Ինչ պատահեց Երկուշաբթիին

2017 թվականին էկրան բարձրացած գիտաֆանտաստիկ ժանրի թրիլեր-հակաուտոպիա ֆիլմ

Ինչ պատահեց Երկուշաբթիի հետ (անգլ.՝ What Happened to Monday, Կանադայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում և Սլովակիայում հայտնի է նաև Յոթ քույրեր անգլ.՝ Seven Sisters վերնագրով), 2017 թվականին էկրան բարձրացած գիտաֆանտաստիկ ժանրի թրիլեր-հակաուտոպիա ֆիլմ, որը գրվել է Մաքս Բոթքինի և Քերրի Ուիլլիամսոնի կողմից։ Ռեժիսորը Թոմմի Վիրկոլան է, գլխավոր դերերում են՝ Նումի Ռապասն, Գլեն Քլոուզ, և Ուիլեմ Դեֆոն[8]։ Netflix ընկերությունը Միացյալ Նահանգների և այլ շուկաների համար գնել է տարածելու իրավունքները[9][10]։ Netflix-ը ֆիլմը թողարկել է 2017 թվականի օգոստոսի 18-ին։

Ինչ պատահեց Երկուշաբթիին
ֆր.՝ Seven Sisters
Երկիր Միացյալ Թագավորություն
 Ֆրանսիա
 Բելգիա
Ժանրֆանտաստիկ ֆիլմ, թրիլեր և հակաուտոպիական ֆիլմ
Թվականսեպտեմբերի 1, 2017, հոկտեմբերի 12, 2017, օգոստոսի 31, 2017[1], փետրվարի 22, 2018, նոյեմբերի 23, 2017[2] և 2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹոմմի Վիրկոլա[3][4]
ՊրոդյուսերՌաֆայելա դե Լաուրենտիիս
Սցենարի հեղինակՄաքս Բոթքին
ԴերակատարներՈւիլեմ Դեֆո[5], Նումի Ռապաս[5], Գլեն Քլոուզ[5], Փոլ Սվերե Վալհեյմ Հագեն[6][5], Վեգար Հուլ[6], Ստիգ Ֆրոդե Հենրիքսեն[6], Ռոբերտ Վագներ[6][5], Սանտիագո Կաբրերա[6], Մարվան Քենզարի[5], Քրիստիան Ռուբեկ[5], Քեսի Քլեր[5], Ադետոմիվա Էդուն[5], Քլարա Ռիդ[5] և Քեմերոն Ջեք[5]
ԵրաժշտությունՔրիստիան Վիբե
ԿինոընկերությունNexus Factory
Տևողություն123 րոպե
Շահույթ19 770 856 $[7]

Սյուժե խմբագրել

Մոտավորապես 2043 թվականին երկրագնդի գերբնակեցումը հանգեցրել է համաշխարհային ճգնաժամի, որն էլ հանգեցրել է Երեխայի հատկացման բյուրոյի (ԵՀԲ) (անգլ․՝ Child Allocation Bureau, C. A. B) կողմից կիրառվելիք խիստ՝ մեկ երեխա քաղաքականությանը։ Երբ մի մորից մի քանի երեխա է ծնվում, բացի ավագ զավակից մյուսներին տեղավորում են քրայոսլիփ կոչվող սարքի մեջ։ Քերեն Սեթլմենը, ծննդաբերելով յոթ զույգ աղջիկ, մահանում է։ Նրա ամուսինը՝ Թերրենսը, աղջիկներին տալիս է շաբաթվա յոթ օրերին համապատասխանող անուններ, և նրանց համար որպես ընդհանուր անուն վերցնում է կնոջ անունը (բոլոր փաստաթղթերում երևում է միայն մեկ դստեր անունը՝ Քերեն Սեթլմեն)։ Հայրը նրանց ասում է, որ ամեն մեկը իր անվանը համապատասխանող օրը կարող է տնից տուրս գալ (Երկուշաբթին՝ երկուշաբթի օրը, Շաբաթը՝ շաբաթ օրը, և այլն), և կարգադրում է, որ ամեն երեկո քույրերը կիսվեն իրենց տպավորություննով կապված արտաքին աշխարհի հետ։ Քույրերից ցանկացածը, եթե ինչ-որ վնասվածք է ստանում, ապա մյուս քույրերը պարտավորվում են նույն վնասվածքն ունենալ։ Քույրերը մշակել են կեղծամների և դիմահարդարման համակարգ, որով ոչ մի քույր մյուսից չի տարբերվում։

Տարիներ անց, 2073 թվականին, Կիրակին վերադառնալով իր աշխատավայրից՝ բանկից, տեսնում է, որ ԵՀԲ-ի գործակալները բռնի ուժով մորից խլում են իր երեխային՝ քրայոսլիփ տանելու համար։ Հասնելով տուն, նա արդեն տեսագրած միջադեպը և բանավեճը ցույց է տալիս քույրերին, սակայն նրանք դա լուրջ չեն ընդունում։ Հաջորդ օրը Երկուշաբթին հարդարվում է Քերենի նման, ապա դուրս գալիս տնից։ Հսկիչ անցակետում նա հանդիպում է ԵՀԲ-ի գործակալ Ադրիան Նոուլիզին, որը սկսում է սեթևեթել նրան։ Արդեն բանկում Երկուշաբթիի աշխատակիցներից մեկը՝ Ջերրին, ով ցանկանում էր զբաղեցնել վերջինիս պաշտոնը, շանտաժի է ենթարկում Երկուշաբթիին։ 

Երբ Երկուշաբթին տուն չի վերադառնում, Երեքշաբթին գնում է նրա հետքերով։ Երեքշաբթին իմանում է, որ Երկուշաբթին պաշտոն է ձեռք բերել և բարում հանդիպել է Ջերրիի հետ։ Մինչ նա կշարունակեր որոնումերը, ԵՀԲ-յի գործակալները ձերբակալում են Երեքշաբթիին և չեզոքցնում են նրա թևնոցը (նրա հայրը յոթ միանման թևնոց էր պատրաստել քույրերի համար, որն ուներ գերժամանակակից հատկություններ, և որով նրանք կարողանում են կապ պաշտպանել միմյանց հետ)։ Ադրիանը տեսնում է՝ ինչպես են տեղափոխում Երեքշաբթիին, որտեղ նա հանդիխում է Բյուրոյի ղեկավար և խորհրդարանի թեկնածու Նիքոլեթ Քեյմանի հետ։ Քեյմանը ասում է, որ տեղյակ է Երեքշաբթիի քույրերի մասին, և երբ Երեքշաբթին իր ազատության դիմաց կաշառք է առաջարկում, Քեյմանը պատասխանում է, որ նույն գործարքը Երկուշաբթին է առաջարկել։ Քեյմանը հրամայում է ԵՀԲ-ի գործակալներին սպանել Երեքշաբթիի մնացած քույրերին։

ԵՀԲ գործակալները օգտագործում են Երեքշաբթիի հանած աչքը, որպեսզի կարողանան գաղտազերծել Սեթլմենների տան դուռը, և ապա ներս մտնել։ Հինգշաբթին դարանակալում է գործակալներներին, ովքեր ցանկանում էին ձերբակալել մյուս սիբլինգներին։ Քույրերը կարողանում են սպանել գործակալներին, սակայն Կիրակին նույնպես մահանում է։ Պարզելով, որ աչքը Երեքշաբթիին է, քույրերը Ջերրիին կասկածում են այդ ամենում։ Հաջորդ օրը չորեքշաբթին առանց իրեն դիմահարդարելու և կեղծամ դնելու դուրս է գալիս տնից և գնում Ջերրիի մոտ։ Ջերրին նրան ցույց է տալիս, որ «Քերենը» նոր պաշտոն է ստացել երբ նա միլիոնավոր եվրոներ է փոխանցել Քեյմանի քարոզարշավը ֆինանսավորելու համար։ Այս տեղեկությունը հայտնելուց վայրկյաններ անց դիպուկահարը սպանում է Ջերրիին, իսկ Չորքեշաբթին սպանում է մի քանի ԵՀԲ գործակալների և փախուստի դիմում։

Չորեքշաբթիի հետ կապ են հաստատում մնացած քույրերը և առաջնորդում նրան, սակայն այդ պահին ներս է մտնում Ադրիանը, ով հետաքրքրված էր «Քերենով»։ Հինգշաբթին համոզում է Շաբաթին գնալ Ադրիանի հետ, ով երկար ժամանակ սեռահական հարաբերություններ է ունենում քույրերից մեկի հետ։ Քերեն ձևանալով, Շաբաթը սեքսի ժամանակ Ադրիանի թևնոցի մեջ գաղտնի չիպ է դնում, որը թույլ է տալիս Ուրբաթին մտնել ԵՀ բյուրոյի գլխամասային գրասենյակի համակարգ։ Տեսախցիկներով նրանք, ամենայն հավանականությամբ, գտնում են Երկուշաբթիին, ով փակված է ներսի բջիջներից մեկում։ Միևնույն ժամանակ ԵՀԲ գործակալները սպանում են Չորեքշաբթիին։ Երբ Ադրիանը լքում է իր բնակարանը, ԵՀԲ գործակալները ներս են մտնում բնակարան և սպանում են Շաբաթին այն ժամանակ, երբ նա պատմում է իր քրոջը, որ Երկուշաբթին ժամադրված է եղել Ադրիանի հետ։ Ուրբաթը զոհում է իրեն, որպեսզի հնարավորություն տա Հինգշաբթիին փրկել Երկուշաբթիին՝ իր հետ պայթեցնելով բնակարան ներս խուժած գործակալներին։

Ադրիանը շշուկներ է լսում միջադեպի մասին և շտապում է գնալ իր բնակարան։ Հինգշաբթին նրան պատանդ է վերցնում և մեղադրում քնոջ սպանության համար։ Սկզբում նա ապշում է, բայց երբ իմանում է սիբլինգների մասին, պնդում է, որ սիրում է Երկուշաբթիին։ Հինգշաբթին համոզում է Ադրիանին օգնել նրան և ասում է, որ Երկուշաբթին դեռ ողջ է։ Ադրիանը կարող է գաղտնի կերպով Հինգշաբթիին ԵՀԲ-յի գլխավոր գրասենյակ մտցնել։ Երեխաներին սառեցնելու փոխարեն քրայոսլիփը այրում է նրանց, ինչը Հինգշաբթին նկարահանում է։ Հաղթելով պահակներին, նրանք շարունակում են փնտրել Երկուշաբթիին։ Սակայն, երբ նրանք հասնում են սենյակին, որտեղ իրենց քույրն էր, պարզվում է, որ այնտեղ ոչ թե Երկուշաբթին էր, այլ՝ Երեքշաբթին։ Նրանք հանգում են նրան, որ քույրերին Երկուշաբթին է մատնել Քեյմանին։

Լոգարանում Երկուշաբթին և Հինգշաբթին հանդիպում են, ապա կռիվ է սկսվում, որի արդյունքում Հինգշաբթին կրակում է Երկուշաբթիին և թողնում նրան այնտեղ։ Քեյմանը հյուրերին է ներկայացնում տարբեր կեղծ վիճակագրական նյութեր, սակայն նրա խոսքի ժամանակ Երեքշաբթին և Ադրիանը հեռարձակում են Հինգշաբթիի կողմից նկարահանած հոլովակը (որտեղ երեխաներին այրում էին)։ Ամբոխը շրջվում է Քեյմանի կողմը, որն էլ ի պաշտպանություն ասում է, որ արել է այն, ինչ անհրաժեշտ էր։ Երկուշաբթին մի կերպ քայլելով ցանկանում է մոտենալ Հինգշաբթիին, երբ Ջոն սպանում է նրան, կարծելով, որ վերջինս ցանկանում է սպանել Քեյմանին։ Միևնույն ժամանակ Ադրիանը կրակում է Ջոյին։ Երբ ամբոխը փախչում է, մահամերձ Երկուշաբթին ցույց է տալիս մնացածին, որ հղի է, և խնդրում, որ Հինգշաբթին խոսք տա նրան, որ իր չծնված երեխաները ԵԲՀ-ի գործակալները ձեռքը չեն հայտնվի։

Սրանից հետո Մեկ երեխայի քաղաքականությունը դադարում է, իսկ Քեյմանը մահապատժի է դատապարտվում։ Հինգշաբթին, Ադրիանը և Երեքշաբթին նայում են Երկուշաբթիի և Ադրիանի՝ արհեստական արգանդում զարգոցող երկվորյակներին։ Երեքշաբթին իրեն նոր անուն է տալիս՝ Թերրի, իսկ Հինգշաբթին ժպտալով պատասխանում է՝ «Քերեն»։

Դերերում խմբագրել

  • Նումի Ռապաս — Երկուշաբթի, Երեքշաբթի, Չորեքշաբթի, Հինգշաբթի, Ուրբաթ, Շաբաթ, Կիրակի / Քերեն Սեթլմեն[11][12][13]
    • Կլարա Ռիդ — Երկուշաբթի, Երեքշաբթի, Չորեքշաբթի, Հինգշաբթի, Ուրբաթ, Շաբաթ, Կիրակի / Քերեն Սեթլմենը մանկության տարիներին
  • Ուիլյամ Դեֆո — Տերրենս Սեթլմեն[12][13]
  • Գլեն Քլոուզ — Նիքոլեթ Քեյման[13]
  • Մարվան Քենզարի — Ադրիան Նոուլզ[14]

Թողարկում խմբագրել

Ֆիլմը թողարկվել է 2017 թվականին Լոքարնոյի փառատոնի ժամանակ[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Тайна 7 сестёр (2017)
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. http://www.imdb.com/title/tt1536537/
  4. Toronto: Netflix Buys ‘What Happened to Monday?’ With Noomi Rapace (EXCLUSIVE) — 2016.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 https://web.archive.org/web/20210119180708/https://www.netflix.com/title/80146805
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  7. What Happened To Monday? (2017) Financial Information
  8. Richford, Rhonda (2015 թ․ հուլիսի 31). «Willem Dafoe Joins Glenn Close, Noomi Rapace in 'What Happened to Monday'». Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին. «The Oscar-nominee boards the sci-fi thriller as it starts principal photography in Romania.»
  9. Setoodeh, Ramin; Lang, Brent. «Toronto: Netflix Buys 'What Happened to Monday?' With Noomi Rapace (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  10. «'Seven Sisters' Trailer Shows off Noomi Rapace's Strong 'Orphan Black' Vibes». 2017 թ․ հունիսի 2.
  11. Clark Collis (2017 թ․ հուլիսի 31). «Noomi Rapace Plays Seven Roles In Exclusive 'What Happened to Monday' Trailer». Entertainment Weekly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.
  12. 12,0 12,1 Jaafar, Ali (2015 թ․ հուլիսի 31). «Willem Dafoe Joins Noomi Rapace In 'What Happened To Monday?' Sci-Fi Pic». Deadline.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.
  13. 13,0 13,1 13,2 Keslassy, Elsa (2015 թ․ հուլիսի 31). «Willem Dafoe Joins Noomi Rapace, Glenn Close in 'What Happened To Monday'». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.
  14. Lincoln, Ross A. (2015 թ․ հոկտեմբերի 6). «Robert Wagner Joins Sci-Fi Thriller 'What Happened To Monday'; 'Little Pink House' Adds Jeanne Tripplehorn & Callum Keith Rennie». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.
  15. Kohn, Eric (2017 թ․ օգոստոսի 2). «Isabelle Huppert, Noomi Rapace, and Bodybuilders: 7 Must-See Summer Movies From the 2017 Locarno Film Festival». IndieWire. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.