Համակարգչային տեսողություն

Համակարգչային տեսողությունը այն ոլորտն է, որի աշխատանքներն ուղղված են համակարգիչներին բարձր մակարդակի պատկերների ճանաչում ապահովելուն[1]։

ԲացատրությունԽմբագրել

Որպես գիտության ճյուղ համակարգչային տեսողությունը վերաբերում է արհեստական համակարգերի ստեղծման թեորիան և կիրառությանը։ Այս դեպքում ինֆորմացիան վերցվում է թվային նկարներից կամ ավելի բարձր չափողականություն ունեցող տվյալներից։

Որպես տեխնոլոգիական ճյուղ համակարգչային տեսողությունը աշխատում է, օգտագործելով եղած տեսությունն ու մոդելները, ստեղծել համակարգչային տեսողության համակարգեր։ Այս ճյուղը բաղկացած է մի քանի ենթաճյուղերից՝ օբյեկտների ճանաչում, նկարների վերականգնում, տեսահսկողություն և այլ[2]։

ՊատմությունԽմբագրել

Համակարգչային տեսողության ուսումնասիրումը սկսվել է այն համալսարաններում, որոնք ուսումնասիրում էին արհեստական բանականությունը։ Այս ճյուղի նպատակն էր կրկնօրինակել մարդկային տեսողական համակարգը և ռոբոտներին օժտել բանական վարքագծով։

1955 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Օլիվեր Սելֆրիջը հրապարակեց հոդված «Համակարգչի աչքերն ու ականջները» վերնագրով, որում նա տեսականորեն նկարագրում էր համակարգչին վիզուալ և ձայնային ընկալման հնարավորությունների մասին։

1980 թվականներին արդեն իսկ ստեղծվել էին ռոբոտներ, որոնք ընդունակ էին որոշ չափով ընկալել շրջապատող աշխարհը և որոշակի ինքնութույն քայլեր կատարել։

Իսկ 2003 թվականին շուկայում արդեն առկա էին բավականին հուսալի դեմքերի ճանաչման համակարգեր[3]։

Համակարգչային տեսողության օգտագործվում է մի շարք այլ կարևոր ոլորտներում, ինչպիսիք են՝ տեղեկատվական ինժիներիան, նյարդաբանությունը, ռոբոտաշինությունը և այլն։

Օգտագործումը ռոբոտաշինության մեջԽմբագրել

Ռոբոտաշինությունը համակարգչային տեսողության գործածման կարևորագույն ոլորտներից է։ Ի շնորհիվ համակարգչային տեսողության՝ զարգացավ ռոբոտաշինության լայն զանգվածների համար աշխատող բաժինը։ Օրինակ՝ 90-ականների վերջին սկսվեց կենցաղային օգտագործման ռոբոտների մասսայական արտադրություն, որի վառ օրինակ են ռոբոտ-փոշեկուլները։ Սակայն ժամանակակից ռոբոտաշինության համար անհրաժեշտ են համակարգչային տեսողության հետ կապված որոշակի խնդիրների լուծումներ (Օրինակ՝օբյեկտների կամ տեսարանների ընդհանուր ճանաչում, մարդկանց հայտնաբերում, էմոցիաների բացահայտում՝ ըստ մարդկանց դեմքի վերլուծության)[4]։

Ներկայիս դրությունըԽմբագրել

Այժմ համակարգչային տեսողությունն ունի բավականին լայն օգտագործման դաշտ։ Օրինակ՝ HSBC բանկը հավաքում է հաճախորդների դիմանկարների պատկերասրահ։ Նրանք անցնում են մարդկանց տարբերակման նոր ձևի՝ սելֆի։ Հետագայում այն կփոխարինի անձի ճանաչման բոլոր մյուս տարբերակներին, ինչպիսիք են մատնահետքերը, ձայնի ճանաչումը, կամ գաղտնաբառը։ Իսկ MasterCard-ը հայտարարել է, որ մոտակա ժամանակներում նրանք թույլ են տալու սելֆին օգտագործել որպես ալտերնատիվ մեթոդ օնլայն վճարումների կատարման համար։ Կիբերանվտանգության ոլորտի մասնագետները հաստատում են, որ համակարգը պետք է ունենա անվտանգության մի քանի մակարդակ, որպեսզի այս մեթոդը չդառնա թիրախ կիբեռհանցագործների համար[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել