Պիեռ դը Դեգեյտեր (ֆր.՝ Pierre Degeyter, հոլ.՝ Pierre De Geyter, հոկտեմբերի 8, 1848(1848-10-08)[1][2], Գենտ, Բելգիա - սեպտեմբերի 26, 1932(1932-09-26)[1][2], Սեն Դենի, Փարիզի մոտ), բելգիացի սոցիալիստ, հետագայում՝ կոմունիստ, կոմպոզիտոր, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության անդամ (1920)։ Առավելապես հայտնի է որպես սոցիալիստական շարժման օրհներգի՝ «Ինտերնացիոնալի» երաժշտության հեղինակ։

Պիեռ Դեգեյտեր
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 8, 1848(1848-10-08)[1][2]
ԾննդավայրԳենտ, Բելգիա
Մահացել էսեպտեմբերի 26, 1932(1932-09-26)[1][2] (83 տարեկան)
Մահվան վայրՍեն Դենի
ՔաղաքացիությունFlag of Belgium.svg Բելգիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունԼիլի կոնսերվատորիա
ԵրկերԻնտերնացիոնալ
Մասնագիտությունկոմպոզիտոր
Commons-logo.svg Pierre De Geyter Վիքիպահեստում

Մասնագիտությամբ եղել է կահույքագործ։ Երգել է երգչախմբում, ուսումնասիրել երաժշտության տեսություն, սովորել նվագել։ Մասնակցել է սոցիալիստական հեղափոխությանը։ Եղել է Լիլլի «Բանվորական քնար» երգչախմբային ընկերության խմբավար։ Այդ ընկերության համար 1888 թվականին Էժեն Պոտիեի բանաստեղծության տեքստով գրել է «Ինտերնացիոնալի» երաժշտությունը։ Նոտաները տպվել են Դեգեյտերի ազգանունով, առանց անունի։ Աջ սոցիալիստներն ստիպել են Դեգեյտերի եղբորը՝ Ադոլֆին, վիճարկել երգի հեղինակային իրավունքը։ Երկար դատավարությունից հետո, 1922 թվականին, բարձրագույն վճռաբեկ ատյանը Պիեռ Դեգեյտերին հեղինակ է ճանաչել։

Դեգեյտերի այլ գործերից են «Կոմունար» (տեքստը՝ Է․ Պոտիեի), «Հառաջ, բանվոր դասակարգ», «Մուրճ և մանգաղ», «Ռուսական հեղափոխության հաղթարշավը» (Դեգեյտերի տեքստով)։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 GeneaStar
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Proleksis enciklopedija (хорв.) — 2009.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 323