Կախարդական թռչուն
«Կախարդական թռչուն» (ռուս.՝ «Волшебная птица»), խորհրդային նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված 1953 թվականին ռեժիսոր Վիկտոր Գրոմովի կողմից «Փայտե արծիվ» ռուսական ժողովրդական հեքիաթի մոտիվներով։ Ռեժիսորի մի քանի հայտնի գրաֆիկական աշխատանքներից մեկն է։
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Վիկտոր Գրոմով |
Սցենարիստ | Նիկոլայ Ռոժկով |
Հնչյունավորում | Բորիս Տերենտև և Անաստասիա Զուևա |
Բեմադրող նկարիչ | Ալեքսանդր Վինոկուրով, Կոնստանտին Չիկին և Գենադի Ֆիլիպով |
Երաժշտություն | Անատոլի Նովիկով |
Երկիր | ![]() |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 1242 s |
Թվական | 1953 |
Սյուժե
խմբագրելՄի գյուղում ապրում էր ատաղձագործական արհեստի ճանաչված վարպետներ, և նրանցից ամենահմուտը Նիկիտան էր։ Նա ուներ ենթավարպետ՝ Իվանը, որը դեռ չէր կարողանում ցույց տալ հյուսնության հրաշքներ, բայց փոխարենը նվագում էր բալալայկա ու երգում այնպես, որ ամբողջ գյուղը ձայնակցում էր։ Նույն գյուղում ապրում էր բոյարուհին իր ծույլ որդու հետ, որը մի անգամ ցանկություն է հայտնում ամուսնանալ գեղեցկուհի Նատալյայի հետ, որը հայտնի ժանեկագործուհի էր Օզյորսկից։ Նատալյան ուներ մի պայման, որ ինքը կամուսնանա միայն նրա հետ, ով վարպետությամբ կգերազանցի իրեն։ Այդ ժամանակ բոյարուհին արպետներին հրամայում է պատրաստել արտասովոր իրեր, որպեսզի ամուսնացնի որդուն։
Վարպետները մինչև նշանակված ժամանակը պատրաստում են պահանջված իրերը, սակայն Իվանը չի ցանկանում զիջել Նատալյային, որի հետ ինքն էր երազում ամուսնանալ։ Նա առաջ է անցնում բոյարի որդուց ու Նիկիտայի հետ պատրաստած հրաշք թռչունի օգնությամբ թռչում Օզյորսկ՝ աղջկա մոտ։ Նատալյային դուր է գալիս Իվանի երաժշտական վարպետությունը, և նա համաձայնում է ամուսնանալ տղայի հետ։ Նրանք հարսանիք են անում, սակայն ստիպված են լինում կիսատ թողնել ուրախությունն ու շտապել Իվանի գյուղ՝ փրկելու Նիկիտային, որին, ինչպես իմանում են, բոյարուհին հրամայել էր գլխատել։ Նրանք կարողանում են ժամանակին հասնել գյուղ և փրկել Նիկիտային, իսկ բոյարուհի ու իր որդին արժանի պատիժ են ստանում։
Ստեղծողներ
խմբագրելՍցենարի հեղինակ | Նիկոլայ Ռոժկով |
Բեմադրող ռեժիսոր | Վիկտոր Գրոմով |
Կոմպոզիտոր | Անատոլի Նովիկով |
Երգերի տեքստի հեղինակ | Լև Պոզդնեև |
Բեմադրող նկարիչներ | Ալեքսանդր Վինոկուրով, Կոնստանտին Չիկին, Գենադի Ֆիլիպով |
Ռեժիսորի օգնական | Իգոր Պոդգորսկի |
Նկարչի օգնական | Մ. Ալեքսեև |
Տեխնիկական օգնական | Գալինա Լյուբարսկայա |
Օպերատորներ | Ա. Աստաֆև, Ն. Սոկոլովա |
Հնչյունային օպերատոր | Նիկոլայ Պրիլուցկի |
Մոնտաժող | Վ. Եգորովա |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Ելիզավետա Կոմովա, Վլադիմիր Դանիլևիչ, Բորիս Չանի, Նիկոլայ Ֆեոդորով, Վադիմ Դոլգիխ, Ռոման Դավիդով |
Նկարիչ-դեկորատորներ | Վերա Ռոջերո, Ելենա Տանենբերգ, Իրինա Տրոյանովա, Կոնստանտին Մալիշև |
Դերերը հնչյունավորել են | Անաստասիա Զուևա (Բոյարուհի), Ինեսա Դրովոսեկովա, Բորիս Տերենտև, Նիկոլայ Նիկիտիչ, Դմիտրի Պավլովսկի |
- Ստեղծողները նշված են ըստ մուլտֆիլմի տիտրերի։
Թողարկում DVD-ով
խմբագրելՄուլտֆիլմը բազմիցս թողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի տարբեր հավաքածուներում.
- «Կախարդական թևեր» (ռուս.՝ «Волшебные крылья»), Սոյուզմուլտֆիլմ, սկավառակում ընդգրկված մուլտֆիլմեր՝ «Սագեր-կարապներ» (ռուս.՝ «Гуси-лебеди», 1949), «Կախարդական թռչուն» (1953), «Իկարոսն ու իմաստունները» (ռուս.՝ «Икар и мудрецы», 1976), «Ֆայետոնը՝ Արևի որդին» (ռուս.՝ «Фаэтон — сын Солнца», 1972), «Պարուհին նավի վրա» (ռուս.՝ «Балерина на корабле», 1969), «Մարաբու քեռու թևերը» (ռուս.՝ «Крылья дядюшки Марабу», 1969), «Նախկինում մենք թռչուններ ենք եղել» (ռուս.՝ «Прежде мы были птицами», 1982), «Մարդն օդում» (ռուս.՝ «Человек в воздухе», 1993)[1],
- «Մեր բարի հեքիաթները» (ռուս.՝ «Наши добрые сказки», թողարկում 1), բովանդակություն՝ «Ալվան ծաղիկը» (ռուս.՝ «Аленький цветочек», 1952), «Ընկույզի ճիպոտիկ» (ռուս.՝ «Ореховый прутик», 1955), «Վերլիոկա» (ռուս.՝ «Верлиока», 1957), «Կախարդական թռչուն» (1953)[2]։
Տես նաև
խմբագրել- «Թռչող նավը» – 1979 թվականին ռեժիսոր Գարրի Բարդինի կողմից ստեղծված մուլտֆիլմ, որն ունի նմանատիպ սյուժե։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրելФильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 2. — М.: Госкиноиздат, 1952. — 184 с. — 45 000 экз.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Կախարդական թռչուն»(անգլ.) Big Cartoon DataBase կայքում
- Կախարդական թռչուն (1953)» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում