Աբդլմսեհի վանք

(Վերահղված է Իշմեից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբդլմսեհ (այլ կիրառումներ)

Աբդլմսեհ (Աբալմսեհ, Աբդուլ Մսեհ, Ապալմսեհ, Ապտլ-Մսեհ, Ապտ-ուլ-Մեսեհ, Ապտուլ Մուսեղ, Զարդառին, Զարդառիշ, Իշմե, Մերկերիոս), վանք, մենաստան Թուրքիայում, Խարբերդի նահանգում[1] Զարդարիչ գյուղի մոտ, Մաստան լեռան վրա, ջրառատ վայրում։

Աբդլմսեհի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունԽարբերդ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը12-րդ դար
Ներկա վիճակգոյություն չունի
Հիմնադրված12-րդ դար
Առաջին հիշատակում1295
Փակված է19-րդ դար

Անունն արաբերեն նշանակում է «փրկչի ծառա»՝ «աբդ ալ-մասիհ» (արաբ․՝ عبد المسيح‎‎)։ Մեկ այլ տարբերակի համաձայն՝ անվանումը կապվում է հայերեն Մուշեղ անձնանվան հետ։

Կառուցվել է XII դարում։ Առաջին հիշատակությունը 1295 թվականին է։ Մինչև XVII դարը Կեսարիայի թեմի առաջնորդների նստավայրն էր։ XIX դարի կեսերին ուներ 24 գյուղ, դարավերջին ավերվել է[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել