Իկարոսը և իմաստունները (ռուս.՝ Икар и мудрецы), 1976 թվականին նկարահանված լակոնիկ նկարված մուլտֆիլմ-առակ, որի ռեժիսորը Ֆեոդոր Խիտրուկն է[2]։

Իկարոսը և իմաստունները
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՖյոդոր Խիտրուկ
ՍցենարիստՖյոդոր Խիտրուկ
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն8 րոպե[1]
Թվական1976

Սյուժե

խմբագրել

Անտիկ աշխարհում կյանքը ընթանում է հանգիստ և դանդաղ։ Ամեն մեկը իր տեղն արդեն գտել է կյանքում։ Մարդիկ ազատ ժամանակը նվիրում են փիլիսոփայական զրույցներին` գոյության իմաստին և այլնին։ Բայց նրանց մեջ ապրում է մի տարօրինակ մարդ` Իկարոսը, որը փորձում է կյանքի կոչել զարգացած անտիկ հանրության տեսանկյունից խելահեղ մի միտք, այն է` սովորել թռչունների նման թռչել։

Նրա բոլոր փորձերն ավարտվում են երկնքից երկիր վայր ընկնելով։ Յուրաքանչյուր այդպիսի անկման ժամանակ մի իմաստուն ասում է մի անհերքելի ճշմարտություն, օրինակ՝ «Quod licet Jovi, non licet bovi» («Այն, ինչը թույլատրված է Յուպիտերին, թույլատրված չէ ցլին»)։ Նման ասացվածքները վերածվում են գրանիտային հուշարձանների և ընկնում Իկարոսի գլխին։ Բայց մի անգամ հրաշք է տեղի ունենում, և Իկարոսը բարձրանում է դեպի երկինք։ Իկարոսի թռիչքն ուղեկցվում է Շանդոր Կալոշի երաժշտությամբ։ Սա իմաստունների հասարակության համար ցնցում էր, բայց նրանք այնքան շատ բառեր են արտաբերում, որ դրանք ուժեղ ամպեր են ստեղծում և կործանում են Իկարոսին։

Որոշ ժամանակ անց, իմաստուններն իրենց հարկաբաժինները կառուցում են Իկարոսի մահվան հիշատակին նվիրված հուշարձանի շուրջը, որտեղ նրանք պատմում են աշակերտներին իրենց ճշմարտությունների վերաբերյալ, որոնք սահմանափակումների մասին են։ Բայց մի աշակերտ առանձնանում է խմբից և ստեղծում իր թևերը՝ դառնալով Իկարոսի գաղափարական շարունակողը։

Ֆիլմի վրա աշխատել են

խմբագրել
  • Նկարահանող խմբի տնօրեն` Լյուբով Բուտիրինա
  • Խմբագիր` Արկադի Սնեսարև
  • Մոնտաժող` Իզաբելլա Գերասիմովա
  • Օգնականներ` Տատյանա Լիտկո, Լյուդմիլա Կոշկինա
  • Տեքստը կարդում է Յակոբ Սմոլենսկին

Մուլտֆիլմում օգտագործված լատինական ասացվածքներ

խմբագրել
  • լատին․՝ Quod licet Jovi, non licet bovi, Այն, ինչ թույլատրված է Յուպիտերին, թույլատրված չէ ցլին
  • լատին․՝ Pes sic tendatur ne lodix protereatur, Ոտքերդ վերմակիդ համապատասխան ձգիր
  • լատին․՝ Festina lente, Դանդաղ գնաս, շատ կգնաս
  • լատին․՝ Mensura omnium rerum optima, Ամեն ինչը չափի մեջ է գեղեցիկ
  • լատին․՝ Est avis in dextra (melior quam quattuor extra), Ավելի լավ է երաշտահավը ձեռքում (քան կռունկը երկնքում)
  • լատին․՝ Homo proponit sed deus disponit, Ամեն ծղրիդ իր քայլը գիտի (Մարդը ենթադրում է, Աստված` որոշում)
  • լատին․՝ Ne sutor supra crepidam (judicet), Կոշկակարը ավելի բարձր չէ, քան կոշիկը
  • լատին․՝ Via trita via tuta, Ծեծված ուղին անվտանգ է (Գլխից վեր չես թռչի)
  • լատին․՝ Quo altior gradus tanto profundior casus, Ինչքան շատ ես բարձրանում, այնքան խորն ես ընկնում
  • լատին․՝ Bene qui stat non moveatur, Ով լավ է կանգնած, նա կարիք չունի շարժվելու

Թերություններ

խմբագրել
  • Երրորդ իմաստունը արտաբերում է Festina lente արտահայտությունը, (Դանդաղ գնաս, հեռու կգնա), բայց երբ նա հասնում է այն տեղը, որտեղ գտնվում են քարե սալիկները, որոնց վրա գրված են արտահայտություններ, նա աշակերտների հետ գտնվում է այն սալիկի կողքին, որի վրա գրված է Quo altior gradus tanto profundior casus, (Ինչքան շատ ես բարձրանում, այնքան խորն ես ընկնում)։

Հրատարակում

խմբագրել

Մուլտֆիլմը DVD ձևաչափով բազմիցս թողարկվել է մուլտֆիլմերի հավաքածուներում.

  • «Կախարդական թևեր» (Սոյուզմուլտֆիլմ) հավաքածու, սկավառակուն ընդգրկված են եղել հետևյալ մուլտֆիլմերը. «Սագեր և կարապներ», (1949), «Կախարդական թռչուն», (1953), «Իկարոսը և իմաստունները», (1976), «Ֆաետոնը` արևի որդին» (1972), «Պարուհին նավի վրա», (1969), «Քեռի Մարաբուի թևերը», (1969), «Նախկինում մենք թռչուններ էինք», (1982), «Մարդ օդում» (1993)[3]։

Պարգևատրումներ

խմբագրել

1977 թվական` Χ Համամիութենական կինոփառատոն Ռիգայում, մուլտֆիլմերի անվանակարգի 2-րդ մրցանակ[4]։

Մուլտֆիլմի մասին

խմբագրել
  Մուլտֆիլմը հուզիչ, պարզհոգի Իկարոսի մասին է, որը ոչնչացվել է ձանձրալի իմաստունների կողմից[5]։  

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Internet Movie Database — 1990.
  2. Асенин С.В. «Пути советской мультипликации». Արխիվացված 2014-02-04 archive.today «Мир Мультфильма», 3d-master.org.
  3. DVD Волшебные крылья
  4. «Всесоюзный кинофестиваль». КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с.82-83.
  5. Русская анимация: продолжение следует

Գրականություն

խմբագրել
  • Хитрук Ф.С. «Разговор о профессии» — Статья в книге-сборнике:

Асенин С. Мудрость вРодился в семье педагога, историка и лингвиста. Изучал философию в Московском и Санкт-Петербургском университетах. Учительствовал гимназиях в Радоме, Кельце, Сувалках и Варшаве. Преподавал литературу, историю, географию и иностранные языки.ымысла. Мастера мультипликации о себе и своём искусстве. М. Искусство, 1983, 207с., Тираж 25 000 экз.

Արտաքին հղումներ

խմբագրել