Ինան Սելչուկ (թուրքերեն՝ Selçuk İnan, փետրվարի 10, 1985(1985-02-10)[1][2], Ալեքսանդրետտա, Հաթայի մարզ, Թուրքիա), թուրք ֆուտբոլիստ, Թուրքիայի հավաքականի և «Գալաթասարայի» կիսապաշտպան։ Կատարում է հրաշալի տուգանային հարվածներ, լավ է դիտում դաշտը և կատարում է լավ փոխանցումներ։

Ինան Սելչուկ
թուրքերեն՝ Selçuk İnan
Անձնական տվյալներ
Ազգությունը թուրք
Քաղաքացիությունը Թուրքիա Թուրքիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 10, 1985(1985-02-10)[1][2] (39 տարեկան)
Ծննդավայր Իսկենդերուն, Թուրքիա
Հասակ 181 սմ
Քաշ 74 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Թուրքիա Գալաթասարայ
Համար 8
Պատանեկան կարիերա
1999-2000 Թուրքիա Կարագակսպոր
2000-2002 Թուրքիա Դարդանելսպոր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002-2005 Թուրքիա Դարդանելսպոր 76 (6)
2005-2008 Թուրքիա Մանիսասպոր 75 (11)
2008-2011 Թուրքիա Տրաբզոնսպոր 93 (6)
2011-մ.հ. Թուրքիա Գալաթասարայ 142 (30)
Ազգային հավաքական
2001 Թուրքիա Թուրքիա (մինչև 16) 2 (0)
2001 Թուրքիա Թուրքիա (մինչև 17) 8 (2)
2002 Թուրքիա Թուրքիա (մինչև 19) 12 (5)
2002-2004 Թուրքիա Թուրքիա (մինչև 19) 34 (5)
2004-2005 Թուրքիա Թուրքիա (մինչև 20) 8 (1)
2005-2007 Թուրքիա Թուրքիա (մինչև 21) 7 (0)
2007-մ.հ. Թուրքիա Թուրքիա 48 (8)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Կարիերայի սկիզբ խմբագրել

Ինան Սելչուկը սկսել է ֆուտբոլ խաղալ «Կարագակսպորի» և «Դարդանելսպորի» պատանեկական թիմերում։ «Դարդանելսպորի» մեծերի թիմում նշել է նորամուտը պրոֆեսիոնալ ֆուտբոլ։ Դա տեղի է ունեցել 2002 թվականի դեկտեմբերի 1-ին «Անտալյասպորի» դեմ խաղում, որտեղ Ինանը ընդամենը 17 տարեկան էր։ Այդ հանդիպման ժամանակ էլ խփել է իր առաջին գոլը։

3 մրցաշրջան «Դարդանելսպորի» կազմում անցկացնելուց հետո տեղափոխվում է «Մանիսասպոր», որտեղ հանդես է գալիս մինչև 2008 թվականը, երբ պայմանագիր է կնքում «Տրաբզոնսպորի» հետ։ «Մանիսասպոր» տեղափոխվելուց հետո Ինանը հնարավորություն է ունենում իրեն դրսևորելու Թուրքիայի հավաքականում։

«Տրաբզոնսպոր» խմբագրել

Նոր ակումբի կազմում առաջին մրցաշրջանում Ինան Սելչուկը անցկացնում է 32 խաղ և աչքի է ընկնում խփած գոլերով, ակումբին օգնում է 3-րդ տեղը զբաղեցնել թուրքական ՍուպերԼիգայում և դուրս գալ Եվրոպայի Լիգա։ Հաջորդ մրցաշրջանում կայացավ նրա նորամուտը եվրոգավաթում։ Թուրքիայի 2009-10 մրցաշրջանում անցկացրեց 28 հանդիպում, որտեղ խփեց 2 գոլ, և կրկին հայտնվեց եվրոգավաթում։ Զուգահեռաբար հաղթեց Թուրքիայի գավաթում։ Վերջին մրցաշրջանը «Տրաբզոնսպորի» կազմում Ինանի համար ամենահաջողը եղավ։ Նա ակումբի հետ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և ստացավ թույլտվույթուն մասնակցելու Չեմպիոնների Լիգային։ Երեք մրցաշրջանում միասին անցկացրեց 93 խաղ և խփեց 7 գոլ։

«Գալաթասարայ» խմբագրել

2011 թվականի մայիսի 25-ին Ինան Սելչուկը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվում է «Գալաթասարայ»[3]։ Առաջին իսկ մրցաշրջանում ակումբի հետ դառնում է Թուրքիայի չեմպիոն։ Նաև ստանում է պարգևներ (առաջնության լավագույն ասիստենտ, լավագույն կիսապաշտպան, թուրքիայի առաջնության 2011-12 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ)։ Երկու մրցաշրջանում հիմնական կազմում անցկացնում է 70 խաղ և դառնում 19 գոլի հեղինակ։

Ակումբային վիճակագրություն խմբագրել

Կաղապար:/Լիգա
Ելույթներ Լիգա Պետույթան գավաթ Լիգայի գավաթ Եվրոգավաթ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Դարդանելսպոր Առաջին Լիգա 2002-03 20 2 1 - 21 2
2003-04 14 - 14 0
Առաջին Լիգա 2004/05 27 2 1 - 28 2
Առաջին Լիգա 2005-06 15 2 15 2
Ընդհանուր 76 6 2 - 78 6
  Մանիսասպոր ՍուպերԼիգա 2005-06 13 3 13 3
ՍուպերԼիգա 2006-07 32 3 7 - 39 3
ՍուպերԼիգա 2007-08 30 5 4 1 34 6
Ընդհանուր 75 11 11 1 86 12
  Տրաբզոնսպոր ՍուպերԼիգա 2008-09 32 3 4 - 36 3
ՍուպերԼիգա 2009-10 28 2 10 - 2 - 40 2
ՍուպերԼիգա 2010-11 33 2 2 - 2 - 37 2
Ընդհանուր 93 7 16 - 4 - 113 7
  Գալաթասարայ ՍուպերԼիգա 2011-12 39 13 1 - 40 13
ՍուպերԼիգա 2012-13 31 6 1 1 10 - 42 7
ՍուպերԼիգա 2013-14 3 - 3 0
Ընդհանուր 73 19 1 - 1 1 10 - 85 20
Ամբողջ կարիերա 317 43 30 1 1 1 14 - 362 45

Հավաքական խմբագրել

Խաղացել է Թուրքիայի հավաքականի բոլոր տարիքային հավաքականներում։ 2007 թվականից հանդես է գալիս Թուրքիայի հիմնական կազմում։ Ինանի նորամուտը տեղի է ունեցել 2007 թվականի հոկտեմբերի 13-ին Մոլդովայի հավաքականի դեմ խաղում[4]։ Առաջին գոլը ազգային հավաքականում խփել է 2012 թվականի մայիսի 24-ին Վրաստանի հավաքականի դարպասին[5]։

Գոլերը հավաքականում խմբագրել

# Ամսաթիվ Վայր Մրցակից Հաշիվ Ընդհանուր Առաջնություն
1. 24 մայիսի, 2012 թ. Ռեդ Բուլ Արենա, Զալցբուրգ, Ավստրիա   Հունաստան 1-3 1-3 ԸՆկերական խաղ
2. 11 սեպտեմբերի, 2012 թ. Թյուր Տալեկոմ Արենա, Ստամբուլ, Թուրքիա   Էստոնիա 3-0 3-0 ԱԱ 2014-ի խաղ
3. 22 մարտի, 2013 թ. Կոմունալ, Անդորրա դե Լավելա, Անդորրա   Անդորրա 1-0 2-0 ԱԱ 2014-ի խաղ
4. 28 մայիսի, 2013 թ. Շաուինսլանդ Ռայզեն Արենա, Դույսբուրգ, Գերմանիա   Լատվիա 0-2 3-3 Ընկերական խաղ
5. 13 հոկտեմբերի, 2015 թ. Բույյուկեշիր, Կոնյա, Թուրքիա Կաղապար:Դրոշավորում/Իսալնդիա 1-0 1-0 Եվրո 2016-ի նախընտրական փուլ

Նվաճումներ խմբագրել

  «Տարդզոնսպոր»
  • Թուրքիայի գավաթի հաղթող - 2009-10
  • Թուրքիայի Սուպերգավաթի հաղթող - 2010
  «Գալաթասարայ»
  • Թուրքիայի չեմպիոն - 2011-2012, 2012/2013, 2014-15
  • Թուրքիայի Սուպերգավաթի հաղթող (3) - 2012, 2013, 2015
  • Emirates Cup - 2013
  • Թուրքիայի գավաթի հաղթող - 2013-/14
Անձնական
  • Թուրքիայի առաջնության լավագույն ասիստենտ - 2011-12 (16 գոլային փոխանցում)
  • Տարվա լավագույն կիսապաշտպան - 2011-12[6]
  • Առաջնության լավագույն ֆուտբոլիստ - 2011-12[7]
  • UEFA-ի վարկածով Թուրքիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2012[8]
  • 2012 - 11 լավագույն տուգանային իրացնողներից մեկն է (6-րդ տեղ) (Bleacher Report-ի վարկածով)[9]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. New Arrival at Galatasaray(անգլերեն)
  4. «Moldova v Turkey, 13 October 2007 - international match report». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
  5. «Georgia v Turkey, 24 May 2012 - international match report». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
  6. «Yılın yeteneği Semih Kaya... - Fanatik.com.tr». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
  7. «Season review: Turkey - UEFA.com». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  9. World Football: 11 Free Kick Masters | Bleacher Report

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սելչուկ Ինան» հոդվածին։