Ինգա Աբելե

լատվիացի արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ

Ինգա Աբելե (լատիշ․՝ Inga Ābele, հոկտեմբերի 5, 1972(1972-10-05)[1], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ։

Ինգա Աբելե
Ծնվել էհոկտեմբերի 5, 1972(1972-10-05)[1] (51 տարեկան)
ԾննդավայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և բանաստեղծուհի
Քաղաքացիություն Լատվիա
Ինգա Աբելե Վիքիդարանում

Իր պիեսներում և պատմվածքներում խիստ դրամատիկորեն ներկայացնում է ժամանակն ու քաղաքային միջավայրը, մարդուն։ «Թուխ եղնիկներ», «Մետաղյա խոտ», «Հասմիկ», «Դպրոց» և «Կղզի» պիեսները բեմադրվել են Լատվիայի տարբեր թատերաբեմերում, ինչպես նաև՝ Գերմանիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Հունաստանում։ «Գիշերային պրագմատիկը» բանաառեղծություների ժողովածուն լույս է տեսել 2000 թվականին։ Պատմվածքները լույս են տեսել «Ջրհորի տունը» (1999), «Ձյան ժամանակների նշանները» (2008) «Իշամեղուներ և մրջյուններ» (2010) վերնագրերով ժողովածուներում։

«Մակընթացություն» վեպը 2008 թվականին արժանացել է Տարվա գրական մրցանակին, իսկ 2009 թվականին՝ Բալթյան ասամբլեայի մրցանակին։

Նրա «Սիրո տարիներ» պատմվածքը 2003 թվականին ընդգրկվել է «Նորավեպեր առանց սահմանների։ Երիտասարդ գրողները երիտասարդ Եվրոպայի համար» Եվրոպայի 25 երկրի երիտասարդ գրողների պատմվածքների ժողովածուում, որը լույս է տեսել Իտալիայում իտալերենով և ժողովածուում ընդգրկված հեղինակների մայրենի լեզուներով։

«Իշամեղուներ և մրջյուններ» պատմվածքը համանուն ժողովածուից 2010 թվականին ընդգրկվել է «Եվրոպական լավագույն արձակ 2010» անթոլոգիայում։

Ապրում է Ռիգայում[2]։

Ինգա Աբելեն հայերեն խմբագրել

  • Իշամեղուներ և մրջյուններ։ Լատվիայի ժամանակակից արձակ, Ե., «Անտարես», 2013, էջ 5-14։ Լատվիերենից թարգմ.՝ Նաիրա Խաչատրյան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. Լատվիայի ժամանակակից արձակ, Ե., «Անտարես», 2013, էջ 4։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգա Աբելե» հոդվածին։