Ինքնասպանության ամբողջական ուղեցույց
«Ինքնասպանության ամբողջական ուղեցույց» (ճապ.՝ 完全自殺マニュアル), ճապոնացի գրող Վատարու Ցուրումիի գիրքը, որն առաջին անգամ հրատարակվել է 1993 թվականի հուլիսի 4-ին «Օտա» հրատարակչության կողմից։ Վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակ[1][2]։ Գիրքը պարունակում է ինքնասպանության եղանակների մանրամասն նկարագրություններ[2]։
Ինքնասպանության ամբողջական ուղեցույց 完全自殺マニュアル | |
---|---|
![]() Առաջին հրատարակության շապիկը | |
Հեղինակ | Վատարու Ցուրումի |
Տեսակ | Ինքնուսուցում |
Ժանր | Q11295854? |
Թեմա | ինքնասպանություն |
Բնօրինակ լեզու | ճապոներեն |
Լեզու | Ճապոներեն |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Ohta Publishing |
Հրատարակման տարեթիվ | հուլիսի 4, 1993 |
ԳՄՍՀ | 4-87233-126-5 |
OCLC | 31983007 |
Կայք | ohtabooks.com/publish/1993/07/05202311.html |
Գրքի բովանդակությունԽմբագրել
Գրքի էջերում մանրամասն նկարագրվում են ինքնասպանության 10 եղանակներ, որոնց թվում են կախաղանը, էլեկտրական հոսանքահարությունն ու ինքնահրկիզումը[2]։ Այս մեթոդները համեմատվում են այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են ցավերը, արագագործությունը և ձեռք բերված մարմնական վնասվածքները[2]։ Գիրքը պարունակում է առաջարկություններ ինքնասպանության տեղն ընտրելու վերաբերյալ և խորհուրդներ, թե ինչպես խուսափել հայտնաբերումից[2][3]։ Պարունակվում են նաև տեղեկություններ հայտնի ինքնասպանների մասին[2]։ Գիրքը պատկերազարդված է մանգա ոճի գրաֆիկներով և կոմիքսներով[2]։
Հասարակության արձագանքԽմբագրել
Գիրքը չի արգելվել ճապոնական իշխանությունների կողմից։ Ճապոնիայի որոշ պրեֆեկտուրաներ գիրքը որակել են որպես վնասակար երիտասարդների համար, ինչը հանգեցրել է անչափահասներին գրքի վաճառքի սահմանափակմանը։ 1999 թվականին Տոկիոյի իշխանությունները քննարկել են գրքի վաճառքների սահմանափակման հարցը[2], սակայն այն դեռ ունի ազատ վաճառք։ Արգելքի բացակայությունը բացատրվում է երկու հիմնական գործոններով՝ գրքերի հրատարակման մասով Ճապոնիայի օրենքներով և ճապոնական մշակույթում ինքնասպանության տաբուի բացակայությամբ[2]։
Հայտնի են մի քանի դեպքեր, երբ գիրքը գտնվել Է ինքնասպանների դիակների կողքին[2] (այդ թվում՝ դպրոցականների)։ Գիրքը մեղադրվել է Ֆուձիյամայի ստորոտին գտնվող Աոկիգահարայի անտառում ինքնասպանությունների թվի աճի մեջ, քանի որ հրատարակությունն այն բնութագրում է որպես «իդեալական վայր մահանալու համար»[2]։ Սակայն ոչ մի ինքնասպան չի թողել որևէ հաղորդագրություն, որում միանշանակ ասվեր, որ կյանքից հեռանալու ձևը նա ընտրել է հենց «Ինքնասպանության ամբողջական ուղեցույցի» շնորհիվ[4]։ Այնուամենայնիվ, ըստ Տոկիոյի «Befrienders Worldwide» բաժնի հիմնադիր Յուկիկո Նիսիհարայի, նրանք զանգեր են ստացել այն մարդկանցից, որոնք փորձել են ինքնասպան լինել՝ հետևելով գրքի հրահանգներին[2]։
Ակտիվ քննադատություններից և քննարկումներից հետո հեղինակը հետագայում հրապարակել է երկրորդ գիրքը՝ «Մեր «Ինքնասպանության ամբողջական ուղեցույցը»» (ճապ.՝ ぼくたちの「完全自殺マニュアル」)[5], որտեղ նա հրապարակել է երկրպագուների նամակները և ցասումնալից արձագանքները, որոնք նա ստացել է։ Երկրորդ գիրքը որոշ չափով օգնել է հասարակության ուշադրությունը տեղափոխել տարբեր իրավիճակների վրա, որոնք դրդում են որոշ մարդկանց ինքնասպան լինել, և վեճերը, ի վերջո, դադարել են։ Ավելի ուշ՝ 1994 թվականի նոյեմբերին, «Օտա» հրատարակչությունը հրատարակել է Մասանորի Կասիմուրայի (ճապ.՝ 樫村 政則) (Անհետացման ամբողջական ուղեցույց) գիրքը (ճապ.՝ 完全失踪マニュアル):
2003 թվականին Ֆուկուտանի Օսամուն (ճապ.՝ 福谷 修), գրքից ոգեշնչված, նկարահանել է «Ինքնասպանության ուղեցույց» (ճապ.՝ 自殺マニュアル, անգլ.՝ Suicide Manual) ֆիլմը[6]։
2017 թվականին Ստավրոպոլի երկրամասի Արզգիրի շրջանային դատարանը գիրքը ճանաչել է «տեղեկատվություն, որի տարածումը Ռուսաստանի Դաշնության տարածքում արգելված է»[7]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Author of Japanese suicide manual has no regrets // Mail & Guardian Online, 13 Jul 2003: «The Complete Manual of Suicide, which was published in 1993 and has sold more than a million copies»
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Jonathan Watts (1999-12-10)։ «Tokyo urged to curb suicide book after spate of deaths»։ The Guardian։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-11-ին։ Վերցված է 2013-05-07
- ↑ Levi F, La Vecchia C, Lucchini F, Negri E, Saxena S, Maulik P. K., Saraceno B (2003)։ «Trends in mortality from suicide, 1965–99»։ Acta Psychiatrica Scandinavica 108 (5): 341–9։ PMID 14531754։ doi:10.1034/j.1600-0447.2003.00147.x
- ↑ Zack Davisson The Suicide Woods of Mt. Fuji // SeekJapan 2010. — SeekJapan.
- ↑ ISBN 978-4-87233-153-0
- ↑ Jisatsu manyuaru(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Решение от 7 июля 2017 г. по делу № 2-195/2017»