Իլարիա Ալպի

իտալացի լրագրող

Իլարիա Ալպի (իտալ.՝ Ilaria Alpi, մայիսի 24, 1961(1961-05-24)[1], Հռոմ, Իտալիա - մարտի 20, 1994(1994-03-20)[1], Մոգադիշո, Սոմալի), իտալացի լրագրող, սպանվել է Մոգադիշոյում, Սոմալիում, իր օպերատոր Միրան Հրովաթինի հետ։ 2009 թվականին Նդրանգետայի նախկին անդամ Ֆրանչեսկո Ֆոնտին պնդում էր, որ Իլարիա Ալպին ու իր օպերատորը սպանվել են, քանի որ նրանք տեսել էին Նդրանգետայի կողմից ճառագայթաակտիվ թափոնների նետումը Բոսասոյում, Սոմալիում[2]։ Իր սպանության ժամանակ նա հետաքննում էր զենքի ու թափոնների անօրինական նետման գործ, որի մեջ, ըստ լրագրողի համոզման, ներգրավված էին նաև Իտալական բանակն ու այլ հաստատություններ։ Ալպին ծնվել է Հռոմում և աշխատում էր Իտալայի հանրային հեռուստատեսությունում։ 2002 թվականին թողարկվել է Ilaria Alpi - Il più crudele dei giorni (անգլ.՝ The cruelest day-Ամենադաժան օրը) ֆիլմը, որի ռեժիսորն է Ֆերդինանդո Վինսենտինի Օրնագնին, լրագրողին մարմնավրում է Ջիովանի Մեցոջիորնոն։

Իլարիա Ալպի
Դիմանկար
Ծնվել էմայիսի 24, 1961(1961-05-24)[1]
ԾննդավայրՀռոմ, Իտալիա
Մահացել էմարտի 20, 1994(1994-03-20)[1] (32 տարեկան)
Մահվան վայրՄոգադիշո, Սոմալի
ԳերեզմանՖլամինիո գերեզմանատուն
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունլրագրող
ԱշխատավայրPaese Sera, Ունիտա և RAI
 Ilaria Alpi Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Հռոմի "Titus Lucrezio Caro" ավագ գիմնազիան ավարտելուց հետո, նա ավարտել է Հռոմի Սապիենզ համալսարանի արևելագիտության ֆակուլտետի լեզվաբանության դասընթացն ու իսլամական մշակույթի բաժինը։ Շնորհիվ արաբերենի, ֆրանսերենի ու անգելերենի գերազանց իմացության` նա առաջինն է սկսել համագործակցել Paese Sera և L'Unità թերթերի հետ` թարգմանելով Կահիրեից եկող նորությունները։ Հետագայում նա կրթաթոշակ է շահել` Ռաի մեկնելու համար։

Թաղված է Հռոմի Ֆլամինիո գերեզմանատանը։

1994 թվականի մարտի 20-ին նա և Միրան Հրովաթինը սպանվել են Մոգադիշոյում, իրենց ջիփ մեքենայի մեջ, 7 հոգանոց դարանակալած խմբի կողմից, երբ վերադառնում էին Բոսասոյից, որտեղից նրանք հաղորդում էին անում Ռաի 3 հեռարձակող կազմակերպության համար։ Սոմալիի քաղաքացի Հաշի Օմարը դատապարտվել է 26 տարվա ազատազրկման` կրկնակի սպանության համար[3]։ 2014 թվականի մարտի 20-ին, նրանց մահից 20 տարի անց, Իտալիայի կառավարությունն արտոնել է բացահայտել նրանց մահվան վերաբերյալ գաղտնի փաստաթղթերը[3]։

Ի հիշատակ Իլարիա Ալպիի

խմբագրել

1995 թվականից յուրաքանչյուր տարի Ռիչոնեում հանձնվում է Իլարիա Ալպիի անվան մրցանակը` իտալական լավագույն հեռուստատեսային հետաքննությունների համար, որոնք նվիրված են խաղաղությանն ու համերաշխությանը։ 2003 թվականին ռեժիսոր Ֆերդինանդո Վիսենտինի Օրգնանիի Ilaria Alpi - Il più crudele dei giorni ֆիլմը պատմել է այս ողբերգական իրադարձության մասին։ Լրագրողի հիշատակին գրվել են մի քանի երգեր` տարբեր երաժիշտների կողմից, ներկայացվել են բեմադրություններ։ 2009 թվականի մայիսին Դենիել Բիաչեսին գրել է Ալպայի պատմությունն իր «Կրքոտ լրագրողը» գրքում։ Իլարիա Ալպիի անունով են կոչվել մի շարք փողոցներ, զբոսայգիներ, դպրոցներ, գրադարաներ և հանրային այլ վայրեր[4]։ Իլարիա Ալպիի անունով է կոչվել Բարի մարզի Ռուտիլիանոյի ավագ դպրոցը։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլարիա Ալպի» հոդվածին։