նկարահանվել է «Դե Ռուբի» կաբարեի տիրուհի Իոլանդայի դերում մեքսիկական «Կրքեր ըստ Սալոմեի» հեռուստասերիալում, որը դերասանուհուն հռչակ է բերել աշխարհի շատ երկրներում։
Անձնական կյանք
խմբագրել1956 թվականին Իոլանդա Մոնտեսն ամուսնացել է կուբացի Խոակին Գոնսալեսի հետ, ում հետ նա հանդիպել է 1940-ականների վերջից, իսկ 1950 թվականին իր ապագա ամուսնուն պարգևել է երկվորյակ եղբայրների՝ Ռուբենին և Ռիկարդոյին.[3]։ Համատեղ կյանքը շարունակվել է մինչև Գոնսալեսի մահը՝ 1996 թվականի դեկտեմբերի 22-ը։
Ֆիլմագրություն
խմբագրելTelevisa հեռուստաընկերության հեռուստասերիալներ
խմբագրել- 1983 - Կրքոտ Իզաբելլա,
- 2001-02 - Կրքեր ըստ Սալոմեի - Իոլանդա։
Ֆիլմեր
խմբագրելՄեքսիկական կինոմատոգրաֆիայի ոսկե դարը
- 1947 - Գիշերային սեր,
- 1948 - Նրանք սպանեցին Տոնգոլելեին - Իոլանդա,
- 1951 - Սպանեք ինձ, քանի որ ես մեռնելու եմ,
- 1953 - Եվ ահա ձրիակերները- բալերինա,
- 1958 – Միշտ երաժշտություն։
Հետագա տարիների ֆիլմեր
խմբագրել- 1967 - Հովազ կանայք- Տոնգոլելե,
- 1971 - Մարդ-օձեր (ԱՄՆ-ի հետ համատեղ) - Կալեա։
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել- 2006 - ACE
- 2010 - Lunan del Auditorio
- 2011 - Premio al Merito Cultural
- 2014 - Medalla Agustin Lara
Մատենագիտություն
խմբագրել- Su, Margo; Leduc, Renato (1989) Alta Frivolidad (High Frivolity), México, ed. Cal y Arena, 9789684931879
- García Hernández, Arturo (1998) No han matado a "Tongolele" (They have not killed "Tongolele"), México, ed. La Jornada Ediciones, 9789686719383
- Agrasánchez Jr., Rogelio (2001) Bellezas del Cine Mexicano (Beauties of the Mexican Cinema), México, ed. Archivo fílmico Agrasánchez, 968-5077-11-8
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «'Tahitians' for Latins». Life. 1953 թ․ մարտի 30. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Llega Tongolele a 78 años como la bailarina más famosa de América».
Արտաքին հղումներ
խմբագրել- Las Cruces Sun-News – NewsBank, April 10, 2008
- L.A. Times Archives Արխիվացված 2012-11-02 Wayback Machine, April 3, 1990
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոլանդա Մոնտես» հոդվածին։ |