Ինքնադիմանկար (Կարրիերա, 1746)

«Ինքնադիմանկար» (իտալ.՝ Autoritratto), իտալացի նկարչուհի, վենետիկյան դպրոցի մանրանկարչուհի, Իտալիայի և Ֆրանսիայի արվեստում ռոկոկո ոճի կարկառուն ներկայացուցիչ Ռոզալբա Կարրիերայի նկարներից մեկը։ Հեղինակը ինքնադիմանկարը[2] ստեղծել է մոտավորապես 1746 թվականին։ Նկարն արված է երկնագույն թղթի վրա՝ պաստելով։ «Ինքնադիմանկարի» չափերն են՝ 31 × 25 սմ[3]։

Ինքնադիմանկար
տեսակգեղանկար և գունամատիտ
նկարիչՌոզալբա Կարրիերա
տարիմոտ 1740[1]
բարձրություն31 սանտիմետր
լայնություն25 սանտիմետր
ժանրինքնապատկեր
նյութպաստել
գտնվում էPaintings in the Gallerie dell'Accademia?
հավաքածուԱկադեմիայի պատկերասրահ
հիմնական թեմաՌոզալբա Կարրիերա
http://www.gallerieaccademia.it/autoritratto կայք
Ծանոթագրություններ

Այսօր «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ակադեմիայի պատկերասրահում (Վենետիկ, Իտալիա

Պատմություն

խմբագրել

«Ինքնադիմանկար» ստեղծագործությունը հեղինակը նկարել է կուրանալուց մի քանի տարի առաջ, որն առաջացել էր ոսպնյակի մթագնումից։ Այս դիմանկարը թվագրվում է մոտավորապես 1746 թվականը։ «Ինքնադիմանկար» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Վենետիկի Ակադեմիայի պատկերասրահում։

Նկարագիր

խմբագրել

Նկարչուհին ինքնադիմանկարում ինքն իրեն պատկերել է շատ բնական և պարզ։ Նա նկարել է ոչ թե Եվրոպայի հռչակավոր նկարչուհու, այլ հասարակ ծեր կնոջ։ Նկարում Ռոզալբան ալեհեր է, մազերը սանրված են պարզ եղանակով։ Կնոջ շուրթերը բարակ են։ Դեմքին ժպիտ չկա։ Կինը մտախոհ հայացքով է պատկերված։ Ռոզալբա Կարրիերան գլխին նկարել է դափնեպսակ, որպես նկարիչների փառքի հատկանիշ։ Հակառակ դրան, նկարչուհին իր դեմքին տվել է հիվանդագին հոգնածություն։

Նկարի գույները հեղինակն ընտրել է հիմնականում խամրող և գորշ։ Այս ինքնադիմանկարը համարվում է հոգեբանական ինքնավերլուծություն և պատկերում է հանգիստ ու արժանի հասունություն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.gallerieaccademia.it/autoritratto
  2. «Նկարչուհու ինքնադիմանկարը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 28-ին.
  3. «Նկարի չափերը».(չաշխատող հղում)

Գրականություն

խմբագրել
  • «Галерея Академии. Венеция». Под ред. Лучии Импеллузо. = Gallerie Dell'accademia: Venezia. — /Пер. с ит. — М.: БММ, 2006. — 160 с. — (Великие музеи мира). — 3000 экз. — ISBN 5-88353-246-2
  • Н. Неташвілі, Л. Чечик. ТОМ 14. // «Галерея Академії. Венеція». — К.: ПрАТ «Комсомольська правда - Україна», 2012. — P. 10. — 96 p. — («Великі музеї світу»). — 7000 экз. — ISBN 978-966-2492-95-8