Իլիջա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իլիջա (այլ կիրառումներ)
Իլիջա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 10-12 կմ հյուսիս-արևմուտք, Եփրատ գետի ձախակողմյան սարահարթում, Իլիջա վտակի ափին։
Գյուղ | ||
---|---|---|
Իլիջա | ||
Վարչական տարածք | Թուրքիա | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Էրզրումի գավառ | |
Այլ անվանումներ | Գլիջա, Ելիջա, Կլիջա, Ջերմուկ, Սոուղ-Ջերմուկ, Սոուք | |
Պաշտոնական լեզու | Հայերեն, այլ | |
Բնակչություն | 62 289 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
Անվանումներ
խմբագրելԳյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Գլիջա, Ելիջա, Ըլըճա, Ըլըջա, Ըլճան, Ըլտճա, Իլըջա, Իլըջան, Իլիճա, Իլինան, Իլիճե, Իլիչա, Իլիջան, Իլիջե, Իսչու, Կլիճա, Կլիջա, Ջերմուկ, Սոուկ Չերմիկ, Սոուկ Ջերմուկ, Սոուղ Ջերմուկ, Սոուղ սու, Սոուք, Սոուք Ջերմուկ։
Պատմություն
խմբագրել114 թվականին Իլիջայի մետ հանդիպել են հռոմեկան կայսր Տրայանոսն (98-117 թթ.) ու հայոց թագավոր Պարթամասիրը։ Գյուղի մասին նաև հիշատակել են թուրք պատմիչներ Նայիման ու Քյաթիբ Չելեբին։
Ըստ Հ. Մանանդյանի, Գրիգոր Խալաթյանցի և Ֆ. Յուստիի Իլիջան հանդիսանում է հին ժամանակներում հիշատակվող Էլեգիա բնակավայրը։
1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ տեղի հայերը գազանաբար ոչնչացվել են Կամախի կիրճում։ Մազապուրծ եղածները գաղթել ու բնակություն են հաստատել Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղում։
Բնակչություն
խմբագրել1872-1873 թվականներին ուներ 33 տուն՝ 300 հայ բնակչով և 15 տուն քուրդ բնակիչ, 1909 թվականին՝ 220 տուն, որից 80-ից ավելին հայկական։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, պտղաբուծություն, առևտուրն ու արհեստներն էր։ Արհետներից հատկապես աչքի էր ընկնում դերձակությունը։
Գյուղը գտնվում էր ծանր պայմաններում, որի պատճառով հայերի մի մասը պանդխտում էր։
Իլիջան գտնվում էր Տրապիզոն-Էրզրում-Պարսկաստան առևտրային բանուկ ճանապարհի վրա։ Գյուղն ուներ իջևանատուն, սրճարաններ, խանութներ, արհեստանոցներ և առևտրական կրպակներ։
Օգտակար հանածոներ
խմբագրելԳյուղում էին գտնվում Հայկական լեռնաշխարհի հայտնի ջերմուկները, որոնց բուժիչ հատկություններից օգտվել են դեռ վաղ ժամանակներից։ Ըստ ավանդության այդ ջերմուկները եղել են բյուզանդական զորավար Անատոլիսի տաք բաղնիքները։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԻլիջան ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։
Կրթություն
խմբագրելԳյուղում գործում էր հայկական վարժարան, որն ուներ 15 աշակերտ[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 513
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 319)։ |