Իթան Ալեն (անգլ.՝ Ethan Allen, հունվարի 21, 1738(1738-01-21)[1] կամ հունվարի 10 (21), 1738[2], Լիչֆիլդ, Կոնեկտիկուտ գաղութ, Բրիտանական կայսրություն - փետրվարի 12, 1789(1789-02-12)[1], Բերլինգթոն, Վերմոնտի Հանրապետություն), ամերիկացի զինվոր, Հյուսիսային Ամերիկայում Անկախության պատերազմի հերոս, քաղաքական գործիչ, փիլիսոփա, գրող, ինչպես նաև ագարակատեր ու գործարար։ Նա առավել հայտնի է որպես ամերիկյան Վերմոնտ նահանգի հիմնադիրներից մեկը, ինչպես նաև պատերազմի սկզբում Տիկոնդերոգ նավահանգստի գրավման համար։ Ծնվելով Կոնեկտիկուտ նահանգում՝ Ալենը մեծացել է այն ժամանակվա սահմանային դաժան ավադույթներով, բայց դրա հետ մեկտեղ ստացել է փիլիսոփայության կրթություն։ 1760-ականների վերջերին նա սկսեց հետաքրքրվել Նյու Հեմփշիրի տարածքային հարցերով, դարձավ հողի սեփականատեր, և շրջակա տարածքների իրավական վիճարկելի հարցերում ակտիվ ներգործություն ունեցավ։ Իրավական ասպարեզում ունեցած անհաջողությունները պատճառ դարձան «Կանաչ լեռների երիտասարդներ» աշխարհազորային կազմակերպության ձևավորմանը, որտեղ Ալենը սկսեց Նյու Յորքի բնակիչների ունեցվածքի ոչնչացման հարցերով արշավ, որպեսզի նրանց ստիպի երկիրը լքել։ Ալենին անվանում էին գնդապետ, իսկ նրա զարմիկներ Սեթ Ուորներն ու Բեյքերը երկու վաշտերի ղեկավարներ էին։ Երբ սկսվեց Անկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում, Ալենն ու իր կողմնակիցները 1775 թվականի մայիսի 10-ին որոշեցին գրավել Տիկոնդերոգի նավահանգիստը։ 1775 թվականի սեպտեմբերին Ալենը Մոնրեալը գրավելու անհաջող փորձ կատարեց, ինչի հետևանքով բրիտանական ուժերը նրան գերեվարեցին։ Ի սկզբանե Թագավորական ռազմածովային նավատորմի նավերից մեկում բանտարկվելով` պայմանականորեն ազատ արձակվեց Նյու Յորքում, և վերջապես, 1778 թվականին գերիների փոխանակաման շրջանակներում ազատ արձակվեց։

Իթան Ալեն
անգլ.՝ Ethan Allen
Դիմանկար
Ծնվել էհունվարի 21, 1738(1738-01-21)[1] կամ հունվարի 10 (21), 1738[2]
ԾննդավայրԼիչֆիլդ, Կոնեկտիկուտ գաղութ, Բրիտանական կայսրություն
Մահացել էփետրվարի 12, 1789(1789-02-12)[1] (51 տարեկան)
Մահվան վայրԲերլինգթոն, Վերմոնտի Հանրապետություն
ԳերեզմանGreenmount Cemetery[2]
ՔաղաքացիությունԱՄՆ
Մասնագիտությունագարակապան, գործարար, փիլիսոփա, գրող, lay theologian և քաղաքական գործիչ
ԱմուսինFrances Montresor Buchanan Allen Penniman?
Ծնողներհայր՝ Joseph Allen?[3], մայր՝ Mary Baker?[3]
ԵրեխաներFanny Allen? և Lucy Caroline Hitchcock?[4]
Ստորագրություն
Изображение автографа
 Ethan Allen Վիքիպահեստում

Ազատ արձակվելուց հետո Ալենը վերդարձավ Նյու Հեմփշիր հողատարածքներ, որոնք անկախացան 1777 թվականին, և վերականգնեց քաղաքական իր գործունեությունը այդ տարածքում։ Շարունաելով Նյու Յորքի տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու փորձերի դիմակայմանը, նա ակտիվորեն աջակցեց Կոնգրեսի կողմից Վերմոնտի հանրապետության` որպես նահանգի ճանաչման գործընթացին, ինչպես նաև մասնակցեց բրիտանական բանակցություններում Վերմոնտի` որպես բրիտանական առանձին նահանգի հնարավոր լինելու հարցում։

Ի լրումն քաղաքական իր գործունեության, Ալենը շատ հաջողակ էր գործարար ոլորտում, ինչպես նաև Վերմոնտի տարածքի հողերի շահարկումը, Կոնեկտիկուտի ծաղկող ֆերմերային և երկաթի հանքային տնտեսությունները։ Ալենի և նրա եղբայրների ձեռք բերած երկիրը, ինչպես նաև հողատարածքները վերջնականապես դարձան Բերլինգտոն, Վերմոնտ։

Ալենը մի շարք փիլիսոփայական տրակտատների ու Վերմոնտի ձևավորմանը վերաբերող քաղաքական փաստաթղթերի, ինչպես նաև պատերազմում իր սխրագործությունների հուշագրությունների հեղինակ է, որոնք 19-րդ դարում բավականին հայտնի էին։ Երկու անգամ ամուսնացել է, և ութ երեխաների հայր է դարձել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 Find A Grave — 1996.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Pas L. v. Genealogics — 2003.
  4. Geni(բազմ․) — 2006.

Գրականություն խմբագրել