Իլյա Լագուտենկո
Իլյա Իգորի Լագուտենկո (ռուս.՝ Илья́ И́горевич Лагуте́нко, հոկտեմբերի 16, 1968[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ռոք-երաժիշտ, «Մումիյ Տրոլլ» (ռուս.՝ Мумий Тролль) խմբի հիմնադիրն ու առաջատարը։ Մասնագիտությամբ արևելագետ է։ Պարգևատրվել է «Վլադիվոստոկի առջև մեծ ավանդի համար» օրդենով[2]։
Իլյա Լագուտենկո | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ռուս.՝ Илья Игоревич Лагутенко |
Ի ծնե անուն | ռուս.՝ Илья Игоревич Лагутенко |
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1968 (56 տարեկան), Մոսկվա![]() Մոսկվա, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | ռոք |
Մասնագիտություն | դերասան, երգիչ, կոմպոզիտոր, կինոդերասան, բանաստեղծ, նկարիչ, կիթառահար, թարգմանիչ, գրող և արևելագետ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | կիթառ, ստեղնաշարային գործիքներ, վոկալ և բաս կիթառ |
Գործունեություն | 1983–ներկա |
Լեյբլ | Real Records |
Կրթություն | Հեռավորարևելյան դաշնային համալսարան |
Անդամակցություն | Q111043800? |
Կապված | Մումիյ Տրոլլ |
Պարգևներ | |
Կայք | www.mumiytroll.com |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԼագուտենկոն ծնվել է 1968 թվականի հոկտեմբերի 16-ին Մոսկվայում։ 1969 թվականին, երբ կույրաղիքի հեռացման անհաջող վիրահատության պատճառով մահանում է իր հայրը՝ ճարտարապետ Իգոր Լագուտենկոն[3], վեց ամսական Իլյայի ընտանիքը տեղափոխվում է իր մայրական հայրենի քաղաք Վլադիվոստոկ[4]։
Կրթություն
խմբագրելԻլյան հաջողաբար սովորել է Վլադիվոստոկի № 9 չիներենի խորացված ուսուցմամբ միջնակարգ դպրոցում։ Երգել է մանկական երգչախմբում։ Իր առաջին «Բոնի Պի» խումբը ստեղծել է պատանեկան տարիքում։ Ավարտել է Հեռավոր Արևելքի պետական համալսարանի արևելագիտական ֆակուլտետը[5]։
Մումիյ Տրոլլ
խմբագրել1983 թվականին հիմնում է «Մումիյ Տրոլլ» ռոք-խումբը։ Այնուհետև ծառայության է անցնում Խաղաղօվկյանոսյան ռազմական նավատորմում։ Աշխատել է Չինաստանում և Մեծ Բրիտանիայում որպես կոմերցիոն ֆիրմաների խորհրդական։
«Մումիյ Տրոլլ» խումբը վերսկսել է իր գործունեությունը 1990-ականների վերջում, 1997 թ. ապրիլի 24-ին թողարկելով «Մորսկայա» ալբոմը։
Իլյա Լագուտենկոն փորձում է իրեն կինոմատոգրաֆիայում, որպես երաժիշտ, այնուհետև՝ դերասան։ Որպեսզի «ապահովի» ռուսական երաժշտության ապագան, իր մտահաղությամբ ստեղծվել է ստեղծագործական անձանց համար նախատեսված Ռուսաստանի առաջին սոցիալական ցանցը ` ikra.tv:
Ազատ ժամանակ Իլյան գրքեր է գրում։ 2009 թ. աշխատել է «Ճամփորդությունների գիրք» չորս մասից բաղկացած գրքի վրա, նվիրված «Մումիյ Տրոլլ» խմբի ճամփորդություններին։
Ընտանիք
խմբագրել- Հայր - Իգոր Վասիլիի Լագուտենկո - ճարտարապետ
- Խորթ հայր - Կիբիտկին - ծավային կապիտան[6]
- Մայր - Ելենա Բորիսի Կիբիտկինա - նկարիչ-մոդելավորող
- Քույր - Մարիա Կիբիտկինա
- Տատիկ - Վերոնիկա Իոսիֆի Տուր - Մոսկվայի համալսարանի դասախոս[7]
- Պապիկ - Վիտալի Պավելի Լագուտենկո - ազգությամբ՝ բելառուս, ճարտարապես, Կ-7 սերիայի բնակելի շենքերի հեղինակ[8]։
- Պապիկ - Նիկոլայ Իվանի Սավչեննկո - ԲՈՒՀ-ի ռեկտոր Վլադիվոստոկում.[9].
- Նախապապ (հայրական կողմից) - լեհական ինտելիգենտ ընտանիքից, Ռուսաստան է տեղափոխվել Լեհաստանից Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ 20 տարի անց գնդակահարվել է բոլշևիկների կողմից «ճապոնա-գերմանա-լեհական լրտեսության» համար մեղադրանքով[10]։
- Նախատատ (մայրական կողմից) - ևս լեհական ընտանիքից, որը Չինաստանից տեղափոխվել է Ռուսաստան, հետո կրկին վերադարձել Չինաստան։ Պատերազմից հետո բնակվել են Մագադանում, որտեղ ծնվել են երաժշտի տատիկն ու մայրը։
Անձնական կյանք
խմբագրել- Առաջին կինը (1987 - 2003) - Ելենա Լագուտենկո (Տրոյնովսկայա), «Բրատյա Գրիմմ» խմբի մենեջեր[11][12][13]
- Զավակ - Իգոր Լագուտենկո (ծնվ. 17.05.1988), սովորել է Լոնդոնում.
- Երկրորդ կինը (2007 - 2008) - Աննա Ժուկովա (ծնվ. 1979 թ.)[14][15], մարմնամարզիկ և մոդել[16]։
- Դուստր - Վալենտինա-Վերոնիկա (ծնվ. 2008 թ.)[17]
- Դուստր - Լետիցիա (ծնվ. 2010 թ. հունիսին)[18]
Ծանուցումներ
խմբագրել- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Игорь Пушкарев вручил орден "За заслуги перед Владивостоком" лидеру группы "Мумий Тролль"(ռուս.)
- ↑ Илью Лагутенко затащили под венец против воли, «Флирт» Արխիվացված 2013-04-23 Wayback Machine(ռուս.)
- ↑ Իլյա Լագուտենկոյի կենսագրությունը(ռուս.)
- ↑ «Мумий Тролль. Не надо Vauxhall & I». Fuzz ամսագիր. 1997. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Илья Лагутенко: «Мир больше заинтересован в китайцах, чем они в нём»(չաշխատող հղում)(ռուս.)
- ↑ dvmusic.ru История Дальневосточной музыки. Дальневосточная музыка(ռուս.)
- ↑ Инженер Лагутенко. Портрет мастера(չաշխատող հղում)(ռուս.)
- ↑ [ne]FORMAT #3 :: [fan]CLUB :: ИЛЬЯ ЛАГУТЕНКО(ռուս.)
- ↑ Илья Лагутенко: полная история(ռուս.)
- ↑ autogenerated2(ռուս.)
- ↑ Илья Лагутенко стал отцом(ռուս.)
- ↑ Елена Лагутенко мстит бывшему мужу. Она раскручивает «Братья Грим»(ռուս.)
- ↑ Илья ЛАГУТЕНКО: «Было время, когда считаться геем было модно» Արխիվացված 2010-08-31 Wayback Machine(ռուս.)
- ↑ Илья Лагутенко женился на Анне Жуковой(ռուս.)
- ↑ Жена Лагутенко в интересном положении?! // Экспресс газета(ռուս.)
- ↑ Илья Лагутенко назвал дочку в честь мамы своей жены и бабушки(ռուս.)
- ↑ У Ильи Лагутенко родилась вторая дочка, Дни.ru.(ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Լագուտենկո» հոդվածին։ |