Զբոսաշրջիկների ընկերություն
The Travelers Companies, ԱՄՆ խոշորագույն ապահովագրական ընկերություններից մեկը, որը մտնում է Dow Jones Industrial Average[2] բորսայական ինդեքսի կազմի մեջ։ Ներկայիս անվանումն ստացել է 2007 թվականին։ Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է առավելապես ԱՄՆ-ում։
Զբոսաշրջիկների ընկերություն | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | 1853 |
Վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Jay S. Fishman? |
Արդյունաբերություն | ապահովագրություն |
Հասույթ | ▲36,9 մլրդ $ (2022)[1] |
Կայք | travelers.com(անգլ.) |
Բորսա | NYSE: TRV |
![]() |
Պատմությունը
խմբագրելՍուրբ Փոլ
խմբագրելThe Travelers Companies-ի կազմավորած ամենահին ընկերությունը հիմնադրվել է 1853 թվականի մայիսի 5-ին Սենտ Պոլում (Մինեսոտա)՝ «St Paul Mutual Insurance Company» անունով («Սենթ Փոլ փոխադարձ ապահովագրական ընկերություն»)։ 1865-ին դարձել է բաժնետիրական ընկերություն և վերանվանվել «St. Paul Fire and Marine Insurance Company» («Սուրբ Փոլի հրդեհների և նավաբեկությունների ապահովագրության ընկերություն»)։ Ընկերության հեղինակությունը մեծապես բարձրացել է, երբ այն, ի տարբերություն բազմաթիվ մրցակիցների, կարողացել է 1871 թվականին Չիկագոյում տեղի ունեցած հրդեհից և 1906 թվականին Սան Ֆրանցիսկոյի երկրաշարժից հետո ամբողջությամբ վճարել ապահովագրավճարը։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո ընկերությունը սկսել է ընդլայնել իր գործունեությունը դեպի Եվրոպա, առաջին հերթին՝ Մեծ Բրիտանիա։ 1957 թվականին, The St. Paul-ը դուրս է եկել կյանքի ապահովագրության շուկա՝ գնելով Western Life Insurance Company ընկերությունը, որը գործում էր Հելենա քաղաքում։ 1968 թվականին ընկերության անվանումը պարզեցվել և դարձել է the «St. Paul Companies, Inc.», քանի որ ընկերության գործունեության ոլորտը խիստ ընդլայնվել էր։ 1973 թվականին գնվեց «John Nuveen & Co» ընկերությունը, որը զբաղվում էր արժեթղթերի գործառնություններով։1988 թվականին լոնդոնյան «Minet Holdings PLC» ընկերության գնումը, The St. Paul-ին բերեց աշխարհում յոթերորդ տեղը` ապահովագրական ընկերությունների շարքում։ 1992 թվականը վատագույնն է դարձել ընկերության պատմության մեջ։ Մի քանի խոշոր փոթորիկներ հանգեցրել են 445 մլն դոլարի չափով ապահովագրական վճարումների, ևս 365 մլն դոլարի վնասնեը դուրս են գրվել Minet Group-ի եվրոպական ստորաբաժանման կողմից, հետևաբար, հաջորդ տարի տեղի է ունեցել լայնածավալ վերակազմավորում, մասնավորապես, կրճատվել է միավորների թիվը երկու տասնյակից մինչև երեքի՝ St. Paul Specialty (բժշկական ապահովագրություն), St. Paul Personal & Business (մասնավոր և փոքր բիզնեսի ապահովագրություն), St. Paul Commercial (ապահովագրական ծառայություններ ընկերություններին):1996 թվականին նոր դժվարությունները հանգեցրել են Minet Group-ի վաճառքին՝ Չիկագոյի Aon ընկերությանը։ 1998 թվականին գնվել է «USF&G Corporation» ապահովագրական ընկերությունը։ Գործարքի գումարը կազմել է 3,9 մլրդ դոլար։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների արդյունքում ապահովագրական վճարները կազմել են 941 մլն դոլար, զուտ վնասը մեկ տարվա ընթացքում գերազանցել է 1 մլրդ դոլարը։ 2001 թվականի հոկտեմբերի կեսերին ընկերությունը գլխավորել Է Ջեյ Ֆիշմանը։ Նրա ղեկավարությամբ ընկերությունը զգալիորեն կրճատել է արտասահմանյան գործունեությունը՝ սահմանափակվելով Մեծ Բրիտանիայով, Կանադայով և Մեքսիկայով, ինչպես նաև սկսել է դուրս գալ բժշկական ապահովագրության շուկայից[3]։
Travelers
խմբագրելTravelers («ճանապարհորդներ») անվանումով ընկերությունը հիմնադրվել է 1864 թվականին Հարթֆորդ (Կոնեկտիկուտ) քաղաքում և սկզբնապես զբաղվել է երկաթուղային տրանսպորտի ուղևորների ապահովագրությամբ:1990-ականների սկզբին այդ ընկերության գործունեության ոլորտը հիմնականում կայանում էր անշարժ գույքի ապահովագրությունը դժբախտ պատահարներից։1993 թվականին այն կլանել է «Primerica» ընկերությունը, ընդ որում Միացյալ ընկերությունը ստացել Է «The Travelers Group» անվանումը։ 1998 թվականին Citicorp-ին միավորվելուց հետո ձևավորվել «Citigroup» ընկերությունը (աշխարհում ֆինանսական ծառայությունների խոշորագույն ընկերությունը)։ Սակայն 2002 թվականին «Citigroup» ապահովագրական ծառայությունների ստորաբաժանումը հատկացվել է ինքնուրույն ընկերության, որը 2004 թվականին միավորվել է «The St Paul» ապահովագրական ընկերության հետ, որը կոչվում է «St Paul Travelers», իսկ երեք տարի անց ընկերության անվանումը փոխվել Է «The Travelers Companies»: Այդ ժամանակ ընկերությունը Citigroup-ից գնել է իր լոգոյի իրավունքը՝ կարմիր հովանոց, որը Travelers-ը օգտագործել է 1870 թվականից[2][3]։
The Travelers Companies
խմբագրելThe St. Paul-ի և Travelers Property Casualty Corp.-ի միավորման գործարքի գումարը կազմել է 17,9 մլրդ դոլար։ Ձևավորված «St. Paul Travelers» ընկերությունը երկրորդ տեղն Է զբաղեցրել ԱՄՆ-ում դժբախտ պատահարներից անշարժ գույքի ապահովագրության ընկերությունների շարքում ՝ զիջելով միայն «American International Group»-ին։ Միացյալ ընկերությունը սկսել է աշխատակիցների թվի կրճատումից 10 տոկոսով (30 հազարից)։ 2005 թվականը նշանավորվել է Կատրին փոթորիկով։ Դրա արդյունքներով վճարումների գումարը կազմել Է մեկուկես միլիարդ դոլար։ Նման վնասները թաքցնելու համար 2,4 մլրդ դոլարով վաճառվել է «Nuveen» ընկերության բաժինը[3]։
2008 թվականին վաճառվել Է «Union America Holdings Limited» ընկերությունը, որը գործունեություն է ծավալել Մեծ Բրիտանիայում[4]։ 2013 թվականին $1,1 մլրդ գնել է Կանադական «Dominion of Canada General Insurance Company»[5] ապահովագրական ընկերությունը, իսկ 2015 թվականի հոկտեմբերին մինչև 95%-ով ավելացել է բրազիլական «J Malucelli Participações em Seguros Brasil S. A» ապահովագրական ընկերության մասնաբաժինը (2010 թվականից բաժինը եղել է 43,4 %, 2012 թվականից՝ 49,5%)[6][7][8]:
Սեփականատերեր և ղեկավարություն
խմբագրելThe Travelers Companies-ի շուկայական կապիտալը 2016 թվականի օգոստոսի դրությամբ կազմել է 34 մլրդ։ Ընկերությունը թողարկել է 1,755 մլրդ բաժնետոմս։ 2016 թվականի փետրվարին այն ունեցել է 47 400 բաժնետեր[8]։ Հիմնական բաժնետերերը։
- The Vanguard Group (7,23 %),
- State Street Corporation (5,9 %),
- MFS Investment Management KK (4,5 %),
- BlackRock Fund Advisors (3,35 %),
- California Public Employees Retrmnt Sys (3,2 %),
- ClearBridge Advisors, LLC (2,03 %),
- JPMorgan Investment Management Inc. (2,03 %)[9]։
Ջեյ Ֆիշմանը (Jay Steven Fishman) 2015 թվականի դեկտեմբերից մինչև իր մահը` 2016 թվականի օգոստոսի 18-ը, զբաղեցրել է վարչության գործադիր տնօրենի պաշտոնը, 2004-ից մինչև 2015 թվականը եղել է գլխավոր գործադիր տնօրենը (CEO), 2005-ից մինչև 2015 թվականը եղել է վարչության նախագահ։ Ծնվել է 1954 թվականի նոյեմբերի 4-ին Նյու Յորքում։ Արևելյան Եվրոպայից ներգաղթածների ժառանգ է։ Ավարտել է Փենսիլվանիայի համալսարանը։ Աշխատել է Primerica ընկերությունում, մինչև Travelers-ի հետ նրա միաձուլումը։ Միավորումից հետո դարձել Է The Travelers Group-ի գլխավոր գործադիր տնօրենը։ 2001 թվականին The St. Paul Companies-ում աշխատել է գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում։ Պահպանել է այդ պաշտոնը Travelers-ի հետ միավորվելուց հետո և եղել այդ միավորման հիմնական նախաձեռնողը։ 2010-2016 թվականներին եղել է ExxonMobil-ի տնօրենների խորհրդի անդամ, 2012-2015 թվականներին՝ Carlyle Group Management-ի տնօրենների խորհրդի անդամ[2][10][11]։
Ջոն Դասբուրգը (John H. Dasburg), 2015 թվականի դեկտեմբերից տնօրենների խորհրդի ոչ գործադիր նախագահն է։ Նախկինում աշխատել է KPMG Peat Marwick (1973-1980), Marriott International (1980-1989), Northwest Airlines (նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն, 1989-2001), Burger King (վարչության նախագահ, նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն, 2001-2003), ASTAR USA (խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն, 2003-2015)։
Ալան Շնիտցերը (Alan Schnitzer) 2015 թվականի դեկտեմբերից գլխավոր գործադիր տնօրենն է։ Ընկերությունում է 2007 թվականի ապրիլից։
Գործունեություն
խմբագրելԸնկերության հիմնական ստորաբաժանումներն են[8][12]․
- բեռնափոխադրումներ՝ ավտոտրանսպորտային, ԱՊՀ երկրներ և հակառակ ուղղությամբ,
- առևտրային և միջազգային ապահովագրություն (Business and International Insurance)՝ ապահովագրական ծառայություններ է մատուցում ԱՄՆ-ի ընկերություններին, ինչպես նաև միջազգային ասպարեզում ՝ Կանադայում, Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, ինչպես նաև Բրազիլիայում՝ երկու բրազիլական ընկերությունների հետ համատեղ ձեռնարկությունների միջոցով (J. Malucelli Participações em Seguros e Resseguros S. A. և J. Malucelli Latam S. A.)։ 2015 թվականին այդ սեգմենտին բաժին է ընկել ընկերության 14,6 մլրդ դոլար շրջանառությունը, որից 1,8 մլրդ՝ միջազգային գործողությունների համար։
- անձնական ապահովագրություն (Personal Insurance)՝ ներառում է տնային տնտեսությունների ավտոապահովագրությունը և անձնական պատասխանատվության ապահովագրությունը։ 2015 թվականին ստորաբաժանման շրջանառությունը կազմել է $ 7,5 մլրդ։ Այս ստորաբաժանումը գործում է միայն ԱՄՆ-ում։
- հատուկ ապահովագրություն (Bond & Specialty Insurance)՝ ապահովագրում է ընկերության աշխատակիցների խարդախության, այդ թվում, կառավարման (այսպես կոչված, surety and fidelity bonds, հավատարմության քաղաքականությունը)։ 2015 թվականին այս հատվածին բաժին է ընկել 2,1 մլրդ դոլար շրջանառություն։
- ծառայություններ (Claims Services)՝ տրամադրում է ծառայություններ, որոնք կապված են ապահովագրական պահանջների վերանայման և վճարման նախապատրաստման հետ (ապահովագրական պահանջների ընդունում, ապահովագրական դեպքերի հետաքննություն, վնասների գնահատում և ապահովագրողի համար ապահովագրական հատուցման մեծության վերաբերյալ առաջարկությունների պատրաստում)։ Այս ստորաբաժանումում աշխատում է շուրջ 11 հազար աշխատակից[13]։
Ընկերության շրջանառությունը 2015 թվականին կազմել է 26,8 մլրդ դոլար, որից 23,9 մլրդ դոլարը տվել են ապահովագրական պարգևավճարները, $ 2,4 մլրդ դոլարը՝ ներդրված կապիտալից ստացված շահույթը (ընկերության ակտիվների մոտ 60 մլրդ դոլարը ներդրվել է ԱՄՆ գանձապետարանի պարտատոմսերում, քաղաքային և կորպորատիվ պարտատոմսերում)։ Ապահովագրական վճարների գումարը կազմել է 13,7 մլրդ դրամ[8]։
Ընկերության գործունեության հիմնական շրջանն ԱՄՆ-ն է։ Նրան բաժին է ընկնում ապահովագրական պարգևավճարների ավելի քան 93 տոկոսը, ևս 4,6 տոկոսը բաժին է ընկնում Կանադային, իսկ մյուս երկրներին՝ 2,2 տոկոսը։ Նահանգներից ընկերության համար առավել նշանակալի են Կալիֆոռնիան (9,8 %), Նյու Յորքը (9,8 %), Տեխասը (7,3 %), Փենսիլվանիան (4,7 %), Իլինոյսը (4,0 %), Նյու Ջերսին (3,9 %), և Ֆլորիդան (3,9%)։ Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Նյու Յորքում։ ԱՄՆ-ում ունի 234 բաժանմունքներ, կան նաև գրասենյակներ՝ Կանադայում, Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Հնդկաստանում և Չինաստանում[8]։
2016 թվականին Forbes Global 2000-ի աշխարհի խոշորագույն հանրային ընկերությունների ցանկում The Travelers Companies-ը զբաղեցրել է 165-րդ տեղը, այդ թվում ՝ 316-րդը ՝ շրջանառությամբ, 172-րդը՝ զուտ շահույթով, 262-րդը ՝ ըստ ակտիվների և 317-րդը ՝ ըստ շուկայական կապիտալիզացիայի[13]։
Մլրդ ԱՄՆ դոլարի ֆինանսական ցուցանիշներ[8][14][15]
Տարի | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Շրջանառություն | 22,54 | 24,37 | 25,09 | 26,02 | 24,48 | 24,68 | 25,11 | 25,45 | 25,74 | 26,19 | 27,16 | 26,8 |
Մաքուր շահույթ | 0,955 | 1,622 | 4,208 | 4,601 | 2,924 | 3,622 | 3,216 | 1,426 | 2,473 | 3,673 | 3,692 | 3,439 |
Ակտիվներ | 111,2 | 113,2 | 115,3 | 115,2 | 109,6 | 109,6 | 105,2 | 104,6 | 104,9 | 103,8 | 103,1 | 100,2 |
Սեփական կապիտալ | 21,2 | 22,3 | 25,14 | 26,62 | 25,32 | 27,42 | 25,48 | 24,48 | 25,41 | 24,8 | 24,84 | 23,6 |
Դուստր ընկերություններ
խմբագրել- Travelers Reinsurance Pool
- The Travelers Indemnity Company
- The Charter Oak Fire Insurance Company
- The Phoenix Insurance Company
- The Travelers Indemnity Company of Connecticut
- The Travelers Indemnity Company of America
- Travelers Property Casualty Company of America
- Travelers Commercial Casualty Company
- TravCo Insurance Company
- The Travelers Home and Marine Insurance Company
- Travelers Casualty and Surety Company
- Northland Insurance Company
- Northfield Insurance Company
- Northland Casualty Company
- American Equity Specialty Insurance Company
- The Standard Fire Insurance Company
- The Automobile Insurance Company of Hartford Connecticut
- Travelers Casualty Insurance Company of America
- Farmington Casualty Company
- Travelers Commercial Insurance Company
- Travelers Casualty Company of Connecticut
- Travelers Property Casualty Insurance Company
- Travelers Personal Security Insurance Company
- Travelers Personal Insurance Company
- Travelers Excess and Surplus Lines Company
- St. Paul Fire and Marine Insurance Company
- St. Paul Surplus Lines Insurance Company
- The Travelers Casualty Company
- St. Paul Protective Insurance Company
- Travelers Constitution State Insurance Company
- St. Paul Guardian Insurance Company
- St. Paul Mercury Insurance Company
- Fidelity and Guaranty Insurance Underwriters, Inc.
- Discover Property & Casualty Insurance Company
- Discover Specialty Insurance Company
- United States Fidelity and Guaranty Company
- Travelers C&S Co. of America
- First Floridian Auto and Home Ins. Co.
- The Premier Insurance Company of Massachusetts
- Travelers C&S Co. of Europe, Ltd.
- Travelers Insurance Company of Canada
- The Dominion of Canada General Insurance Company
- Travelers Insurance Company Limited[8]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Form 10-K — 2023.
- ↑ 2,0 2,1 2,2 Natasha Singer (2016 թ․ օգոստոսի 25). «Jay Fishman, Who Led Travelers in Fiscal Crisis, Dies at 63» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «The St. Paul Travelers Companies, Inc. - Company Profile, Information, Business Description, History, Background Information on The St. Paul Travelers Companies, Inc» (անգլերեն). Advameg, Inc. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Jeff Casale (2008 թ․ օգոստոսի 10). «Travelers to sell Unionamerica Holdings» (անգլերեն). Crain Communications, Inc. Արխիվացված է օրիգինալից 2019-04-01-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Travelers completes acquisition of The Dominion» (անգլերեն). CanadianUnderwriter.ca. 2013 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Travelers Taps Into Brazil With Joint Venture» (անգլերեն). Forbes. 2010 թ․ ապրիլի 11. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Travelers Buys Majority Stake in J. Malucelli to Grow in Brazil» (անգլերեն). Zacks Investment Research. 2015 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 «Annual Report 2015 on SEC Filing Form 10-K» (անգլերեն). The Travelers Companies Inc. 2016 թ․ փետրվարի 11. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Информация о владельцах для The Travelers Companies» (ռուսերեն). MSN Money - Microsoft. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «People: Travelers Companies Inc» (անգլերեն). Reuters. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Press Release: Travelers Mourns the Loss of Jay S. Fishman, Executive Chairman of the Board and Former CEO» (անգլերեն). The Travelers Indemnity Company. 2016 թ․ օգոստոսի 19. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Profile: Travelers Companies Inc». Reuters. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ 13,0 13,1 «Travelers on the Forbes Global 2000 List» (անգլերեն). Forbes. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Annual Report 2005 on SEC Filing Form 10-K» (անգլերեն). The Travelers Companies Inc. 2016 թ․ փետրվարի 11. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Annual Report 2011 on SEC Filing Form 10-K» (անգլերեն). The Travelers Companies Inc. 2016 թ․ փետրվարի 11. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Travelers Companies, Inc на сайте Комиссия по ценным бумагам и биржам|Комиссии по ценным бумагам и биржам (անգլ.)