Ինեսե Լիբինյա Էգներե (լատիշ․՝ Inese Lībiņa-Egnere, սեպտեմբերի 25, 1977(1977-09-25), Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի իրավաբան, քաղաքական և պետական գործիչ։ «Միասնություն» կուսակցության անդամ է, որը մտնում է «Նոր միասնություն» կուսակցությունների միավորման մեջ։ Լատվիայի արդարադատության նախարար 2022 թվականի դեկտեմբերի 14-ից։ Լատվիայի XI—XIV Սեյմի պատգամավոր (2011-2022), Լատվիայի XI-XIII Սեյմի նախագահության անդամ (խոսնակի տեղակալ) (2012-2022)[2][3]։

Ինեսե Լիբինյա Էգներե
 
Կուսակցություն՝ Reform Party? և Unity?[1]
Կրթություն՝ Լատվիայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 25, 1977(1977-09-25) (46 տարեկան)
Ծննդավայր Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Լատվիա

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1977 թվականի սեպտեմբերի 25-ին Ռիգայում։

1996 թվականին ավարտել է Լիեպայայի 5-րդ միջնակարգ դպրոցը։ 2001 թվականին ավարտել է Լատվիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Կրթությունը շարունակել է Գերմանիայի Ֆրայբուրգ իմ Բրայսգաու քաղաքի Ալբերտի և Լյուդվիգի անվան համալսարանում, որտեղ 2002 թվականին ստացել է իրավագիտության մագիստրոսի աստիճան (ԼԼ.M.)՝ գերազանցությամբ (summa cum laude): 2007 թվականին ստացել է իրավագիտության դոկտորի աստիճան (Dr.iur.) Լատվիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում[3][4]։

1999-2001 թվականներին աշխատել է Լատվիայի սահմանադրական դատարանի դատավորի օգնական[3]։

2002-2007 թվականներին աշխատել է միջազգային խմբի մեջ մտնող Liepa, Skopiņa / Borenius երդվյալ փաստաբանների բյուրոյում՝ որպես փաստաբան[3]։

2004 թվականի սեպտեմբերից Լատվիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ[3][4]։

2007-2011 թվականներին՝ Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի իրավական հարցերով խորհրդական[3]։

Իրավունքի ոլորտում մի շարք մենագրությունների և հրապարակումների հեղինակ[3]։

Բացի մայրենի լատվիերենից, տիրապետում է ռուսերեն, գերմաներեն և անգլերեն լեզուներին[3]։

Քաղաքական գործունեություն խմբագրել

2011 թվականին անդամակցել է նախկին նախագահ Վալդիս Զատլերսի հիմնադրած Զատլերսի բարեփոխումների կուսակցությանը։

2011 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրվել է Լատվիայի Սեյմի պատգամավոր՝ Կուրզեմե ընտրատարածքում Բարեփոխումների կուսակցության ցուցակով։ Դարձել է իրավաբանական հարցերով կոմիտեի նախագահության անդամ և Եվրոպայի հարցերով կոմիտեի անդամ։ 2012 թվականի հունիսի 14-ին ընտրվել է Լատվիայի Սեյմի նախագահության անդամ (խոսնակի տեղակալ)[5]։

2014 թվականի մայիսին վարչության և խմբակցության կոչով Բարեփոխումների կուսակցության մի խումբ նախարարների և պատգամավորների հետ անդամակցել է «Միասնություն» կուսակցությանը[6]։

2014 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրվել է Լատվիայի XII Սեյմի պատգամավոր «Միասնության» ցուցակով։ Դարձել է Լատվիայի Սեյմի նախագահության անդամ (խոսնակի տեղակալ), Սեյմի իրավաբանական հանձնաժողովի նախագահության անդամ, 2018 թվականին՝ Սեյմի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ և Սեյմի Իրավաբանական հանձնաժողովի դատական քաղաքականության ենթակոմիտեի նախագահ[7]։

2018 թվականին ստեղծվել է «Նոր միասնություն» կուսակցական միավորումը։ 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրվել է Լատվիայի XIII Սեյմի պատգամավոր «Նոր միասնության» ցուցակով։ Եղել է Սեյմի Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահության անդամ, Սեյմի իրավաբանական հանձնաժողովի անդամ, Սեյմի իրավաբանական հանձնաժողովի դատական քաղաքականության ենթակոմիտեի նախագահ[4]։ Եղել է Լատվիայի XIII Սեյմի նախագահության անդամ (փոխխոսնակ)[2][8]։ 2022 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրվել է Լատվիայի XIV Սեյմի պատգամավոր՝ «Նոր միասնության» ցուցակով։ Եղել է կայուն զարգացման հանձնաժողովի անդամ և մարդու իրավունքների և հասարակայնության հետ կապերի հանձնաժողովի նախագահության անդամ[3][9]։

Եղել է Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության անդամ, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում լատվիական պատվիրակության ղեկավար (2011-2022)[3][4][8][10]։

2022 թվականի դեկտեմբերի 14-ին ստացել է Լատվիայի արդարադատության նախարարի պորտֆելը երկրորդ կառավարությունում՝ վարչապետ Կրիշյանիս Կարինշի ղեկավարությամբ («Նոր միասնություն»)։ Պահպանել է իր պաշտոնը կոալիցիոն կառավարությունում վարչապետ Էվիկա Սիլինիի ղեկավարությամբ («Նոր միասնություն»), որը հաստատվել է Լատվիայի Սեյմի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 15-ին[3][11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://vienotiba.lv/inese_libina_egnere
  2. 2,0 2,1 «Prezidijs» (լատվիերեն). Latvijas Republikas Saeima. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 17-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 «Inese Lībiņa-Egnere» (լատվիերեն). Ministru kabinets. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 17-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Inese Lībiņa-Egnere» (լատվիերեն). 14. Saeimas vēlēšanas. 2022 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 17-ին.
  5. «Inese Lībiņa-Egnere» (լատվիերեն). Latvijas Republikas Saeima. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 17-ին.
  6. «Партия реформ призвала всех своих министров и депутатов вступить в «Единство»». Delfi. 2014 թ․ մայիսի 14. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 17-ին.
  7. «Inese Lībiņa-Egnere» (լատվիերեն). Latvijas Republikas Saeima. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 17-ին.
  8. 8,0 8,1 «Inese Lībiņa-Egnere» (լատվիերեն). Latvijas Republikas Saeima. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 17-ին.
  9. «Inese Lībiņa-Egnere» (լատվիերեն). Latvijas Republikas Saeima. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 17-ին.
  10. «Inese Lībiņa-Egnere» (անգլերեն). Parliamentary Assembly. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 17-ին.
  11. Антоненко, Оксана (2023 թ․ սեպտեմբերի 15). «В Латвии утверждено новое правительство. Без националистов и с либералами». Русская служба Би-би-си. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինեսե Լիբինյա Էգներե» հոդվածին։