Իլարիո Ասկասուբի
Իլարիո Ասկասուբի (իսպ.՝ Hilario Ascasubi; հունվարի 14, 1807[1][2], Bell Ville, Կորդովա, Արգենտինա - նոյեմբերի 17, 1875[1], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի բանաստեղծ, քաղաքական գործիչ և դիվանագետ։
Իլարիո Ասկասուբի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 14, 1807[1][2] |
Ծննդավայր | Bell Ville, Կորդովա, Արգենտինա |
Մահացել է | նոյեմբերի 17, 1875[1] (68 տարեկան) |
Մահվան վայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Գերեզման | Ռեկոլետա գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Hilario Ascasubi Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել14 տարեկանում փախել է տանից՝ բարձրանալով Ֆրանսիական Գվիանա ուղևորվող նավ։ Նավը գրավվել և ողղությունը փոխել է դեպի Լիսաբոն։ Փախել է գերությունից, հասել մինչև Ֆրանսիա, որտեղ ապրել է երկու տարի։ Ճանապարհորդել է Եվրոպայով և ԱՄՆ-ով։ Տարված իր ժամանակի բուռն քաղաքականությամբ, 1820-ական թվականներին միացել է բանակին և մասնակցել Բրազիլիայի հետ պատերազմին։ Այնուհետև՝ Արգենտինայի քաղաքացիական պատերազմին, որից հետո ապրել է Մոնտեվիդեոյում (Ուրուգվայ), որտեղ զբաղվել է գրական արվեստով, գրել է բանաստեղծություններ։ 1843 թվականին հրապարակել է El Gaucho Jacinto Cielo Concece Números-ը։
1868 թվականին Բուենոս Այրես վերադառնալուց հետո, նախագահ Բարտոլոմե Միտրեն նրան դիվանագիտական ներկայացուցիչ է նշանակել Փարիզում (Ֆրանսիա)։ Իր պաշտոնավարման ընթացքում Ի. Ասկասուբին նշանակվել է նոր ստեղծված ներգաղթային բաժնի ղեկավար, որը Արգենտինայի համար զբաղված էր նոր ներգաղթողների և գյուղատնտեսական աշխատողների հավաքագրմամբ։
Մահացել է 1875 թվականին Բուենոս Այրեսում, Ֆրանսիայի ժամանումից անմիջապես հետո, աղիների բորբոքման պատճառով. կա վարկած, որ նա մահացել է քաղաքական թշնամիների կողմից թունավորման պատճառով։
Թաղված է Բուենոս Այրեսի Ռեկոլետի գերեզմանոցում։
Ստեղծագործական կյանք
խմբագրելՍտեղծագորական նորամուտը կայացել է 1833 թվականին
Ի. Ասկասուբին, որպես բանաստեղծ, հայտնի է իր «payadas»-ով, այսինքն՝ Արգենտինայի ժողովրդական քնարերգության ոգով գրված գաուչոյի բարբառով։
Ընտրված ստեղծագործություններ
խմբագրել- 1843: El gaucho Jacinto Cielo con doce números
- 1846: Paulino Lucero
- 1851: Santos Vega o los mellizos de la Flor
- 1853: Aniceto el Gallo
- 1872: Obras completas
Արտաքին հղումներ
խմբագրել- Կենսագրություն(իսպ.)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլարիո Ասկասուբի» հոդվածին։ |