Իշխանաց կղզիների թանգարան
Իշխանաց կղզիների թանգարան (թուրքերեն՝ Adalar Müzesi), թանգարան Բյույուքադայում, Իշխանաց կղզիներում (թուրքերեն՝ Adalar), Թուրքիայի Ստամբուլի նահանգում։ Նվիրված է Իշխանաց կղզիների պատմությանը։
Իշխանաց կղզիների թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրություն | Փրինս կղզիներ և Ստամբուլի մարզ |
Վայր | Բյույուքադա |
Հիմնադրվել է | 2010 |
Կայք | adalarmuzesi.org |
Դիրք և պատմություն
խմբագրելԹանգարանը գտնվում է Բյույուքադայի արևելյան կողմում, կղզեխմբի ամենամեծ կղզում, Ստամբուլի փոքրասիական հատվածում, Մարմարա ծովում, 40°51′22″ հս․ լ. 29°07′29″ ավ. ե.HGЯO կոորդինատներով։
Թանգարանը հիմնադրվել է տեղական իշխանությունների կողմից[1] և բացվել է 2010 թվականի սեպտեմբերի 10-ին[2]։ Թանգարանն ունի 800 քմ ներքին և 1300 քմ արտաքին տարածք[3]։
Ցուցադրություններ
խմբագրելՆախասրահում ցուցադրված են Իշխանաց կղզիներից օդային լուսանկարներ և հիմնական տեղեկատվություն։ Հաջորդ սրահներում ցուցադրված են կղզիների կենսաբանական կյանքը ներկայացնող ցուցանմուշներ։ 400 միլիոն տարի առաջ գոյություն ունեցած ձկնատեսակների բրածո մնացորդները, որ հայտնաբերել է անգլիացի երկրաբան Ու. Ս. Սվանը 1860-ական թվականներին Բյույուքադայի հարավ-արևմտյան մասում գտնվող ավազային գոյացություններում[2], հավաքածուի կարևոր նմուշներից են։ Առկա են երկրաբանական հավաքածուներ, թռչնատեսակների նմուշներ, նշումներ կղզիների մասին` հնագույն հեղինակների կողմից, հիշատակություններ կղզիներում գոյություն ունեցած առաջին կենսաբանական ձևերի, կղզիների առաջին բնակիչների մասին։ Հաջորդ սրահներում ներկայացված են «Կղզիները որպես Ստամբուլի արվարձան», «Իշխանաց կղզիների ճարտարապետությունը», «Ժողովրդագրություն և միգրացիա», «Թիավարում և ջրային սպորտաձևեր», «Իշխանաց կղզիների սնվելու մշակույթը», «Կղզիների երաժիշտները» և այլ ցուցադրություններ[1]։
Այլ բաժիններ
խմբագրելԹանգարանն ունի գրադարան, որտեղ պահվում են Իշխանաց կղզիների մասին պատմող գրքեր, քարտեզներ, Օսմանյան արխիվներ, տեղեկություններ կղզիներում ծնված հայտնի մարդկանց մասին։ Կան նաև սեմինարներ անցկացնելու և երեխաների համար նախատեսված առանձին բաժիններ[1]։ Ըստ թանգարանի էջի, պահվող փաստաթղթերի թիվը հասնում է 20.000-ի, լուսանկարներինը` 6.000-ի[4]։ Թանգարանում Բյույուքադայից հայտնի ֆուտբոլիստ Լեֆտեր Կյուչյուկանդոնյանդիսին (1924-2012) նվիրված առանձին բաժին է ավելացվել` նրա մահից մի քանի ամիս անց[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 İstanbul net page (թուրքերեն)
- ↑ 2,0 2,1 Gedik, Demet (2013 թ․ ապրիլի 9). «Büyükada'ya bir de Adalar Müzesi için gidin». Hürriyet (Turkish). Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ (չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում) Tourism newspaper (թուրքերեն)(չաշխատող հղում)
- ↑ «Museum page(թուրքերեն)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
- ↑ Haberler (news)(թուրքերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշխանաց կղզիների թանգարան» հոդվածին։ |