Իզաբելլա Բիտոն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Իզաբելլա Մերի Բիտոն ( երիտասարդ հասակում Մեյսոն, առավել հայտնի է Միսսիս Բիտոն, անգլ.՝ Isabella Mary Beeton, մարտի 12, 1836[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] - փետրվարի 6, 1865[3][1], Swanscombe, Swanscombe and Greenhithe, Դարթֆորդ, Միացյալ Թագավորություն և Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]), բրիտանացի տնային տնտեսուհի, խոհարար և գրող, հայտնի խոհարարական և տնային տնտեսության գրքի հեղինակ (Mrs Beeton’s Book of Household Management), որն առաջին անգամ հրատարակվել է 1861 թվականին։ Խոհարարության մեջ առաջիններից մեկն է համարվում[4]։
Իզաբելլա Բիտոն անգլ.՝ Isabella Beeton | |
---|---|
Ծնվել է | մարտի 12, 1836[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] |
Վախճանվել է | փետրվարի 6, 1865[3][1] (28 տարեկան) |
Վախճանի վայր | Swanscombe, Swanscombe and Greenhithe, Դարթֆորդ, Միացյալ Թագավորություն կամ Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] |
Գերեզման | Վեստ Նորվուդի գերեզմանատուն |
Մասնագիտություն | հրատարակիչ, լրագրող, գրող, cookbook writer, գործարար և խմբագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Ժանրեր | Եփութուխ |
Ամուսին | Samuel Orchart Beeton? |
Isabella Beeton Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾագում
խմբագրելԻզաբելլա Մերի Բիտոնը ծնվել է Չիպսայդեում (Լոնդոն)։ Նրան մեծացրել է մայրը, քանի որ նրա հայրը մահացել էր դեռ երբ նա փոքր հասակում է եղել։ Շուտով նրա մայրն ամուսնացել է ձիարշավարանի աշխատակցի հետ և տեղափոխվել նրա մոտ՝ Էպսոմ։ Միջնակարգ կրթությունը մի քանի տարի ստացել է Գերմանիայում, որտեղ նաև լավ սովորել է դաշնամուր նվագել, ապա վերադարձել հայրենիք։ Նրա խորթ հայրն առաջին ամուսնությունից ուներ չորս երեխա, իսկ ընտանիքում կային քսանմեկ երեխա, որոնցից Իզաբելլան ամենամեծն էր, այդ իսկ պատճառով մայրը փոքր տարիքից նրան սովորեցրել է կենցաղային տարբեր գործեր, առաջին հերթին՝ խոհարարություն։
Ընտանիք
խմբագրել1856 թվականին Իզաբելլան ամուսնացել է հրատարակիչ Սեմյուել Բիթոնի հետ, մեկ տարի անց նա որդի է ունեցել, որը շուտով մահացել է։ Երկու տարի անց նա լույս աշխարհ է բերել ևս մեկ երեխա, որը մահացել է 1861 թվականին կարմիր տենդից։ Նա ունեցել է ևս երկու որդի 1863 և 1865 թվականներին։
Գործունեություն
խմբագրել1850-ականներ թվականների վերջերին Բիթոնը որոշել է գրավոր արձանագրել խոհարարության և տնային տնտեսության իր փորձը և սկսել է գրել բազմաթիվ հոդվածներ այս թեմաներով, որոնք տպագրվել են նրա ամուսնու կողմից հրատարակված ամսագրերում, և ունեցել են մեծ հաջողություններ։ 1861 թվականին բոլոր այդ հովածները հավաքվել են մեկ գրքում։ Գրքի ամբողջական անվանումն էր «Ընտանիքի ղեկավարման մասին, որը իր մեջ ներառում է տեղեկություններ՝ խոհանոցի, սպասարկման ոլորտի մասին, նաև բժշկականա, սանիտարական և իրավական հուշագրեր։ Նրանք ներկայացված են իրենց ծագման պատմությամբ, հատկություններով և կիրառությամբ, ներկայացված է այն ամենը,որը վերաբերբվում է տնային կյանքին և հարմարավետությանը»: Գիրքն անմիջապես ստացել է մեծ ճանաչում։ Գիրքը ոչ միայն խոհարարական էր․ գրքի 1112 էջից մոտ 900-ը նվիրված էր թե ինչպես պատրաստել տարբեր ուտեստներ։
Մահ
խմբագրելԻզաբելլա Մերի Բիտոնը մահացել է հետծննդյան տենդից՝ չորրորդ երեխայի ծնվելուց հետո և թաղվել Լոնդոնի Վեսթ Նորվուդ (West Norwood) գերեզմանատանը։
Ճանաչում
խմբագրելԻզաբելլա Մերի Բիտոնի գիրքը դեռևս ճանաչվում է, որպես վիկտորյական դարաշրջանի բրիտանական խոհանոցի ամենաընդգրկուն աղբյուրը։ Բացի այդ, նա, որոշ տեղեկությունների համաձայն, համարվում է այն բաղադրատոմսերի առաջին հեղինակը, որտեղ բաղադրատոմսի նկարագրության սկզբում թվարկվում են ուտեստ պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչները[5]։
Մատենագրություն
խմբագրել- Sarah Freeman: Isabella and Sam: The Story of Mrs Beeton, London: Victor Gollancz, 1977։
- The Book of Household Management, comprising information for the Mistress, Housekeeper, Cook, Kitchen-Maid, Butler, Footman, Coachman, Valet, Upper and Under House-Maids, Lady’s-Maid, Maid-of-all-Work, Laundry-Maid, Nurse and Nurse-Maid, Monthly Wet and Sick Nurses, etc. etc.—also Sanitary, Medical, & Legal Memoranda: with a History of the Origin, Properties, and Uses of all Things Connected with Home Life and Comfort
- Kathryn Hughes: The Short Life and Long Times of Mrs Beeton, 2005, ISBN 1841153737։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 40. — ISBN 978-1-85743-228-2
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 WeChangEd
- ↑ 3,0 3,1 3,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ «Isabella Beeton: "Wife and Fellow Worker"». Months of Edible Celebrations. 2009 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 26-ին.
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն) - ↑ Hughes, S. 188ff, 205
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզաբելլա Բիտոն» հոդվածին։ |